ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Մարտիրոսյանն ամփոփել է նախարարության գործունեության վերջին վեց ամսվա արդյունքները 05/05/2017 17:57 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց նախարարության վերջին 6 ամսվա գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու խնդիրները: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Նախարարն առանձնացրեց հասարակության համար առավել խնդրահարույց թեմաները՝ նախանշելով դրանց լուծման հնարավորությունները, ներկայացնելով այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները։
Անդրադառնալով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվող փոսային նորոգման աշխատանքներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք կավարտվեն սահմանված ժամկետից շուտ:
«Մայիսի 15-20-ը փոսային նորոգման աշխատանքները կավարտենք։ ՀՀ նախագահի կողմից շատ խիստ հանձնարարական է տրվել հսկողություն սահմանել ճանապարհների սպասարկման վրա։ Այդ աշխատանքները նաև ՀՀ վարչապետի հսկողության ներքո են։ Վստահեցնում եմ, որ ժամանակին ամեն ինչ կարվի»,- ընդգծեց նախարարը։
Անդրադառնալով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհի մի շարք հատվածների միակողմանի երթևեկությանը՝ նախարարը պարզաբանեց.«Երկու կամուրջների տակ երթևեկությունն արդեն երկկողմանի բաց է։ Մինչև մայիսի 25-ը շինարարները խոստացել են երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ բացել։ Պայմանագրով այն նախատեսված է սեպտեմբերին։ Աշխատանքները կամուրջների վրա կշարունակվեն բաց երթևեկության պայմաններում։ Դրանք ամբողջությամբ կավարտվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»: Նախարարը նաև հավելեց, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» աշխատանքներն ընթացքի մեջ են և բնականոն հունով շարունակվում են։
Կարևորելով տրանսպորտային համակարգի բարեփոխումները՝ նախարարը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ տրանսպորտը պետք է հասանելի լինի հանրապետության բոլոր համայնքների բնակիչներին։
«Գույքագրումից հետո պարզվեց, որ 220 համայնք մասամբ կամ ընդհանրապես չի սպասարկվում: Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներն են։ Չսպասարկվող համայնքների 40%-ից ավելին արդեն ներառվել է գործող երթուղային ցանցում: Այսօր ունենք չսպասարկվող շուրջ 90 համայնք։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ համայնքները ևս առաջիկայում սպասարկվեն»,- մանրամասնեց Վահան Մարտիրոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ մշակվում է տրանսպորտային նոր համակարգ, որի ընդունումից հետո կկիրառվի նաև միասնական օպերատորի գաղափարը։
Անդրադարձ եղավ նաև տաքսի ծառայություններին։ Նշվեց, որ տաքսի ծառայությունների մատուցման որակը բավարար մակարդակի չէ, շարունակական քայլեր են կատարվելու ոլորտը բարելավելու ուղղությամբ։
Հաջորդը մեքենաների տեխնիկական զննության խնդիրներն էին։ Այստեղ ևս բարեփոխումներ են սպասվում։ Կտրոնային համակարգին կփոխարինի էլեկտրոնայինը, որի դեպքում մինչև մեքենան տեխզննման կայանում չստուգվի, այն էլեկտրոնային համակարգում չի ներառվի։
Նախարարն առանձնացրեց նաև միջպետական ուղևորափոխադրումներին վերաբերող հարցերը։ Նա նշեց, որ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը կանոնակարգվել է: Միջպետական ուղևորափոխադրումներում և բեռնափոխադրումներում պարտադիր պահանջ է սահմանվել թվային և անալոգային տախոգրաֆների կիրառումը: Սահմանվել է նաև, որ փոխադրումները կազմակերպվեն ավտոկայանային ծառայություն մատուցող կազմակերպություններից, որտեղ վարորդները պետք է անցնեն բժշկական, իսկ մեքենաները՝ տեխնիկական զննություն։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանելու և միջազգային ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա ապահովելու նպատակով մի շարք քայլեր են կատարվել։ Մասնավորապես, 2017թ. փետրվարին նախարարի գլխավորած պատվիրակությունները մասնակցել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին (մասնակցել են նաև 15 հայկական մասնավոր ընկերություններ), ինչպես նաև Իսպանիայի Թագավորությունում անցկացված GMSA շարժական աշխարհի համաշխարհային ժողովի նախարարական ծրագրին, որտեղ ներկայացվել է «Զանգի» հավելվածը:
ՏՀՏ ոլորտը խթանելու և թիրախային շուկաներում 16 ներկայացուցչական գրասենյակներ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը՝ ի դեմս նախարարության, մասնավոր հատվածի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է 3 մլն դոլարի ներդրում կատարել: Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում արդեն իսկ բացվել են ներկայացուցչական գրասենյակներ:
Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին: Մրցութային հայտ ներկայացրած մի քանի տասնյակ ստարտափներից ընտրվել են 9-ը, որոնք մրցութային երկրորդ փուլում արդեն ներկայացրել են իրենց բիզնես պլանը:
Նախարարը սպառիչ պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ ու տարաբնույթ հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից