ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավազակային հարձակում, թե վրեժխնդրություն՝ պարտքը չվերադարձնելու համար 05/11/2017 12:25 | Դատական ռեպորտաժներ
Զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակության մեղադրանքով 40-ամյա Արմեն Մուրադյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 6 տարվա ազատազարկման:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Մուրադյանը 2015թ. դեկտեմբերի 27-ին ժամը 17:00-ի սահմաններում, իր ծանոթ Դավիթ Կարապետյանի հետ միասին գնացել են Աիդային պատկանող բնակարան,որտեղ Արմեն Մուրադյանը օգտագործել է ալկոհոլային խմիչք։ Ապա՝ Աիդայի հետ առանձնացել է նրա ննջարանում, որտեղ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ և որպես զենք օգտագործվող դանակի գործադրման սպառնալիքով պահանջել գումար և ոսկյա զարդեր։ Կինը հրաժարվել է կատարել Ա.Մուրադյանի պահանջը՝ հայտնելով, որ գումար ու զարդեր չունի,ինչից հետո Ա.Մուրադյանը կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերը, ոտքերը,ինչպես նաեւ փակել բերանը, ապա տուժողի զգեստապահարանից գտել դրամապանակը, հափշտակել առկա 25 000 ՀՀ դրամը,եւս 2000՝ մետաղադրամով, ինչպես նաև մոտ 10 000 ՀՀ դրամ արժեքի էժանագին զարդեր:
Այսպիսով, Արմեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Արմեն Մուրադյանը և գործով տուժողը գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվել եւ Արմեն հաճախակի է նրան այցելել:
Փաստինֆո-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Մուրադյանի պաշտպան Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էմին Բեգլարյանը նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ նախաքննությամբ ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներն էլ բավարար չէին մեղադրական դատավճիռ կայացնելու համար:
Ըստ պաշտպանական կողմի՝ դեպքի օրը Արմենը, ընկերոջ՝ Դավիթի, հետ գնացել է Աիդայի տուն, միասին հաց են կերել, ալկոհոլ օգտագործել: Ապա Աիդան, ով կողմի ներկայացմամբ ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, Արմենի հասցեին անվայելուչ խոսքեր ու նաև հայհոյանքեր է հնչեցրել, ինչը սաստելու համար Արմենը նրան տարել է ննջարան՝ «կարգի հրավիրել, սակայն Աննան ցնցումների մեջ է ընկել ու որպեսզի նա ինքն իրեն չվնասի Արմենը կպչուն ժապավենով կապել է նրան»:
Պաշտպանի խոսքով՝ տեղի ունեցածից հետո Աիդան Արմենի հետ գնացել է վերջինիս տուն եւ մի քանի օր մնացել այնտեղ, որից 10- օր հետո հաղորդում է տվել, թե ինքը ավազակային հարձակման է ենթարկվել։ Փաստաբանը նշում է, որ ավազակային հարձակում չի եղել, այլ Արմենը պարտքով վերցրած գումարը խոստացած ժամկետում չի կարողացել վերադարձնել գումարը, ուստիեւ կինը այդկերպ վերժխնդիր է եղել:
Արմենը իր ցուցմունքում նշել է, որ եթե ցանկանար այդ գումարը վերցնել, ապա դա կարող էր անել առանց որևէ խնդրի, քանի որ ունեցել է նրա բնակարանի բանալիները և գումարի տեղը ևս ինքը իմացել է:
Փաստաբանի ներկայացմամբ՝ տուժողը եւս դատարանում ասել է, որ ավազակային հարձակում տեղի չի ունեցել և հավելում, որ ինքը ամբաստանյալի պաշտպանությունը ստանձնել է տուժողի ցուցմունքից հետո, ուստիեւ դատարանին միջնորդել է տուժողին կրկին հրավիրել և հարցաքննել, ինչը բավարարվել է:
Սակայն տուժողի ներկայությունն այդպես էլ հնարավոր չի եղել դատարանում ապահովել:
Ինչ վերաբերում է գործով անցնող Դավիթ Կարապետյանին, ապա փաստաբանը հայտնում է, որ ի սկզբանե տուժողը մեղադրել է նրան, սակայն նախաքննական մամինը նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել այն հիմքով, որ բացի տուժուղի անորոշ ցուցմունքներից այլ ապացույցներ ձեռք չեն բերել: Դավիթ Կարապետյանը գործով վկա է ճանաչվել:
Պաշտպանի գնահատմամբ, ստացվում է երկակի մոտեցում են ցուցաբերել, մի դեպքում տուժողի ցուցմունքները անորոշ են եղել և անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ մյուս դեպքում՝ անձին մեղադրել են ավազակային հարձակման մեջ:
Աիդայի կողմից Արմենին պարտքով գումար տալու մասին, պաշտպանի խոսքով, գործում առկա է վկայի ցուցմունք, ըստ որի Աիդան իրեն խնդրել է՝ Արմենին ասել, որ պարտքով տված գումարը շուտ վերադարձնի:
Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Արմենին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 8 տարի ժամկետով ազատազրկման:
Պաշտպան Էմին Բեգլարյանն էլ միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին:
Ավազակային հարձակման մեջ մեղադրվող Արմենը դատարանում հանդես գալով վերջին խոսքով հույս էր հայտնել, որ արդարացի և պատճառաբանված դատավճիռ կկայացվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ