ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախյան հակամարտությունն ոչ այլինչ է, եթե ոչ իրավունքի և ոչ իրավական մտածողության հակամարտություն. Ռուբեն Մելիքյան 05/06/2017 14:31 | ԼՐԱՀՈՍ
Արցախին անհրաժեշտ է մարդու իրավունքների ռազմավարություն՝ ներկայացնելով իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքը, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Արցախի ՄԻ պաշտպանը նշեց, որ այդ հարցն իրենք ընդգծել են իրենց տարեկան զեկույցում:
«Ընդհանրապես ռազմավարական մոտեցումը խնդիրներին կարևոր է երկու տեսանկյունից՝ առաջինը, որպեսզի մենք հասկանանք ուր ենք գնում: Դրա համար, իհարկե, աշխատանքի արդյունք է պետք՝ վիճակագրական, այլ փորձագիտական ճանապարհով, որպեսզի հասկանանք խնդիրները, հետո դրանց լուծումները տանք: Եվ, երկրորդ, չափելիությունը՝ առաջընթաց ունե՞նք, թե՞ չունենք: Այս կոչն ենք արել սփյուռքյան կառույցերին, իրավապաշտպան հանրությանը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
ՄԻ պաշտպանն առաջնահերթությունների շարքում նշեց միջազգային կառույցների հետ աշխատանքը: Այդ հարցում Արցախի մարդու իրավունքների ինստիտուտն երկու հիմնական գործընկեր ունի՝ հայկական սփյուռքն ու միջազգային իրավապաշտպան հանրությունը: Բոլոր այն սփյուռքյան կառույցները, ում հետ իրենք աշխատում են, իսկ իրենք աշխատում են հայկական սփյուռքի հիմնական խաղացողների հետ, մեծ պատրաստակամություն ունեն Արցախում իրականացվող գործունեությունը որոշակիորեն համալրել կամ շեշտադրել մարդու իրավունքների կոմպոնենտը:
«Մեզ համար դա շատ կարևոր է, որովհետև արցախյան հակամարտությունն ի վերջո իր էությամբ մարդու իրավունքներին վերաբերող հակամարտություն է, դա մարդու իրավունքների խնդիր է, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավունքի և ոչ իրավական մտածողության հակամարտություն»,- նկատեց Ռուբեն Մելիքյանը:
ՄԻ պաշտպանը նշեց, որ միջազգային համագործակցությունը իրենց համար ունի սկզբունքային նշանակություն, և «մենք այս ուղղությամբ աշխատում ենք»:
Ռ.Մելիքյանը հատուկ կարևորեց նաև հայաստանցի գործընկերների հետ աշխատանքը՝ չի եղել դեպք, որ իրենք դիմեն որևէ հայաստանյան կազմակերպության և չստանան ակնկալածից ավելին:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ այն փաստաթուղթը, որը մեծ հաշվով ամփոփում էր տարեկան գործունեությունը, Արցախի ազգային ժողովի առջև ներկայացված տարեկան հաշվետվությունն էր:
Առաջնահերթություններից առաջինը, կառույցի ղեկավարի գնահատմամբ, հանրային իրազեկման խնդիրն է և դրա հետ զուգակցված կարողությունների մեծացման խնդիրը: Արցախը՝ չունենալով կարողությունների զորացման այն բոլոր հնարավորությունները, որ, օրինակ, Հայաստանում գործընկերներն ունեն, կարիք ունի այդ բացը լրացնելու՝ խոսքը վերաբերվում է ինչպես պետական ապարատին, այնպես էլ, քաղաքացիական հասարակությանն ու անհատ քաղաքացիներին: «Կարողությունների զորացումը կարևոր առաջնահերթություն է մեզ համար, և մենք հատուկ ընդգծել ենք դա և նաև փորձել ենք լուծման ուղիներ առաջադրել»,- նշեց ՄԻ պաշտպանը:
Երկրորդ առաջնահերթությունը քաղաքացիական հասարակության հետ աշխատանքն է՝ հաշվի առնելով Արցախի քաղաքացիական հասարակության յուրահատուկ վիճակը՝ առաջին խնդրով պայմանավորված:
Երրորդ առաջնահերթությունը մարդու իրավունքների ոլորտում կրթական առաջնահերթությունն է: Ռ.Մելիքյանը կարևորեց, որ առաջին անգամ անցյալ տարի Արցախի պետական համալսարանի թիմը մասնակցեց միջազգային իրավունքի ամենահեղինակավոր մրցույթի ազգային, այսինքն՝ Հայաստանում կայացված փուլին, դատավորները, այսինքն՝ մրցավարները, շատ գոհ էին: «Ես վստահ եմ, որ այս ուղղությունը մենք պետք է շարունակենք»:
Հաջորդ առաջնահերթությունը փակ հաստատությունների հետ աշխատանքն է, այստեղ կան թերություններ: Քաղաքացիական հասարակության հետ քննարկման ժամանակ վերջիններս քննադատություն են հնչեցրել առ այն, որ ՄԻՊ հաստատությունն որպես փակ հաստատություններ առավելապես աշխատում է քրեակատարողական հաստատությունների հետ, քննադատությունն ընդունվել է: «Մենք մտադիր ենք առաջիկա տարվա ընթացքում ուշադրություն դարձնել նաև այլ, սոցիալական նշանակություն ունեցող փակ հաստատությունների հետ աշխատանքին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Արցախի մարդու իրավունքների պաշտոնը Ռուբեն Մելիքյանը ստանձնել է մայիսի 5-ից՝ անմիջապես ապրիլյան պատերազմի ավատից հետո: «Ամենևին պատահական չէր, որ Արցախի ազգային ժողովի առջև պատգամավորների հարցերին պատասխանելիս կարմիր թելով անցնում էր հենց ապրիլյան պատերազմից բխող մարդու իրավունքների խախտումների մասին հարցերը: Եվ ես հենց Ազգային ժողովի առջև հանձնառություն ստանձնեցի փաստահավաք առաքելություն սկսել, որը կարճ ժամանակ հետո մենք սկսեցինք, որը ամփոփվեց դեկտեմբերի 9-ին միջանկյալ զեկույցով և որը մենք չենք ավարտել: Սա կարող եմ համարել իրավիճակային առաջնահերթություն»,- ասաց Ռուբեն Մելիքյանն՝ հատուկ ընդգծելով, որ «մենք մարդու իրավունքների սովորական ազգային հաստատություն ենք՝ իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով, բոլոր ընդհանրություններով, հատկապես եվրոպական, վերջերս տարածվել է նաև այլ ուղղություններով»:
Ըստ Ռ.Մելիքյանի, իր գլխավորած կառույցի աշխատաժամանակի մեծ մասը իրենք իրականում ծախսում են հենց քաղաքացիների դիմումների քննարկման, պետական մարմինների կոմունիկացիայի, քաղաքացիների ընդունելության վրա և այլն: Քաղաքացիների դիմումներն իրենց կառուցվածքով որոշակիորեն տարբերվում են հարևան այլ պետությունների դիմումների կառուցվածքից՝ հաշվի առնելով հենց Արցախի պետության առանձնահատկությունները: Ավելի մեծ թիվ են կազմում զինվորական ծառայության հետ կապված դիմումները, ինչպես նաև սոցիալական ոլորտի դիմումները՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության քաղաքականության առավել ընդգծված սոցիալական բնույթը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից