ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի հետ նախաստորագրված նոր համաձայնագիրն ամենաամբիցիոզն է ԵՄ և ԵԱՏՄ անդամի միջև. Սվիտալսկի 05/08/2017 14:41 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար պատրաստ կլինի 2017թ. աշնանը:
Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, ասել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«2017 թվականի հունվարին, երբ ես կրկին այստեղ հանդիպում էի ձեզ հետ, նշեցի, որ 2017 թվականը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության առումով նշանակալի իրադարձություններով լի տարի կլինի: Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթուղթը նախաստորագրվել է»,- ասաց Սվիտալսկին:
Նա հավելեց, որ այս պահին ԵՄ փորձագետներն աշխատում են փաստաթղթի տեխնիկական վերիֆիկացման վրա: Սվիտալսկին հույս հայտնեց, որ աշնանն այն պատրաստ կլինի ստորագրման համար: «Սա Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի միջև ամենաամբիցիոզ համաձայնագիրն է»,- ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:
Միևնույն ժամանակ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ընդգծեց, որ ամենակարևորը համաձայնագրում ընդգրկված դրույթների կյանքի կոչումն է:
«Համաձայնագիրը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության լայն հնարավորություններ է բացում: Ինչպես կօգտագործվեն այդ հնարավորությունները, կախված է մեզանից: Ուստի, մենք` որպես Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն, պատրաստվում ենք այս համաձայնագիրը ճիշտ օգտագործելուն»,- նշեց Սվիտալսկին:
Հայաստանը և Եվրոպական Միությունը համաձայնեցրել են նաև «Համագործակցության հեռանկարներ» կոչվող փաստաթուղթը: «Ես կարող եմ ասել, որ այս կարևոր փաստաթղթի կետերը համաձայնեցվել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև: Հայաստանը հերթական անգամ կարևորագույն դեր է կատարում, որովհետև Արևելյան գործընկերության միակ երկիրն է, որ Եվրոպական Միության հետ բանակցել է այս նոր փաստաթղթի շուրջ, որը կոչվում է «Համագործակցության հեռանկարներ»»,- ընդգծեց Սվիտալսկին:
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում ՀՀ-ն և ԵՄ-ն կստորագրեն նաև այդ փաստաթուղթը: «Ես իմ կողմից կարող եմ ասել, որ բանակցություններն անցել են շատ կառուցողական մթնոլորտում և արդյունավետ են անցել: Այս ամենը հույսեր է ներշնչում ապագայում փաստաթղթի կետերը կյանքի կոչելու համար»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախաստորագրվել է 2017թ. մարտի 21-ին: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից