Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ադրբեջանն ունի զենք, ունի մարդուժ, բայց չունի բանակ. Արա Պապյան 05/06/2017   13:07

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով:
 
Քննարկման բանախոսներն էին «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, ով միացել էր քննարկմանը տեսազանգի միջոցով:
 
Մայիսի 1-ից 5-ը Ադրբեջանում անցկացվում են Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: Այն հարցին, թե ինչքանո՞վ այդ զորավարժությունները կարող են ազդել տարածաշրջանում և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխության վրա, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նմանօրինակ զորավարժությունները, թեև իրենց մեջ որոշակի վտանգ պարունակում են, սակայն դա կանխատեսելի և հասկանալի գործընթաց է:
 
«Ադրբեջանաթուրքական դաշինքը մեզ համար հասկանալի է, նրանց գործունեությունը միշտ էլ մեր դեմ է ուղղված, այստեղ ես նորություն չեմ տեսնում: Այդպիսի զորավարժություններ պարբերաբար անց էին կացվում, միշտ պետք է ուշադիր լինել, բայց դա գլխավոր վտանգը չէ հայ ժողովրդի համար: Մեզ համար ամենամեծ վտանգը ռուս-թուրքական մերձեցումն է, որովհետև Ռուսաստանը իր շահերից է ելնում, ոչ թե ռազմավարական, այլ տակտիկական առումով»,- ընդգծեց Գրիգորյանը:
 
ԼՂ Աժ պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով էլ նման զորավարժություններն ուղղված են ադրբեջանական բանակի պատրաստվածության մակարդակի բարձրացմանը հատկապես դիվերսիոն գործողությունների կազմակերպման առումով, ինչին էլ հայկական կողմը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո արդեն պատրաստ է:
 
«Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության մի զգալի ուղղություն վերաբերվում է դիվերսիոն խմբերի պատրաստմանը և դիվերսիոն հետախուզական խմբերի վարմանը: Անցյալ տարվա ապրիլի հետ համեմատած այսօր իրավիճակը սահմանին էականորեն տարբերվում է, որովհետև ապրիլից հետո որոշակի աշխատանքներ են կատարվել առաջնագծում: Առաջին հերթին առաջնագծի տեխնիկական զինումն է, ինչը հնարավորություն է տալիս  հետախուզական սարքերի և տեսագրող սարքերի միջոցով հետևել թշնամու շարժին և գրեթե զրոյացնել դիվերսիոն թափանցումների հնարավորությունը»,- նշեց Խանումյանը՝ ավելացնելով, որ եթե առաջնագծի տեխնիկական վերազինում իրականացվեր 2011թ.-ից սկսած, ապա հայկական կողմը կխուսափեր բազմաթիվ զոհեր ունենալուց:
 
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը՝ ԼՂ ԱԺ պատգամավորը նշեց. «Մեծածավալ պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց այն ձևով, ինչ տեղի ունեցավ ապրիլին, 2014-ի օգոստոսին, կրկնման վտանգ չկա»:
 
Արա Պապյանն էլ իր հերթին նշեց, որ պարբերաբար անցկացվող ադրբեջանաթուրքական զորավարժությունները միտված են ադրբեջանական բանակ ստեղծելուն ու կայացնելուն:
 
«Ադրբեջանն ունի զենք, ունի մարդուժ, բայց չունի բանակ, և թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղված են նրան, որ Ադրբեջանում արդյունավետ, գործուն բանակ ստեղծվի: Թուրքիայից թեկուզ փոքր զորամիավորումներ ներգրավելով` փորձ է արվում դա ստեղծել: Հասկանալի է, որ Թուրքիայի կողմից նպատակ չկա ուղղակիորեն ներգրավվել հայ-ադրբեջանական հակամարտությանը: Թուրքիան կարող է զենք և մարդուժ տալ, բայց Ադրբեջանն արդեն դա ունի»,- ասաց Պապյանը:
 
Վերջինս, անդրադառնալով Ադրբեջանի տարածքում Թուրքիայի կողմից ռազմաբազաների տեղակայման խոսակցություններին, շեշտեց, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազաներ ունենալու անհրաժեշտություն չունի, նա բոլորվին այլ մոդելով է աշխատում մեր հարևան երկրում:
 
«Թուրքիան Նախիջևանում դասական առումով ռազմաբազայի կարիք չունի: Նախիջևանում կստեղծի մի հիմք, որը հնարավորություն կտա պարբերաբար վիճակի լարման դեպքում հատուկ զորամասեր տեղակայել, ինչն արվել է 1991-ից ի վեր և օգտագործվել Հայաստանի դեմ: Չմոռանանք, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում թուրքական բանակի 4 գեներալ և 250 սպա ներգրավված են եղել ադրբեջանական բանակում ու կռվել են մեր դեմ»,-հավելեց Պապյանը:

Բանախոսները նաև անդրադարձան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում հայկական դիվանագիտության վերջին շրջանի ձախողումներին՝ քննադատելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան վերջին հանդիպումը:
 
Նրանք նաև շեշտեցին, որ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար պետք է սկսել առաջին հերթին Հայաստանի ներքին խնդիրների կարգավորումից, քանի որ կոռուպցիան, ոչ արդյունավետ ներքին և արտաքին քաղաքականությունը նույնքան վտանգավոր են Հայաստանի համար, ինչքան ադրբեջանաթուրքական դաշինքն ու համատեղ զորավարժությունները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:16 03/05/2017  |  ԼՐԱՀՈՍ«Եթե զորավարժություններին սադրանքներ լինեն, մենք կարձագանքենք». Դավիթ Բաբայան
15:45 01/05/2017  |  ԼՐԱՀՈՍԶինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել, ուշի ուշով հետևելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին. Դավիթ Բաբայան.Tert.am
13:40 01/05/2017  |  Միջազգային լրահոսԹուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
18:18 27/09/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
10:45 14/06/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիան նոր դեսպաններ է նշանակել Ադրբեջանում, Գերմանիայում եւ Ռուսաստանում
11:42 03/06/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիայի վարչապետը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան
14:51 31/05/2016  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է
12:40 16/05/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանում խոսել է Արցախի խնդրի մասին
16:55 04/05/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարը Բաքվում է
12:05 19/04/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիայի նախագահ Էրդողանն ապրիլի 24-ին կլինի Ադրբեջանում

Արխիվ

[]