ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարտադիր ժամկետային զինծառայողի առողջական վիճակը գնալով վատանում է. փաստաբան Նորայր Նորիկյանը բաց նամակով դիմել է Պնախարարին և ՄԻՊ-ին 05/04/2017 15:56 | ԼՐԱՀՈՍ
Պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ղազարյանը, ունենալով առողջական խնդիրներ, պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը, սակայն նրա վիճակը գնալով վատանում է: Այդ մասին բաց նամակով ՀՀ Պաշտպանության նախարարին և Մարդու իրավուքների պաշտպանին է դիմել փաստաբան Նորայր Նորիկյանը ահազանգելով, որ Ա. Ղազարյանին հնարավորինս սեղմ ժամկետում պետք է տեղափոխվի ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և ապա նաև ԿՌԲՀ որոշելի նրա նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Հարգելի պարոն նախարար,
Ս.թ. մարտի 16-ին թիվ 076/17 և ապրիլի 25-ին թիվ 109/17 գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին, հետագա առողջական վիճակի հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Նկատի ունենալով, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակը գնալով վատանում է, ավելին, տառացիորեն մի քանի օր առաջ երկու անգամ կորցրել է գիտակցությունը, ավելին, այսօր տարվել է N հոսպիտալ, սակայն մեզ համար անհայտ պատճառներով հետ վերադարձվել զորամաս, միաժամանակ հաշվի առնելով, որ մինչ այդ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել նրա առողջական վիճակի և հետագա քայլերի մասին, բացի այդ, նկատի ունենալով Ա. Ղազարյանի ծնողների մոտ առկա տագնապն ու անհագստությունն իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ, այլ ելք չենք տեսնում, քան բաց նամակով դիմելու Ձեզ՝ ակնկալելով ձեռնարկելու հրատապ միջոցներ՝ զինվորի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:
Հարգելի պարոն նախարար,
Ա. Ղազարյանը տառապում է մի շարք հիվանդություններով:
2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում թվով հինգ հիվանդություններով հետազոտվել է տարբեր բժշկական կենտրոններում, սակայն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և ս.թ. հունվարի 27-ին զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Ա. Ղազարյանի սիրտն արագ է աշխատում, շունչը կտրվում է, ունի սրտի ծակոցներ:
Մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը:
Բացի նշվածից, անհանգստացնում է նաև հետանցքի ճաքը, արնահոսում է: Նկատվում է երակների լայնացում:
Այսպիսի հիվանդությունների առկայության և դրանց դրսևորման պայմաններում բավականին վիճահարույց է Ա. Ղազարյանին տրված ախտորոշումներն ու դրանց հիման վրա կայացված զինվորական ծառայության համար պիտանելիության վերաբերյալ ընդունված որոշումները:
Ա. Ղազարյանի ծնողները պնդում են, որ օբյեկտիվ հետազոտման պայմաններում իրենց որդին կճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության համար և կարձակվեր պահեստազոր:
Հաշվի առնելով Ա. Ղազարյանի հիվանդությունների առանձնահատկություններն ու բնույթը, ողջամիտ կասկած է առաջացել, որ նա տառապում է ՛՛Էպիլեպսիա՛՛ հիվանդությամբ, բացի այդ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս արնահոսությունը, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Միաժամանակ սրտի հետ կապված խնդիրներն էլ ավելի են բարդացնում Ա. Ղազարյանի առողջական վիճակը, ինչը, պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով և տարածքի բնակլիմայական պայմաններով, կարող է ունենալ անկախատեսելի հետևանքներ:
Հարգելի պարոն նախարար,
Գտնում ենք, որ Ա. Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ տրված ախտորոշումները ներկայումս չեն արտացոլում նրա առողջական վիճակի իրական պատկերը:
Դրանց հիման վրա նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելիս ՀՀ Պաշտպանության նախարարի 2013թ. ապրիլի 8-ի թիվ 410 հրամանի 10-րդ, 26-րդ, 30-րդ, 53-րդ և 86-րդ հոդվածները չեն կիրառվել օբյեկտիվորեն, հաշվի չի առնվել նրա ընդհանուր առողջական վիճակի բարդությունը և հնարավոր զարգացումները՝ պայմանավորված զինվորական ծառայության առանձնահատկություններով, որպիսի պայմաններում խնդիր է առաջացել լրջորեն և ստացիոնար պայմաններում հետազոտման ենթարկել Ա. Ղազարյանին՝ պարզելու համար նրա առողջական ներկայիս իրավիճակը, բարդությունների աստիճանը, որը հնարավորություն կտա պարզելու նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Նկատի ունենալով վերը նշվածը, խորապես մտահոգված լինելով զինվորի առողջական վիճակով, բացի այդ, հաշվի առնելով ծնողների տագնապալից և անհանգիստ վիճակը, մեկ անգամ ևս խնդրում ենք հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին՝ Ա.Ղազարյանին հնարավորինս սեղմ ժամկետում տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական
հոսպիտալ, ենթարկել նրան համալիր բուժհետազոտությունների՝ ըստ հիվանդությունների, արդունքների հիման վրա ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:
Ակնկալում եմ Ձեր կողմից արագ արձագանք:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՓԱՍՏԱԲԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ
Լուսանկարը՝Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/15/2024 08:17 Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:13 Անդարդ բրիգադը․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:11 Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ»
- 11/15/2024 08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ»
- 11/15/2024 08:04 Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:00 Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
- 11/15/2024 07:58 «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
- 11/13/2024 18:48 ԱՊՀ երկրների մայրաքաղաքների մեջ ամենից թանկ տրասպորտը կլինի Երևանում. « Հայաքվե»
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/15/2024 10:22 Սարյան փողոցում բնակարան է այրվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
- 11/14/2024 22:59 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, «Nissan»-ն էլ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա
- 11/14/2024 21:41 Մահվան ելքով վրաերթ Երևանում
- 11/14/2024 13:17 Պայթյուն բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/14/2024 22:30 Տղամարդը հաշվեհարդար է տեսել իր գործընկերուհուց, որը հրաժարվել է համբուրել իրեն
- 11/12/2024 17:43 Թակարդ-տեսախցիկը ֆիքսել է հետաքրքրասեր հովազին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
- 11/09/2024 12:47 «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ