ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն ունի զենք, ունի մարդուժ, բայց չունի բանակ. Արա Պապյան 05/06/2017 13:07
«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով:
Քննարկման բանախոսներն էին «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, ով միացել էր քննարկմանը տեսազանգի միջոցով:
Մայիսի 1-ից 5-ը Ադրբեջանում անցկացվում են Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: Այն հարցին, թե ինչքանո՞վ այդ զորավարժությունները կարող են ազդել տարածաշրջանում և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխության վրա, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նմանօրինակ զորավարժությունները, թեև իրենց մեջ որոշակի վտանգ պարունակում են, սակայն դա կանխատեսելի և հասկանալի գործընթաց է:
«Ադրբեջանաթուրքական դաշինքը մեզ համար հասկանալի է, նրանց գործունեությունը միշտ էլ մեր դեմ է ուղղված, այստեղ ես նորություն չեմ տեսնում: Այդպիսի զորավարժություններ պարբերաբար անց էին կացվում, միշտ պետք է ուշադիր լինել, բայց դա գլխավոր վտանգը չէ հայ ժողովրդի համար: Մեզ համար ամենամեծ վտանգը ռուս-թուրքական մերձեցումն է, որովհետև Ռուսաստանը իր շահերից է ելնում, ոչ թե ռազմավարական, այլ տակտիկական առումով»,- ընդգծեց Գրիգորյանը:
ԼՂ Աժ պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով էլ նման զորավարժություններն ուղղված են ադրբեջանական բանակի պատրաստվածության մակարդակի բարձրացմանը հատկապես դիվերսիոն գործողությունների կազմակերպման առումով, ինչին էլ հայկական կողմը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո արդեն պատրաստ է:
«Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության մի զգալի ուղղություն վերաբերվում է դիվերսիոն խմբերի պատրաստմանը և դիվերսիոն հետախուզական խմբերի վարմանը: Անցյալ տարվա ապրիլի հետ համեմատած այսօր իրավիճակը սահմանին էականորեն տարբերվում է, որովհետև ապրիլից հետո որոշակի աշխատանքներ են կատարվել առաջնագծում: Առաջին հերթին առաջնագծի տեխնիկական զինումն է, ինչը հնարավորություն է տալիս հետախուզական սարքերի և տեսագրող սարքերի միջոցով հետևել թշնամու շարժին և գրեթե զրոյացնել դիվերսիոն թափանցումների հնարավորությունը»,- նշեց Խանումյանը՝ ավելացնելով, որ եթե առաջնագծի տեխնիկական վերազինում իրականացվեր 2011թ.-ից սկսած, ապա հայկական կողմը կխուսափեր բազմաթիվ զոհեր ունենալուց:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը՝ ԼՂ ԱԺ պատգամավորը նշեց. «Մեծածավալ պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց այն ձևով, ինչ տեղի ունեցավ ապրիլին, 2014-ի օգոստոսին, կրկնման վտանգ չկա»:
Արա Պապյանն էլ իր հերթին նշեց, որ պարբերաբար անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունները միտված են ադրբեջանական բանակ ստեղծելուն ու կայացնելուն:
«Ադրբեջանն ունի զենք, ունի մարդուժ, բայց չունի բանակ, և թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղված են նրան, որ Ադրբեջանում արդյունավետ, գործուն բանակ ստեղծվի: Թուրքիայից թեկուզ փոքր զորամիավորումներ ներգրավելով` փորձ է արվում դա ստեղծել: Հասկանալի է, որ Թուրքիայի կողմից նպատակ չկա ուղղակիորեն ներգրավվել հայ-ադրբեջանական հակամարտությանը: Թուրքիան կարող է զենք և մարդուժ տալ, բայց Ադրբեջանն արդեն դա ունի»,- ասաց Պապյանը:
Վերջինս, անդրադառնալով Ադրբեջանի տարածքում Թուրքիայի կողմից ռազմաբազաների տեղակայման խոսակցություններին, շեշտեց, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազաներ ունենալու անհրաժեշտություն չունի, նա բոլորվին այլ մոդելով է աշխատում մեր հարևան երկրում:
«Թուրքիան Նախիջևանում դասական առումով ռազմաբազայի կարիք չունի: Նախիջևանում կստեղծի մի հիմք, որը հնարավորություն կտա պարբերաբար վիճակի լարման դեպքում հատուկ զորամասեր տեղակայել, ինչն արվել է 1991-ից ի վեր և օգտագործվել Հայաստանի դեմ: Չմոռանանք, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում թուրքական բանակի 4 գեներալ և 250 սպա ներգրավված են եղել ադրբեջանական բանակում ու կռվել են մեր դեմ»,-հավելեց Պապյանը:
Բանախոսները նաև անդրադարձան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում հայկական դիվանագիտության վերջին շրջանի ձախողումներին՝ քննադատելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան վերջին հանդիպումը:
Նրանք նաև շեշտեցին, որ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար պետք է սկսել առաջին հերթին Հայաստանի ներքին խնդիրների կարգավորումից, քանի որ կոռուպցիան, ոչ արդյունավետ ներքին և արտաքին քաղաքականությունը նույնքան վտանգավոր են Հայաստանի համար, ինչքան ադրբեջանաթուրքական դաշինքն ու համատեղ զորավարժությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից