Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Քաղաքային իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում հաշմանդամների խնդիրների վրա 05/03/2017   19:10  |  Ընտրական իրավունք

Մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Ելք դաշինքի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Ռուզաննա Զաքարյանը:

Քննարկման սկզբում բանախոսներն անդրադարձան հաշմանդամություն ունեցող անձանց համար Երևան քաղաքի մատչելիության խնդիրներին: Բանախոս Զառա Բաթոյանը, խնդիրներին անդրադառնալով, նշեց, որ վերջին տարիներին կարծրատիպ է ձևավորվել, որ, օրինակ, թեքահարթականեր կառուցելով՝ լուծվում են քաղաքի մատչելիության խնդիրները, այնինչ առավել խորքային խնդիրներ կան, որոնց վրա հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում.

«Հիմնական խնդիրը տրանսպորտի մատչելիությունն է, քաղաքաշինական խնդիրներն են, որոնք ազատ տեղաշարժվելու հնարավորություն չեն տալիս հենաշարժողական խնդիր ունեցող անձանց: Ուզում եմ նաև նշել, որ մատչելի միջավայրը չի նշանակում միայն թեքահարթակներ: Հիմա նաև այլ կարծրատիպ է ձևավորել, երբ մատչելի միջավայր ասելով հասկանում են թեքահարթակներ: Դրա մասին չէ խոսքը: Այո՛, թեքահարթակներ ինչ-որ տեղերում կառուցվում են, բայց քաղաքաշինական բոլոր նախաձեռնություններում բացակայում են ներառական մոտեցման չափանիշները»,-ասաց Բաթոյանը:

Վերջինս միաժամանակ նշեց, որ ներառական մոտեցման խնդիր կա, որի վրա քաղաքային իշխանություններն ու որոշում կայացնողները մեծ ուշադրություն չեն դարձնում:

«Կարևոր խնդիր եմ համարում նաև քաղաքի զարգացման ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների ներառման բացակայությունը, որովհետև մենք շատ ծրագրեր գուցե իրականացնում ենք, բայց դրանք արվում են առանց բոլոր քաղաքացիների կարիքները հաշվի առնելու: Եթե մենք իրականացնում ենք մի ծրագիր, ապա այդ ծրագիրը պետք է ներառի բոլորի կարիքները»,- եզրափակեց Բաթոյանը:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, թեմային անդրադառնալով, նախ շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ստեղծելը եղել և մնում է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Վերջինս ներկայացրեց, թե առ այսօր ինչպիսի աշխատանքներ են իրականացվել հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հոգալու ուղղությամբ:

«2013-2016-ին քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի փողոցների տարբեր հատվածներում կառուցվել են 2000 թեքահարթակներ, որոնք այլևս դարձել են որակ, քանի որ կառուցումից առաջ հրավիրեցինք այդ խնդիրներով զբաղվող հասարակական կառույցների և խնդրեցինք ներկայացնել այն առաջնահերթ փողոցների ցանկը, որտեղ անհրաժեշտ է իրականացնել թեքահարթակներ: Այսօր 73 փողոցների տարբեր հատվածներում ունենք գոգավոր ծածկույթներով հատվածներ, որոնք տեսողության խնդիրներ ունեցող անձանց զգուշացնում են մայթի մոտալուտ ավարտի վերաբերյալ: 54 խաչմերուկներում տեղադրված են ձայնային ազդանշաններով լուսացույցներ, որոնք տեղափոխման խնդիրներ ունեցող անձանց զգուշացնում են փողոցի անցման ժամանակահատվածի մասին: Վճարովի ավտոկայանատեղիներում 101 տարածքներ առանձնացված են, որոնք 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց տեղափոխող մեքենաների համար են, որոնք քաղաքապետարանից ստանում են անվճար օգտվելու համար կտրոններ: Արդեն շուրջ 300 անձ նման տարբերանշան է ստացել: 25 ավտոբուսներ կահավորված են հատուկ վերելակներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար»,-ասաց Զաքարյանը:

Հակադարձելով Ռուզաննա Զաքարյանին՝ Զառա Բաթոյանը ընդգծեց, որ, օրինակ, վերջին տարիներին կառուցված ոչ բոլոր շենքերն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:

«Հայաստան կինոթատրոնը, որի վրա մեծ գումարներ են ծախսվել, ոչ մի կերպ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Յանս» ժամանցային ակումբում մեծ ծախսեր են արվել, բայց դա ևս հարմարեցված չէ, հարմարեցված չեն նաև բազմաթիվ ռեստորաններ: Մենք վերանորոգում ենք մեր մայթերը, փոխում ենք սալիկները, բայց որևէ ձև ուղղորդող հատակներ չեն արվում, որ վերջում էլ նախազգուշացնողը դնենք: Ավտոկայանատեղիները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար են, ավելի լայն պետք է լինեն, որ անձը կարողանա կողքից մոտենալ ու նստել մեքենա: Որևէ ավտոկայանատեղի, որը նշված է հաշմանդամություն ունեցողի համար, նման հարմարություն չունի»,-նշեց Բաթոյանը:

Նա նաև հավելեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մի քանի ավտոբուսների վերելակները խափանված են և չեն վերանորոգվում: Իսկ ընդհանրապես այդ ավտոբուսների թվաքանակը շատ քիչ է, իսկ երթուղիների մասին տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձը չունի և այդ մասին ինֆորմացիա ստանալը դժվար է կամ անհնար:

Ռուզաննա Զաքարյանը բարձրացված մտահոգությունների հետ կապված նշեց, որ խնդիրներին համակարգային լուծումներ տալու համար ժամանակ է անհրաժեշտ և շոշափելի ֆինանսական միջոցներ: Իսկ ընթացիկ խնդիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են, և լուծումներ տրվում են:

«Օրինակ, անսարք վերելակները ներկայումս վերանորոգվում են, և շուտով այդ ավտոբուսները կրկին երթուղի դուրս կգան»,- նշեց Զաքարյանը:

Բանախոսներն անդրադարձան նաև դպրոցներում և մանկապարտեզներում ներառական կրթություն կազմակերպելու խնդիրներին: Ռուզաննա Զաքարյանը նշեց, որ Երևանի դպրոցներում աստիճանաբար ներդրվում է ներառական կրթության համակարգը, այդպիսի համակարգ գործում է նաև մանկապարտեզներում: Ինչին Զառա Բաթոյանը հակադարձեց, որ, օրինակ, մանկապարտեզներում համապատասխան կրթություն ունեցող մասնագետներ չկան, որոնք կարող են հոգ տանել հաշմանդամություն ունեցող երեխաների մասին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:33 25/04/2017  |  Ընտրական իրավունքՏրոլեյբուսները դատարկ են, երթուղային տաքսիները՝ գերծանրաբեռնված
21:49 22/04/2017  |  Ընտրական իրավունքՈ՞ր ուժերի միջև կբաշխվեն Երևանի ավագանու թվով 65 մանդատները. Իրավական պարզաբանում
21:06 21/04/2017Մայրաքաղաքն ունի 4 հիմնական խնդիր. Նիկոլ Փաշինյան
20:38 21/04/2017  |  Ընտրական իրավունք«Երկիր ծիրանիի» նախընտրական արշավի մեկնարկը՝ հեծանվաերթով
20:10 21/04/2017  |  Ընտրական իրավունքՏարոն Մարգարյանն ընտրություններում հաջողության դեպքում խոստանում է կարճ ժամանակում լուծել Երևանում տրանսպորտի խնդիրը
16:20 18/04/2017  |  Ընտրական իրավունք«Ելք» դաշինքը դեռ պետք է հղկվի. Զարուհի Փոստանջյան
17:42 17/04/2017  |  Ընտրական իրավունք«Ելք» դաշինքը սկսել է քարոզչական հոլովակի նկարահանման աշխատանքները. հոլովակում կերգի նաև Նիկոլ Փաշինյանը
09:49 13/04/2017  |  Մամուլ«Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են». «Հրապարակ»
09:50 12/04/2017  |  Ընտրական իրավունքԵրևանում ձևավորվել է 10 ընտրատարածք
19:10 11/04/2017  |  Ընտրական իրավունքՆիկոլ Փաշինյանը թևերը քշտում է լավագույն քաղաքապետը դառնալու համար

Արխիվ

[]