ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք ոչ միայն քննիչ եք, այլ նաև՝ ուսուցիչ. անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունները՝ Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում 05/06/2017 15:32 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է անչափահասների մասնակցությամբ քրեական գործերով ՔԿ քննիչների մասնագիտացման հատուկ դասընթաց, որի մասնակիցներն այսօր ստացան հավաստագրեր։
ՔԿ նախագահ Աղվան Հոսեփայանը նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեն կազմավորումից ի վեր հատուկ ուշադրություն է դարձվել քրեական վարույթի ընթացքում անչափահասների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին, ձեռնարկվել են հնարավոր միջոցներ՝ մասնագիտացված քննիչներ ունենալու և վարույթի ընթացքում անչափահասների իրավունքները պաշտպանելու, բարոյահոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելու ուղղությամբ։
Աղվան Հովսեփյանը փաստում է, որ կատարված աշխատանքների արդյունքում որոշակի դրական արդյունքներն են արձանագրել, այսպիսով, 2017թ. հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ներդրվել է անչափահասների դատավարական մասնակցությամբ քրեական գործերով ՔԿ քննիչների մասնագիտացման հատուկ դասընթաց, որն իրականացվել է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ համատեղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ և 21 քննիչներ անցել են մասնագիտացված դասընթաց:
Կարևորելով անչափահասների մասնակցությամբ կատարվող հանցագործությունները մասնագիտացված քննիչների կողմից քննելու դերը՝ ՔԿ նախագահը ընդգծեց, որ անչափահաս հանցագործի, անչափահաս տուժողի կամ անփահահաս վկայի համար քննիչը ոչ միայն գործը քննող անձ է այլ նաև ուսուցիչ է, ուստիև շնորհիվ այդ քննիչների, անչափահասները պետք ոչ միայն հասկանան և ըմբռնեն, որ այս կամ այն արարքը չի կարելի կատարել այլ պետք է հասկանան, թե ինչու չի կարելի, «այնպես որ դուք ոչ միայն քննիչ եք, այլ նաև ուսուցիչ»:
Քննչների մասնակցության դասընթացը իրականացվել է ոլորտի 7 մասնագետների կողմից, որոնց թվում ոչ միայն քրեական իրավունքի և դատավարության մասնագետներ են, այլ նաև հոգեբաններ, սոցիալական աշխատողներ։
Առաջին անգամ Հայաստանում անչափահասների իրավունքները և շահերը սահմանադրորեն ամրագրվեցին 2015 թվականին, մինչ այդ բազմաթիվ նորմատիվ ակտեր, օրենքներ կային, սակայն Սամանադրությամբ առաջին անգամ ամրագրվեց:
Քննչական կոմիտեի նախագահը դասընացի մասնակից 21 քննիչներին շնորհավորելուց հետո վիճակագրական տվյալներ ներկայացրեց անչափահասների մասնակցությամբ կատարած հանցագործությունների, դեպքերի և այդ առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ:
Այսպիսով, 2016 թվականին Քննչական կոմիտեի վարույթում անչափահասների մասնակցությամբ քննված 107 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարաններ: Այդ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված 167 անձանցից 136-ը եղել են անչափահասներ և նրանց մասնակցությամբ քննված քրեական գործերի մեծ մասը ՝ 52-ը, հարուցվել են գողության հատկանիշներով:
Մնացած քրեական գործերից 9-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 4-ը` ՀՀ 104-րդ հոդվածով՝սպանություն, 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը և այլն:
Բացի այդ ՔԿ նախագահը նաև նշեց, որ քննչական մարմինները ոչ բոլոր դեպքերում է, որ անչափահասների մասնակցությամբ քրեական գործերը դատարան են ուղարկել՝ փորձել են նրանց նկատմամբ կիրառել օրենքում նախատեսված հումանիստական ինստիտուտները, այսինքն՝ առանց քրեական պատժի կիրառման նրանց նկատմամբ հասարակական ներգործության միջոցների կիրառմամբ կարճել են այդ գործերը կամ քրեական գործեր չի հարուցվել:
Ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններին, ապա 2016թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվել է անչափահասների նկատմամբ կատարված 200 հանցագործություն, որոնցից 4-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Միայն 4-ը գործ վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն և այլն:
Քրեական գործերով որպես մեղադրյալներ ներգրավված անձանցից 24-ը անչափահաս են, որոնցից 9-ը՝ 14-16 տարեկան, 15-ը՝ 16-18 տարեկան: Վարույթում գտնվող գործերով եղել են 175 տուժող, որոնցից 47-ը՝ մինչև 12 տարեկան, 14-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 42-ը՝ 16-18 տարեկան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 71 քրեական գործ՝ 83 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 2 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ):
ՔԿ նախագահը նշեց, որ ներկայացված թվերը փաստում են, որ երեխաների նկատմամբ, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունները զգալի թիվ են կազմում Հայաստանում, ինչը պահանջում է հատուկ ուշադրություն բարձրացված խնդրի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ