ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մերսման սրահում մատուցվել են սեռական կրքերի բավարարման ուղղված ծառայություններ. դատապարտվեց 3 տարվա ազատազրկման 05/02/2017 11:51 | Քրեական խրոնիկոն
Երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող 25-ամյա երիտասարդ Սահակ Դավթյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 3 տարի ժամկետով ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Սահակ Դավթյանը 2015թ. սեպտեմբերին վարձակալել է Երևանի Սեբաստիա 22 շենքի նկուղային հարկում գտնվող թիվ 103 տարածքը այնտեղ կատարել վերակառուցման աշխատանքներ խոհանոցում կառուցել լոգախցիկ և 2015թ. սեպտեմբերից 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ շինությունը գործարկել է որպես «Ջիանի» մերսման սրահ:
Այնուհետև Ս.Դավթյանը որպես մերսող աշխատանքի է ընդունել Ա.Զախարյանին, Մ.Հարությունյանին և Լ.Գրիգորյանին, ովքեր սահմանված գնացուցակի համաձայն կատարել են հաճախորդների սեռական կրքերի բավարարման ուղղված սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդներից ստացած վարձատրությունը կիսվել են Ս.Դավթյանի հետ:
Սահակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատաքննությամբ պարզվել է, որ Դավթյանը վարձակալված տարածքը ստեղծել է անհրաժեշտ հարմարություններ սեքսուալ բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցելու համար` սենյակներից մեկում կառուցել է լոգախցիկ, մյուս սենյակները կահավորել է մերսման համար անհրաժեշտ ներքնակներով, ձեռք է բերել մերսման համար նախատեսված յուղեր և գործարկել »Ջիանի» մերսման սրահը:
Այդ ամենից հետո 2015 թ. հոկտեմբերից սկսած Դավթյանը որպես մերսող աշխատանքի է ընդունել 3 աղջիկների՝ Մ. Հարությունյանին, Ա. Զախարյանին և Լ. Գրիգորյանին, որոնք սահմանված գնացուցակի համաձայն 10 000-ից մինչև 30 000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին առաջարկել են «ռելաքս», «սպորտային», «էրո» և «վիպ» տեսակի մերսումներ:
Մերսումները զուգորդվել են հաճախորդների սեռական կարիքների բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություններով, իսկ հաճախորդներից ստացած վարձատրությունը աղջիկները հավասարապես բաժանել են Սահակ Դավթյանի հետ:
Առաջադրված մեղադրանքում Սահակ Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ տալով հայտնել է, թե գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և որոշել է բացել մերսման սրահ:
Մերսուհիներ գտնելու նպատակով համացանցում տեղադրել է հայտարարություն, որին առաջինն արձագանքել է Լիլիթ անունով մի աղջիկ, որը հայտնել է, որ նախկինում աշխատել է մերսման սրահում և կարող է իր ծանոթներից ևս աշխատողներ հրավիրել: Այնուհետև Լիլիթից և մյուս աշխատակիցներից` մերսուհիներից տեղեկացել է թե ինչպիսի սակագներ են գործում նմանատիպ մերսման սրահներում և ինչ տեսակի մերսումներ են առաջարկվում հաճախորդներին:
Ինքը նախկինում մերսման սրահ չի ունեցել և ձեռնարկատիրական այդ ոլորտն իրեն անծանոթ է եղել, այդ իսկ պատճառով հիմք է ընդունել մերսուհիների ներկայացված տեղեկությունները և վերջիններիս հետ զրուցելուց հետո որոշվել են մերսման տեսակները և կազմվել մատուցվող ծառայությունների գնացուցակը:
Սրահում առաջարկվել են չորս տեսակի մերսումներ` «ռելաքս», «սպորտային». «էրո» և «վիպ»: «Ռելաքս» տեսակի մերսումը կատարելու ժամանակ մերսուհու հագին եղել է հագուստ, «սպորտային» տեսակի մերսման ժամանակ` կարճ շորտեր և շապիկ, «Էրո» տեսակի մերսման ժամանակ` միայն «ստրինգ» տեսակի ներքնավարտիք, իսկ «Վիպ» տեսակի մերսումն իրենից ներկայացրել է մերսման վերը նշված տեսակների ամբողջականություն:
Ինքը այդ սրահում օրվա ընթացքում գտնվել է ընդհամենը մեկ երկու ժամ, սակայն նախապես մերսուհիներին զգուշացրել է, որ նրանք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չունենան:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չեն և դրանք նպատակ են հանցավոր արարքը հիմնավորվել է քրեական գործի նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, մերսուհիների ինչպես նաև և մերսման սրահ այցելած հաճախորդ տղամարդկանց ցուցմունքներով:
Այսպիսով, Սահակ Դավթյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման և դատավճռով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել է կալանքով և նրա արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը