ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատանքային օրենսգրքում սպասվում են փոփոխություններ. փոքր բիզնեսը կազատվի որոշ գործառույթներից 05/01/2017 12:58 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում սպասվում են փոփոխություններ, որոնք փոքր բիզնեսը կազատեն որոշ գործառույթներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նախատեսվում են մի շարք քայլեր, որոնց արդյունքում փոքր բիզնեսը «շունչ կքաշի»:
«Օրինակ՝ բազմաթիվ դիմումներ կային փոքր ձեռնարկություններից, որոնք բարձրաձայնում էին, որ իրենց համար բավական բարդ է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դրույթների ամբողջական կիրառումը: Ավելին, շատ դեպքերում, այդ կարգավորումներն իրենց համար ավելորդ են: Ասենք, մեկ կամ երկու աշխատող ունեցող մի ընկերություն պարտավոր է ունենալ ներքին կարգապահական կանոններ, ընդունի ներքին իրավական ակտեր: Եվ որպեսզի այդ ամենը, փաստաթղթային մասը, վարչարարությունը կարողանան ապահովել, ստիպված են լինում վարձել հաշվապահներ, իրավաբաններ: Այս պարագայում իրենք լրացուցիչ ծախսեր են անում իրենց առավել սուղ միջոցներից»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին երկրներում փոքր ձեռնարկությունների համար Աշխատանքային օրենսգրքում ճկուն մոտեցումներ են սահմանված: Մյուս կարևոր հարցը վերաբերում է հավելումներին, հավելավճարներին, որոնք նախատեսված են գիշերային, արտաժամյա, տոնական օրերի աշխատանքի համար:
«Օրենքով սահմանված է արտաժամյա աշխատանքի համար 50 տոկոս հավելում, տոնական օրերին աշխատելու դեպքում աշխատողը կրկնակի պետք է վարձատրվի: Այսպիսի սահմանափակումները շատ հաճախ գերփոքր ընկերությունների համար խոչընդոտ են հանդիսանում, որովհետև այդ ընկերությունները շատ ավելի մեծ ռիսկի և մրցակցության պայմաններում են աշխատում: Այդպիսի ընկերություններն առնվազն 5-6 անգամ ավելի արագ փակվում ու նորերն են ստեղծվում: 2-3 հոգով աշխատող փոքր ձեռնարկությունը փորձում է «արևի տակ իր տեղն ունենալ», ինչ-որ ձևով զարգանալ, այս դեպքում օրենքով կոշտ կարգավորում սահմանելը, որ արտաժամյա աշխատանքի համար 50 տոկոս վճարի, դժվարություններ է առաջացնում»,- ասաց Թադևոս Ավետիսյանը: Հետևաբար` ձեռնարկությունը նման դեպքում կամ լրացուցիչ ծախսեր է անում` վարձելով իրավաբանի, հաշվապահի, կամ դիմում է ստվերի` այդ ամենը փաստաթղթավորում է, բայց իրականում անում է այն, ինչպես աշխատողի հետ պայմանավորվում է:
Հետևաբար` նախատեսվում է այդ վճարումները թողնել գործատուի և աշխատողի պայմանավորվածությանը: Արդյոք ռիսկեր չի՞ պարունակում այդ վճարումները գործատուի և աշխատողի պայմանավորվածությանը թողնելը: Չէ՞ որ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ գործատուն ընդհանրապես չվճարի: Այդ հարցերին ի պատասխան՝ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում այնպես է, որ գործատուն և աշխատողն են պայմանավորվում ինչ աշխատանք արվի, որքան վճարվի:
Մեկ սպասվող փոփոխության մասին ևս: Նախատեսվում է փոքր ձեռնարկությունների համար սահմանել աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև, որը կներառի նվազագույն պահանջները: Դա գործատուի համար օգտակար կլինի, արդեն պատրաստի պայմանագիր է լրացվելու ,պետք չի լինի լրացուցիչ մասնագետներ վարձել, վճարումներ կատարել պայմանագրեր կազմելու համար:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/20/2024 15:22 Էս շնաբարո համակարգն իր ճանապարհին խժռում է ամեն ինչ. անգամ սեփական ուսապարկերի ընտանիքները. Զոհրաբյան
- 12/20/2024 15:10 Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Զաքարյան
- 12/20/2024 13:23 ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ
- 12/20/2024 13:16 Սրտի պլանային վիրահատությունը ճակատագրական էր. Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում