ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որդեկորույս մոր հայտարարությունը. «Հաց բերողի» թաղման հանձնախումբը պետք է լուծարվի 05/07/2017 00:39 | ԼՐԱՀՈՍ
Արթուր Սարգսյանի (Հաց բերող) մայրը` Դոնարա Պետրոսյանը, պահանջում է, որ լուծարվի թաղման հանձնախումբը:
Ստորեւ տիկին Դոնարայի հայտարարությունն ամբողջությամբ.
«Ես՝ տիկին Դոնարա Պետրոսյանս, հանդիսնում եմ իմ որդի Հաց բերող Արթուր Սարգսյանի իրավահաջորդը: Մեծ դժվարություններ հաղթահարելով՝ մեծացրել եմ իմ երկու որդիներիս՝ Արթուր և Արսեն Սարգսյաններին, տալով նրանց իմ մայրական մեծ սերը, դաստիարակել եմ նրանց, որպես հանրությանը պիտանի քաղաքացիներ: Իմ որդիներից յուրաքանչյուրն ունի չորսական բարձրագույն կրթություն և կարծում եմ, որ ես անմասն չեմ եղել այդ ամենում: Լսելով և կարդալով որդուս՝ Հաց բերողի թաղման հանձնախմբի անդամներ՝ Թամար Հովհաննիսյանին և Ալեք Ենիգոմշյանին մեծ ցավ ապրեցի, որ դեռ իմ կենդանության օրոք այս հանձնախումբը փորձում է ինձ զրկել մայրական իրավունքից, ուստի հրապարակային հայտարարում եմ՝
1. Այս հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած: Այս հանձնախմբի անդամները տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չեկան Հաց բերողի ինքնահողի արարողությանը, մինչև քառասունքը ոչ մի շաբաթ օր չեկան ինձ հետ գերեզման, չեկան մեր տուն ինձ ցավակցելու, առանց ինձ քառասունքի արարողություն արեցին:
2. Ես իմ հարցազրույցները տվել եմ այն բանից հետո, երբ ապրիլի 27-ին իր տանը հանդիպել եմ Ալեք Ենիգոմշյանին: Այդ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ իմ խնդիրների մասին կապված՝ Եռաբլուր տեղափոխելու, հողին հանձնելու և գերեզմանի կառուցապատման հետ: Նա ինձ խնդրել է երկու օր ժամանակ իմ բոլոր հարցերին պատշաճ ձևով պատասխանելու համար: Սպասել եմ ոչ թե երկու, այլ չորս օր ու նա այդպես էլ ինձ չզանգահարեց և ոչ մի պատասխանել է և ես ստիպված դիմել եմ հանրությանը:
3. Թամար Հովհաննիսյանը ակնարկում է, որ անկախ իմ մյուս որդու Արսեն Սարգսյանի մասնակցությունից հանձնախումբը կհավաքվի և կորոշի գերեզմանի կառուցապատման հարցը: Ես որպես Հաց բերողի իրավահաջորդ պահանջում եմ, որպեսզի լուծարվի այդ հանձնախումբը և անվստահությունս եմ հայտնում նրանց բոլորին, բացի Հասմիկ Պապյանից: Հասմիկ Պապյանին հարգում և շատ գնահատում եմ:
4. Թամար Հովհաննիսյանը և Ալեք Ենիգոմշանը հայտարարում են, որ բետոնապատ դամբարանը ամբողջությամբ համապատասխանում է հանգուցյալի հուղարկավորության պահանջին՝ մեջբերելով, որ այդպես են թաղել թագավորների և ազնվականների և համարում են, որ բացարձակ խնդիր չկա: Ինձ համար խնդիր կա ես ցանկանում եմ, որ իմ տղային հանձնեն հողին և դա համարում եմ իմ իրավունքը: Թարխանյանի Անահիտի դամբարանի նախագծի հետ կապված ես ոչ մի գանգատ չունեմ, բայց այս դամբարանը ժամանակավոր բնույթ պետք է կրեր:
5. Նորից եմ կրկնում, որ հուղարկավորության հետ կապված ոչ մի ծախս չի արվել հանձնախմբի կողմից, բացառությամբ բետոնապատ դամբարանը և Մերգելյանից եկող ավտոբուսները: Մարդիկ լսելով Հաց բերողի անունը՝ ամեն ինչ անում էին անվճար: Մնացած բոլոր ծախսերը հոգացել են Արթուրիս ընկերները, մեր ընտանիքի մտերիմները: Գիտակցում և հասկանում եմ, որ իմ որդու արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց և արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միևնույնն է մնում է իմ որդին: Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս: Նյութը ինչպես Արթուրիս համար, ինձ համար էլ նշանակություն չունի, իսկ ոտնամանում գումար պահելը և երբեք փողին գերի չդառնալը ես եմ սովորեցրել իմ որդիներին: Գերեզմանի կառուցապատումն էլ մեր ընտանիքը կհոգա իր համեստ հնարավորություններով, իսկ եթե կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ շատ բարի:
Շնորհակալ եմ ժողովրդին, որ գնահատեց ու սիրեց իմ որդուն, իմ Հաց բերողին…»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից