ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն պարտավոր են քրեական գործի հարուցմամբ պարզել կամ հերքել պատգամավորների ինքնաբացարկների հանգամանքերը 05/06/2017 15:56 | ԼՐԱՀՈՍ
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին հանձնեց իրենց մանդատները:
Այս արարողությունը բոյկետել էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչները և չէին ներկայացել, բացականեր կային նաև «Ծառուկյան» դաշինքից, մասնավորապես՝ չէր ներկայացել Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ-ից ևս բացակայողների կային:
Ինչևէ, պատգամավորներն իրենց մանդատերը ստացան և առաջիկայում պատրաստվում են իրեց տեղերը զբաղեցնել Ազգային ժողովում, իսկ ի՞նչ է լինելու օրեր շարունակ բավականին մեծ աղմուկ բարձրացված պատգամավորների ինքնաբացարկների հարցը, ի՞նչ տեղի ունեցավ, ո՞վ էր ստում, պատգամավորները ինքնաբացարկներ ներկայացրե՞լ էին, թե՝ ոչ, եթե՝ ոչ, այդ դեպքում նրանց փոխարեն ո՞վ է ներկայացրել:
Հարցեր, որոնց պատասխաներ կտրվեն միայն այն դեպքում, երբ քննության առարկա կդառնա այս ամենն իր ողջ ներկապնակով, սակայն մինչ այս պահը ՀՀ որևէ իրավական կառույց խնդրի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է 23 ինքնբացարկի մասին, ստեղծված իրավիճակում ընդամենը մեկ օրինակով նշենք, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանը ինքնաբացարկ է հայտնել՝ դուրս գալով Ծառուկյան դաշինքի ցուցակից:
Դիմումը հայտնվել էր նաև լրատվամիջոցներում, իսկ Ազիզյանի ստորագրությունը փետրվարի 14-ին վավերացրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աննա Աբրահամյանը, վերջինս հայտարարել է, որ ինքը միայն ստորագրությունն է վավերացրել:
Տեղի ունեցածն իրավական ի՞նչ գնահատականի պետք է արժանանա, այս և այլ հարցերի շուրջ Փաստինֆո-ն զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
Փաստաբանը կարծիք հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, անգամ եթե չունեն որևէ անձի կողմից գրավոր հաղորդում, հանցագործության մասին հղում կատարելով ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններին՝ առնվազն հարուցել քրեական գործ, որի արդյունքներով հաշվետություն ներկայացնել ժողորդին, թե այդ քրեական գործի հարուցմամբ ի՞նչ հանգամանքեր են պարզվել կամ հերքվել:
Նորայր Նորիկյանը նշում է, որ պատգամավորները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետք է ներկայացնեին իրենց կամարտահայտությամբ դիմում նոտարական վավերացմամբ, ըստ որի՝ իրենք հրաժարում են պատգամավոր դառնալուց, իսկ այն, որ նոտարի կողմից հայտարարվել է, թե նա ընդամենը ստորագրության իսկությունը հաստատելու իրավասություն է իրականացրել, ապա Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածն իսկապես նոտարին տալիս է այդպիսի իրավասություն՝ ստորագրության իսկությունը հաստատելու մասին, սակայն այստեղ խնդիրը ոչ թե ստորագրության իսկությունը հաստատելու գործառույթին է վերաբերում, այլ պատգամավորի թեկնածուի՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական ցուցակից դուրս գալու վերաբերյալ նոտարական վավերացմամբ դիմումի մասին է խոսքը:
Այս ամենը խոսում է այն մասին, որ կատարվածը օրենսդիր մարմնի, բարձագույն իշխանություն հանդիսացող մարմնի հեղինակության, ինչպես նաև պետական այլ մարմինների հեղինակությունը ստորացնող քայլ է, իսկ ամենավտանգավորն ու զայրացնողն այս իրավիճակում այն է, որ որևէ մեկը չի էլ պատրաստվում պատասխանատվության ինստիտուտը գործի դնել և հաշվետու լինել, թե ինչ է կատարվել, ում դրդմամբ են այդ անձինք այդ քայլին դիմել, իրականում ճի՞շտ են ասում նրանք, թե՝ ոչ, թե իրենք խաբեության զոհ են դարձել:
Փաստաբանը գտնում է, որ իրավասու մարմինները պարտավոր են գոնե դիրքորոշում հայտնելու այն դեպքում, երբ ութ պատգամավոր հայտարարում է, որ իրենք տեղյակ չեն կամ իրենց անունից իրենք չեն գրել ինքնաբացարկի դիմումները. նրանք կամ սուտ են խոսում, կամ ճշմարտությունն են բարձրաձայնում, այս ամենը պետք է գնահատականի արժանանա:
Ամփոփելով զրույցը Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ ներկա խորհրդարանն իր ամբողջությամբ՝ որակական առումով, մասնագիտական պատրաստվածության առումով էլ, զինջում է նախորդ խորհրդարանին, թեև նախորդ խորհրդարանն իր ամբողջ հմայքով չէր փայլում:
Լուսանկարը՝ armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ