ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված». Կարեն Կարապետյանն այցելել է բնապահպանության նախարարություն 05/11/2017 18:59 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների և միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ ոլորտում իրականացվում է 25 ներդրումային ծրագիր, որից 23-ը դրամաշնորհային են, 2-ը՝ պետական բյուջեից ֆինանսավորվող՝ 184 453.4 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:
Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման մասով արված քայլերին՝ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնմանն ուղղված աշխատանքները: Նրա խոսքով՝ որպես խնդրի լուծում նախատեսվում է բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում, որն առցանց վերահսկողություն կապահովի ջրօգտագործման ոլորտում: Համակարգը փորձնական արդեն տեղադրվել է մեկ տնտեսությունում: Նախատեսվում է այն ներդնել 3 փուլով՝ մինչև 2018 թվականը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ավտոմատ կառավարման համակարգի տեղադրման արդյունքում մուլտիպլիկատիվ էֆեկտի ապահովումը:
«Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված: Սպասում եմ համալիր լուծում՝ ինչպե՞ս ենք անում, որ մոտիվացնում ենք, ի՞նչ իրավական ակտեր պետք է փոխենք: Բիզնեսի հետ խոսում եք և խոսում եք մաքսիմալ հարգալից: Եկեք խաղի կանոններն այնպես դնենք, որ բիզնեսը դրանից չտուժի: Եթե այդպիսի լուծում կա, բիզնեսը տեղավորվում է, ապա լավ, եթե ոչ՝ այդ բիզնեսը մեզ համար անընդունելի է», - նշել է վարչապետը՝ հանձնարարելով ներկայացնել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ռեֆորմի առաջարկություն:
Հաջորդիվ Կարեն Կարապետյանին զեկուցվել է Սևանա լճի մասով կատարվող քայլերի մասին. այսօրվա դրությամբ ջրի մակարդակը կազմում է 1900.76 մ, դրական աճի միտումը, համաձայն օրենքի, ապահովվում է, և ընդհանուր առմամբ վերջին տարիներին կայուն աճ է արձանագրվում: Ներկայիս հայեցակարգով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակի բարձրացում մինչև 1903.5 մ, և այսօրվա տեմպով այդ նպատակին հնարավոր կլինի հասնել:
«Բոլորս Սևանը սիրում ենք, բայց հիմնավորեք այդ ամեն ինչը: Այդ դեպքում մենք կհասկանանք, որ պատասխանատու որոշում ենք կայացրել և լրացուցիչ բեռ չենք բերել, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ այս բարձրացումը կարող է լրացուցիչ ծախսեր բերի՝ ճանապարհ, ենթակառուցվածքներ, գազ և այլն: Իրականում պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Ձեզնից ակնկալում եմ հիմնավորված տեսլական», - նշել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների՝ արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի և բնության հուշարձանների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքը: Ծանոթանալով արձանագրված ցուցանիշներին և գործող համակարգի արդյունքներին՝ վարչապետը հանձնարարել է մշակել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման հստակ ուղենիշներ, որոնք կապահովեն սեփական եկամուտների աճ, էկոտուրիզմի զարգացում, կանաչ տարածքների պահպանում և կառավարման արդյունավետություն:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխարգելման խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: «Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքերը», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման և հսկողության գործառույթների տարանջատման, ինչպես նաև Բնապահպանական պետական տեսչության բարեփոխումների վերաբերյալ:
Կառավարության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նաև կլիմայի փոփոխության, ընդերքօգտագործման և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումների մասին: Նախարար Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում ախտորոշված խնդիրները՝ միասնական կառավարման համակարգի և քաղաքականության բացակայություն ու բնական ռեսուրսների առաջարկի /օգտագործման/ ոչ արդյունավետ կառավարում, ջրավազանային տարածքների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետ համակարգի բացակայություն, կոռուպցիոն ռիսկերի առկայություն, պետություն-մասնավոր հատված համագործակցության ցածր մակարդակ, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամակարգային մոտեցման բացակայություն, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պետական միասնական մոնիթորինգի, տեղեկատվական ու հաշվառման /կադաստրների վարման/ ամբողջական համակարգի բացակայություն: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից