ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի մասնակից 624 վետերան է ապրում 05/09/2017 12:47 | ԼՐԱՀՈՍ
Հայրենական մեծ պատերազմի մասնակից ամենատարեց վետերանն, ով բնակվում է Հայաստանում, 102 տարեկան է: Հայաստանում վետերանների թիվը 2017թ-ի ապրիլի 1-ի դրությամբ 624 է:
Հաղթանակի 65-ամյակը տոնում էինք 3500, իսկ 69-ամյակը` 1450 վետերանների հետ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Երևանում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվն ամենաշատն է` 250, իսկ մարզերից ամենաշատ թվով վետերաններ բնակվում են Շիրակում՝ 57, Լոռիում` 53, Սյունիքում` 46, Գեղարքունիքում` 45, Տավուշում` 43, Կոտայքում` 40, Արարատում` 33, Արմավիրում` 30, Արագածոտնում` 16 և Վայոց ձորում` 11:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններին տրամադրում է նաև անվճար կամ արտոնյալ երթևեկության կտրոններ:
Հայաստանում գործում է վետերանական 50 կազմակերպություն, որոնցից 11-ը` Երեւանում: Հայրենական պատերազմին, պաշտոնական տվյալներով, մասնակցել են 600 հազար հայեր ոչ միայն Խորհրդային Հայաստանից, այլեւ` Սփյուռքից, ԱՊՀ տարբեր երկրներից, որոնցից 200-250 հազարն ընկել են հերոսի մահով: Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ պարգևավճար ստանալու իրավունք ունեն 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձինք` 32 հազար դրամի, 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձինք` 28 հազար դրամի և 3-րդ խմբի հաշմանդամ դարձած անձինք` 23 հազար դրամի չափերով:
ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձիք 5000 դրամի և 2-րդ խմբի հաշմանդամները` 3000 դրամի չափով ստանում են պարգևավճարներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս` 1-ին խմբի հաշմանդամները` 55000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամները` 48000 դրամ, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 36000 դրամի չափով կարող են ստանալ պարգևավճարներ: Համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձը` 19000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամի չափով ստանում են պարգևավճարներ:
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները ստանում են 12000 դրամ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150 հազար դրամ, Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15 հազար դրամ պարգևավճարներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխան ստանում է 16000 դրամ պարգևավճար, իսկ ընտանիքի յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ: 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող ամենաերիտասարդ վետերանը 88 տարեկան էր, իսկ ամենատարեցի տարիքն անցնում է 100-ը: Հայաստանում վետերանների թիվն 2014թ. ապրիլի 1-ի դրությամբ 1450 է: Համաձայն վիճակագրության` ամեն ամիս կյանքից հեռանում է 30-45 վետերան:
2014-ի տարեսկզբից մինչև ապրիլի 1-ը կյանքից հեռացել է 400 վետերան: 2014-ին նույնպես Երևանում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թիվն ամենաշատն է եղել` 565, իսկ մարզերից` Լոռիում, ուր նրանց թիվը հասնում է 128-ի, Գեղարքունիքում`116, Շիրակում` 115, Կոտայքում 104, Տավուշում 105, Սյունիքում 97, Արարատում 85, Արմավիրում 65, Արագածոտնի մարզում` 42 և Վայոց ձորում 28:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան