ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում նախատեսում են անապահովության գնահատման նոր մոտեցումներ 04/29/2017 17:11 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում անապահովության գնահատման համակարգը` պարունակելով անուղղակի գնահատման մեթոդաբանություն, ունի բավականին շատ սուբյեկտիվ, միջամտությունների և հայեցողական որոշումների հնարավորություններ, ինչի համար էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսել է փոփոխություններ, որոնք արդեն ներկայացված են կառավարության քննարկմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` նվազեցվելու է այն աշխատունակ անձին հատկացվող միավորը, որ որևէ սոցիալական խմբի չի պատկանում, գտնվում է 18-63 տարեկան միջակայքում և որևէ կարգավիճակ չունի:
«Այս կերպ շահագրգռելու ենք անձանց աշխատանքի շուկայում, զբաղվածության ծրագրերում ներգրավվելու համար: Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար նախատեսված զբաղվածության ծրագրերը պետք է լիարժեք լուծեն բոլոր այն քաղաքացիների խնդիրները, ովքեր զբաղվածության և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու խնդիր ունեն: Փոխարենը նախատեսում ենք ավելացնել երեխաներին հատկացվող միավորները:
Այս փոփոխությունները բերելու են նրան, որ մենք ստվերային զբաղվածությունն ենք գտնելու: Իջեցնելու ենք միավորը և առաջարկելու ենք զբաղվածության ոլորտում որևէ աշխատանք կամ ծրագիր, եթե անձը չընդգրկվեց այդ ծրագրերում, ապա զրկվելու է պետության աջակցությունից»,- ասաց Ասատրյանը` հավելելով, որ այս ոլորտի մյուս խնդիրն ամեն ձևով 30.01 միավորի ձգտումն է, որի համար նախարարությունն առաջարկում է մտցնել աստիճանականություն և թուլացնել այն մղումը, որ բոլորն ամեն կերպ փորձում են ստանալ 30.01 միավորը, որի հնարավորությամբ ընտանիքը և անձն օգտվում են դրամական վճարներից, առողջապահական, կրթական և այլ հնարավոր արտոնություններից:
Նախարարի խոսքով` առաջին քայլն արդեն արված է` 20.01 միավոր ունեցող ընտանիքիների համար գազի և էլեկտրաէներգիայի սակագնի արտոնությունները: Նրա տեղեկացմամբ` այս շրջանակում արդեն իսկ 80 հազար ընտանիքներ օգտվել են գազի արտոնություններից, իսկ 125 հազարը` էլեկտրաէներգիայի:
«20.01-30.01 միավորների հատվածում գտնվող ընտանիքների համար պետության կողմից տրվող աջակցությունները կվերաբաշխվեն այն սկզբունքով, որպեսզի համաչափ և համադրելի լինի այդ ընտանիքների համար: Այսինքն` մի կողմից այս ծառայություններից օգտվողների դաշտն ենք մեծացնելու ,մյուս կողմից կարողանալու ենք ավելի հասցեական դարձնել այդ ծրագրերը: Փորձում ենք անցում կատարել ռեգրեսիոն մոդելի, որը ավելի օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա որոշում կայացնելու համակարգ է: Այն նշանակում է, որ բոլոր հնարավոր տեղեկատվական շտեմարաններից հավաքագրելու ենք տեղեկություններ և դրանց հիման վրա կընդունվեն որոշումներ: Սակայն նախատեսում ենք այն շուրջ մեկ տարի փորձնական իրականացնել, քանի որ ներկայիս ծրագիրը համարվում է 75 տոկոս հասցեականություն ունեցող ծրագիր, իսկ մենք փորձելու ենք այն ավելի մեծացնել»,- ասաց նախարարը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ