ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեզվաբանի ամուսնու սպանության գործն առանց միջադեպերի չի անցնում 05/03/2017 18:02 | Դատական ռեպորտաժներ
Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող 5 ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, նրանցից երկուսի համար էլ մեղադրանքն անհասկանալի էր:
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանը, Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը և Յուրի Հակոբյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասացին, որ իրենք առնչություն չունեն ներկայացված մեղադրանքի հետ:
Ինչ վերաբերում է սպանված Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի և Փառանձեմ Մեյթիխանյանի կողմից ներկայացված քաղհայցին՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում 30 մլն ՀՀ դրամ պահանջին, ապա այս կապակցությամբ ևս ամբաստանյալները նշեցին, որ եթե հանցագործության հետ որևէ առնչություն չունեն, իհարկե չեն ընդունում ներկայացված քաղհայցը:
Նշենք, որ Արարատ Նիկողոսյանի և Արտաշես Չիչոյանի համար էլ մեղադրանքն անհասկանալի էր: Այս առնչությամբ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, վկայակոչելով Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, ասաց, որ գործով երկու մեղադրյալի համար մեղադրանքի էությունն իրենց պարզ չի:
Այստեղ բոլորը մեղադրվում են խմբով հանցագործություն կատարելու մեջ և բոլորի մեղադրանքները, ըստ էության, բառացիորեն նույն է՝ միասնական դիտավորությամբ հանդես գալով, մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ անձին սպանելու մեջ, սակայն յուրաքանչյուր մեղադրյալ որտեղի՞ց պետք է հասկանա, թե կոնկրետ ի՞նչ գործողություն է կատարել: Պաշտպանը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակում անհնար է պաշտպանություն իրականացնել:
«Ո՞վ ի՞նչ գործողություն է կատարել և ո՞ւմ է լրացրել՝ մեղադրանքներն այս առումով ավելի պետք է հստակեցվի»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ կցանկանար, որ մեղադրողներն առավել մանրամասն ներկայացնեն:
Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հավելեց, որ խարդախության մեղադրանքի վերաբերյալ ևս նրանցից յուրաքանչյուրի գործողությունը կոնկրետացված չէ:
Հայտարարության վերաբերյալ մեղադրող դատախազը կարծիք հայտնեց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակվեց, և ինքը գտնում է, որ մանրամասն բոլոր ամբաստանյալների գործողությունները նշված է մեղադրանքում և առավել մանրամասնելու կարիք չկա:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ գտնում է, որ ամեն ինչ շատ պարզ և հստակ է, որևէ խախտում չկա: «Քրեական գործի նյութերով, հարցաքննված վկաներով հաստատվում է, թե ոնց են նրանք մահացու հարվածներ հասցրել տուժող Եղիշե Խաչատրյանին»:
Այսօր կրկին այս գործով դատական նիստն առանց միջադեպի չանցավ. այս անգամ էլ երբ ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, նրա նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու մասին միջնորդության վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն առարկեց:
Նշենք, որ Արմեն Նադիրյանը, երբ ներկայացրեց միջնորդությունը, հիշեցրեց, որ նախորդ նիստին, երբ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը շշով հարվածեց Յուրիկ Հակոբյանի դեմքին, Յուրի Հակոբյանն այնպիսի զսպվածություն ցուցաբերեց, որ որևէ կերպ չարձագանքեց, ինչը վկայում է, որ Յուրի Հակոբյանը հավասարակշռված և դաստիարակված անձնավորություն է:
Սակայն տուժողի իրավահաջորդն այլ կարծիք ուներ տեղի ունեցած վերաբերյալ. Ինեսսա Պետրոսյանը նշեց. «Ընդամենը մի կայծ է անհրաժեշտ, որպեսզի ամբողջ դահլիճը ոտքի կանգներ և բոլորին դարձներ նույնը Եղիշե Խաչատրյան, ինչին մենք այդ օրը ականատես եղանք»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նաև հավելեց, որ պետք է ամբաստանյալները հասկանային, թե ինչից կարող էր պոռթկում առաջանալ տիկին Մեյթիխանյանի մոտ:
Մինչ փաստաբանը կավարտեր իր խոսքը, դահլիճում ամբաստանյալների հարազատները աղմուկ բարձրացրեցին, հնչեցին նաև հայհոյանքներ, որից հետո դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատները լքեցին դատական նիստերի դահլիճը:
Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու:
Նշենք նաև, որ դատարանի կողմից սահմանված ապացույցների հետազոտման հաջորդականության համաձայն՝ նախ կհարցաքննվեն տուժողներ Էմմա Աբրահամյանը, Սանասար Բադալյանը, տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը, վկաները, կհետազոտվեն գործի գրավոր և իրեղեն ապացույցները, իսկ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:
Ըստ մեղադրանքի՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը և իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթևեկող վարորդների, ուղևորների և հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն:
Մասնավորապես, հիշյալ անձինք տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ու տագնապ առաջացրել հավաքվածների շրջանում: Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանւբ, Արարատ Նիկողոսյանին, Արթուր Զաքարյանին և Յուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը