ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն ընդդեմ ՊԵԿ-ի՞ 04/30/2017 18:52 | Մեկնաբանություն
Հայկական շուկայում ադրբեջանական խնձորների հայտնվելու մասին հանրային քննարկումները լրացուցիչ անգամ ի ցույց դրեցին իրավասու մարմինների մի շարք հարցերում ոչ կոմպետենտությունը, ինչու չէ նաեւ` չկայացվածությունն ու անլրջությունը:
Օրեր շարունակ տեւող հանրային քննարկումներից հետո ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միայն հայտարարեց, որ ստույգայցերի ժամանակ ադրբեջանական խնձորի վաճառքի դեպքեր են բացահայտվել ինչպես Երեւանի տարբեր վարչական շրջանների շուկաներում, նաեւ սուպերմարկետներում, այնպես էլ մարզերում եւ հանձնարարել անմիջապես դրանք ոչնչացնել:
Իսկ ՊԵԿ-ը շտապեց հայտարարել, թե ադրբեջանական խնձորի մաքսանենգության դեպք չեն հայտնաբերել, ասել է թե` դրանք Հայաստան են ներկրվել օրինական:
Արդյունքում` ստացվեց, որ x ներկրողն իր շահույթի համար ի հեճկուս Հայաստանի ազգային շահի ձեռք է բերել եւ Հայաստան ներկրել ադրբեջանական խնձոր, ինչի համար հանրային ճնշման ներքո պատասխան են տալիս մանրածախ առեւտրով զբաղվողները, քանի որ ավելի քան վստահ ենք, որ ՍԱՊԾ-ի պահանջով ոչնչացված խնձորի համար ներկրողը չի փոխհատուցելու այն խեղճ ու կրակ վաճառականներին, ովքեր մի քանի կիլոգրամ խնձոր վերավաճառելով վաստակում են իրենց օրվա ապրուստը:
Սակայն իրավիճակն ավելի լրջացավ ԱԱԾ հայտարարությունից հետո, որը կարծես սառը ցնցուղ լիներ հատկապես ՊԵԿ-ի համար: ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումն իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ եւ դրանց արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել՝ ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև՝ ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական:
Ընդգծենք, որ ԱԱԾ-ն օգտագործում է «անօրինական» որակումը, իսկ մեղսակից անձանց շրջանակը պարզելու համար գործողությունները շարունակվում են: Եվ սա այն դեպքում, երբ ՊԵԿ-ն ապրիլի 26-ին պաշտոնապես հայտարարել է, թե «ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ»:
Փաստորեն ունենք մի իրավիճակ, երբ ՊԵԿ-ը բացառում է խնձորների` մաքսանենգ ճանապարհով Հայաստանում հայտնվելը, պնդում է, թե պտուղ-բանջարեղենի ներկրումն ընդհանրապես կատարվում է խիստ հսկողության պայմաններում, ինչից հետո ԱԱԾ-ն, ըստ էության, հակառակն է ասում` հայտարարելով, որ ներկրման եղանակը եղել է անօրինական: Ակնհայտ է, որ գնդակը ներկայումս ՊԵԿ-ի դարպասում եւ վերջինս պետք է հրապարակավ բացատրություններ ներկայացնի հարցի առնչությամբ, հոդաբաշխ բացատրի, թե ինչպես է ստացվել, որ «խիստ հսկողության» պայմաններում գործ ունենք անօրինական ներկրման հետ եւ արդյոք խոսքը չի գնում կոռուպցիոն դրսեւորումների մասին: Այս դեպքում, իհարկե, առանց հարկային ու մաքսային մարմինների պատասխանատու աշխատակիցների «առնչության» դժվար է պատկերացնել որեւէ տեսակի մթերքի «անօրինական» բարեհաջող ներկրումը Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից