ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
10-ը խորհուրդ, որը կօգնի ի հայտ բերել խաբեությունը առողջության մասին հոդվածներում 05/08/2017 14:36 | Անցուդարձ
BBC Future-ի մեկնաբան Կլաուդիա Հեմմոնդի խորհուրդների շնորհիվ դուք կկարողանաք հեշտորեն կողմնորոշվել բժշկական թեմաներով հաղորդումների հարցում և կսովորեք ճանաչել կեղծ գիտական, եթե ոչ վտանգավոր հայտարարությունները:
Վերլուծելով անցյալ տարվա ընթացքում քաղցկեղային հիվանդությունների թեմայով 20 առավել հանրահայտ հոդվածները, բրիտանական Independent թերթի լրագրողները պարզել են, որ նրանցից կեսից ավելին բովանդակում էին առողջապահության մարմինների կամ բժիշկների կողմից հերքված տեղեկատվություն:
Այդուհաներձ, միլիոնավոր մարդիկ այդ հոդվածները բավականաչափ հետաքրքրական են համարել սոցցանցերում իրենց ընկերների հետ դրանցով կիսվելու համար:
Եթե քաղաքականության մասին ոչ հավաստի նորությունները կարող են ազդել ընտրողների ընտրության վրա, ապա ինչի՞ վրա կազդեն բուժման եղանակների մասին պատմությունները, որոնց արդյունավետությունը չի ապացուցված:
Կարո՞ղ են, արդյոք, դրանք մարդուն դրդել հրաժարվել ընթացիկ թերապիայից հօգուտ վերջին խորհուրդների, որոնց մասին նա պարզապես կարդացել է հոդվածում:
Որոշ մարդիկ համարում են, որ նման հոդվածները կարող են վտանգավոր լինել:
Ինչպե՞ս իմանալ, թե արդյոք հոդվածը, որով ինչ-որ մեկը կիսվել է Ֆեյսբուքում կամ Թվիթերում, իսկապես ունի գիտական հիմնավորում:
Բնականաբար, արժե քննադատաբար վերաբերվել նրան, թե ինչեր են գրվում թերթերում, սակայն ինչպե՞ս իմանալ հոդվածը, որով ինչ-որ մեկը կիսվել է Ֆեյսբուքում կամ Թվիթերում, իսկապես ունի՞ գիտական հիմնավորում:
Ամեն օր հոդվածի հեղինակը PR ընկերություններից ստանում է տասնյակ էլեկտրոնային նամակներ՝ նրանց որոշ մասը նվիրված են շատ լավ հետազոտությունների այն դեպքում, որ մյուսները պատմում են լիակատար անհեթեթության մասին:
Ինչպես առողջության թեմայով գրող այլ լրագրողները, այնպես էլ հեղինակը ոչ քիչ ջանքեր է գործադրում առաջինը երկրորդից տարբերելու համար:
Որքա՞ն հոդվածներ տապակած բեկոնի վնասակարության մասին դուք արդեն կարդացել եք և որքա՞նը՝ դրա օգտակարության մասին:
Լրագրողի համար հետաքրքիր է դարձել, թե իր տակտիկան միա՞կ միջոցն է որոշելու այսօր հրապարակվող հոդվածների հավաստիությունը:
Այդ պատճառով նախապատրաստվելով BBC-ի՝ Health Check (Բժշկական զննություն) ռադիոհաղորդմանը, նա դիմել է երեք լրագրողների, ովքեր բժշկության ու առողջության թեմաներով հոդվածներ պատրաստելու մեծ փորձ ունեն:
Նրանք են՝ Սարա Բոսլին՝ Guardian թերթի բժշկական հարցերով խմբագիրը, BBC Science & Health -ի թղթակից Ջեյմս Գալլագհերը և Watchdog в Stat News-ի սյունակի հեղինակ, ականավոր լրագրող և Նյու Յորքի համալսարանում գրականության դասախոս Իվան Օրանսկին:
Բացի այդ, հեղինակն ավելացրել է մի քանի սեփական խորհուրդներ և ահա թե ինչ է ստացվել արդյունքում:
1.Առաջին հերթին միշտ ուշադրություն դարձրեք հոդվածի աղբյուրի վրա: Ստուգեք, թե նա հրապարակվե՞լ է, արդյոք, բարի համբավ ունեցող թերթում, վեբ-կայքում կամ հեռարձակող ընկերության կողմից:
2.Հարցրեք ինքներդ ձեզ, թե որքանով են համոզիչ հոդվածում արված եզրակացությունները: Եթե նրանք ձեզ չափազանց հուսադրող են թվում ճշմարտություն լինելու համար, ապա դա ավելի շուտ հենց այդպես էլ կա՝ ճիշտ չէ:
3.Եթե հոդվածում հանդիպում են բառեր «գաղտնիք, ինչի մասին ձեզ չեն պատմի բժիշկները» կամ որևէ նման բան, դա պետք է ձեզ զգաստացնի: Հազիվ թե բժիշկներին ձեռնտու լինի գաղտնի պահել բուժման արդյունավետ եղանակները: Նրանց նպատակը մարդկանց բուժելն է և հենց դրանով էլ նրանք զբաղվում են:
4.Որքան ավելի մեծադղորդ է հայտարարությունը, այնքան ավելի շատ այն ապացույցներ պետք է ունենա: Եթե այդ հայտնագործությունն իսկապես լուրջ ճեղքում է (որը երբեմն տեղի է ունենում), այն պետք է փորձարկված լինի հազարավոր հիվանդների վրա, և դրա արդյունքները պետք է հրապարակված լինեն բժշկական ամսագրերում: Բացի այդ, դա պետք է լուսաբանվի աշխարհում խոշորագույն ԶԼՄ-ների կողմից:
Եթե դա բուժման ինչ-որ նոր եղանակ է, որը խորհուրդ է տրվում դեռևս միայն մեկ բժշկի կողմից, ապա ավելի լավ է չանդրադառնալ դրան անմիջապես, այլ սպասել դրա արդյունավետության լրացուցիչ ապացույցների հայտնվելուն:
5.Եթե հոդվածում գրված է, որ հետազոտությունը հրապարակված է որոշակի ամսագրում, ապա համացանցում ստուգեք, թե արդյոք այդ գիտական ամսագրի վերաբերյալ կան գրախոսություններ, թե ոչ: Դա նշանակում է, որ մինչև հրապարակումը հոդվածներն ուղարկվում են այդ ոլորտում աշխատող գիտնականների ստուգմանն ու գնահատմանը: Պատահում է, որ նույնիսկ գրախոսություն անցած աշխատանքների վերաբերյալ հերքումներ են հրապարակվում, եթե դրանց արդյունքները հետագայում գնահատվում են որպես սխալ, սակայն նման աշխատանքների գերակշիռ մեծամասնությանն այնուամենայնիվ, կարելի է վստահել: Եթե հետազոտությունը չի հրապարակվել գրախոսության ենթարկված ամսագրում, ապա դրան արժե կասկածանքով վերաբերվել:
6.Բուժման այդ հրաշալի եղանակն արդյոք փորձարկվե՞լ է մարդկանց վրա, թե՞ միայն փորձանոթում ու մկների վրա: Եթե մարդկանց վրա փորձարկումներ չեն կատարվել, այդ մեթոդը կարող է հետաքրքիր լինել գիտական տեսանկյունից և հեռանկարային, սակայն դեռևս չափազանց վաղ է մարդկանց բուժելու արդյունավետության մասին խոսել:
7.Համացանցը կօգնի ձեզ շատ ժամանակ խնայել: Մտեք վեբ-կայք, որը հրապարակում է բժշկական ոլորտում նորությունների ակնարկներ, օրինակ՝ Health News Review, և հայտնաբերեք, որ ողջ աշխատանքն արդեն արվել է ձեր փոխարեն:
8.Եթե ոչ, ապա լրագրողի անուն-ազգանունով որոնման օգնությամբ գտեք նրա հոդվածները: Եթե նա պարբերաբար գրում է գիտության կամ առողջության մասին, ապա հավանաբար գիտի, թե բուժման նոր եղանակի մասին ինչպիսի հարցեր հարկ է տալ:
9.Որոնման տողում գրեք հոդվածից որոշ փաստեր և ավելացրեք «միֆ» կամ «խաբեություն» բառերը: Հնարավոր է, որ այդ հոդվածն արդեն իսկ քննադատել են, և դուք հեշտորեն դա կբացահայտեք:
10.Եվ, վերջապես, եթե դուք պարզեք, որ այն փչոց չէ և հրապարակվել է հեղինակավոր ամսագրում, այդուհանդերձ արժե ստուգել հետազոտության մեթոդոլոգիան: Մեծ Բրիտանիայի առողջահության ազգային ծառայության պորտալում, Behind the Headlines բաժնում հետազոտությունները մանրազնին վերլուծության են ենթարկվում: Այստեղ կարելի է կարդալ այն մասին, թե ինչպես են դրանք անցկացվել, և արդյոք ԶԼՄ-ներում դրանց մասին զեկույցները ճիշտ ու ճշգրիտ եղել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ