ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արձանագրվել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք 05/02/2017 11:24 | ԼՐԱՀՈՍ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք, որից 5-ը դատավորների որոշմամբ, 2-ը` երրորդ կողմի միջամտությամբ: Այս մասին ծավալուն վերլուծություն է ներկայացնու, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը :
Դատավորի որոշմամբ դատական նիստերի տեսանկարահանման/լուսանկարահանման ժամանակը սահմանափակելու 5 դեպքերից 4-ի դեպքում դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել դատական նիստի ամբողջականտեսա/լուսանկարահանմանը: Դատարանի որոշմամբ լուսաբանման սահմանափման դեպքերից միայն մեկն է եղել դատավարության կողմերի առարկության պատճառով:
Ավելին, նիստերից մեկի ժամանակ կողմերից մեկը միջնորդել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին վերանայել լրագրողների աշխատանքը սահմանափակելու մասին որոշումը, որին դատավորը չի անդրադարձել: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է սահմանափակել տեսա/լուսանկարահանումը՝ լրագրողներին տրամադրելով ընդամենը 10 րոպե ժամանակ (Եղիշե Խաչատրյանի գործը):
Հիշեցնենք, որ լրագրողների աշխատանքի սահմանափակման վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը հաջորդել էր իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը, որով կոչ էր արվել դատավորներին՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից: Այնուամենայնիվ, դատավորը հաջորդ դատական նիստին ևս տեսա/լուսանկարահանման ժամանակային սահմանափակում է րդրել:
Տեսա/լուսանկարահանումը ընդամենը 5-10 րոպե թույլատրելու որոշում են կայացրել նաև ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը (Ռուզաննա Եղնուկյանի գործը), Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը (Կարեն Վարդանյանի գործը) և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մելիքսեթյանը (Նարինե Դանիելյանի գործը):
Լրագրողի աշխատանքի սահմանափակման երկո ւդեպք արձանագրվել է դատավարության կողմ չհանդիսացող անձանց կողմից: Մասնավորապես, փետրվարի 27-ին Շիրակ իմարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործի քննության ընթացքում՝ դատական նիստի մասնակիցներից մեկը հարձակվել է «Ասպարեզ» թերթի լրագրող Անահիտ Սիմոնյանի վրա, խլել է ֆոտոապարատը և փախել անհայտ ուղղությամբ։
Մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:
Երրորդ կողմի մասնակցությամբ լրագրողի աշխատանքի խոչընդոտման հաջորդ դեպքը գրանցվել է մարտի 6-ին: Այդ օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշանակված է եղել Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության առնչությամբ քրեական գործով արտագնա դատական նիստը: ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը դատավորի փոխարեն որոշել է արգելել լրագրողի մուտքն արտագնա դատական նիստին:
ՔԿՀ պետը դատավորին է վերագրում՝ լրագրողին դատական նիստի սենյակ մուտք գործելու արգելքի որոշումը: Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը նախքան արտագնա դատական նիստը տեղեկացված է եղել, որ լրագրողը եկել է ՔԿՀ՝ նիստը լուսաբանելու նպատակով:
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության դաշտում առկա բացերով:
ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը: Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և դատավորները, և լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման երաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները:
Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզμունքների պահպանման համար:
Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում.
Դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների տեսա/լուսանկարահանման չհիմնավորված արգելքի կամ ժամանակային սահմանափակման պրակտիկայից, առավել հանդուրժող գտնվել դատարանի դահլիճներում լրագրողների աշխատանքի նկատմամբ և ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը:
Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը:
Լրագրողներին և լրատվամիջոցների ղեկավարներին՝ հետևողականորեն լուսաբանել դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումների դեպքերը և բարձրաձայնել առկա խնդիրները դրսևորել համերաշխություն և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին:
ՀԳ - «Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ-ն Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment For Democracy) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Դատական նիստերի ազատ լուսաբանումը՝ որպես արդար դատաքննության նախադրյալ» ծրագրի շրջանակներում պատրաստել է ուղեցույց դատական նիստերը լուսաբանող լրագրողների համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից