ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեփանակերտը բավարարված է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումով. Դավիթ Բաբայան. Armtimes.com 04/29/2017 16:20 | Ղարաբաղյան հակամարտություն
Երեկ Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն արդադրացրել է Ստեփանակերտի սպասելիքները։
Armtimes.com-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հանդիպմանը հնչած գաղափարների հետ համամիտ են ու կարծում են, որ հանդիպումը հենց նման հարթությունում պետք է ընթանար։
«Մենք բազմիցս ասել ենք, որ արժեւորում ենք ցանկացած նման հանդիպում, միշտ էլ ընդգծել ենք, որ ճիշտ չէ նման հանդիպումները թերագնահատել այն տեսանկյունից, որ նման հանդիպումների ժամանակ ինչ որ առաջընթաց կամ կարեւոր փաստաթուղթ չի ստորագրվում բուն հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,-ասել է Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ հարկավոր է տարանջատել հակամարտության վերջնական կարգավորումը, որը շատ երկարատեւ, տարիներ, եթե ոչ տասնամյակներ պահանջող գործընթաց է, հատկապես եթե հաշվի առնենք կողմերի իրարամերժ մոտեցումները, եւ ավելի կոնկրետ արդիական հարցերը, մասնավորապես ամենակարեւոր հարթությունը՝ խաղաղության եւ կայունության պահպանումը տարածաշրջանում։
«Նման հանդիպումները մեծ դերակատարություն ունեն հենց այս տեսանկյունից, քանի որ նախ՝ շարունակական են դարձնում բանակցային գործընթացը, թեպետ խեղաթյուրված ձեւաչափով եւ այլն, բայց այլ տարբերակ չկա, եւ երկրորդը՝ գերտերությունները՝ տվյալ դեպքում Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք հանդիսանում են նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, եւ իրենց տեսակետն է, որ պետք է լինի խաղաղ կարգավորում, եւս մեկ անգամ հստակեցնում են այդ ամենը,-ասել է Բաբայանը՝ արժեւորելով, որ կրկին շեշտվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում զինադադարի խախտման մեխանիզմների մշակման եւ ներդրման խնդիրը,-Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս ուղղությունը կա եւ կմնա կարեւորներից մեկը մոտագա ժամանակահատվածում»։
Երեկ՝ հանդիպումից առաջ, հայկական կողմն այս շաբաթվա մեջ հրադադարի խախտման հետեւանքով երկրորդ զոհն ունեցավ, եւ ակնկալվում էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը զոհի մասին լուրից հետո չպետք է մեկներ Մոսկվա, սակայն, նա բանակցությունները չբոյկոտեց։
«Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եւ մենք տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը շատ դժվար է ենթարկել փոփոխության, մենք գործ ունենք ահաբեկչական, ֆաշիստական պետության հետ։ Այժմ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դարձել է ահաբեկչության թատերաբեմ, նույնն էլ Ադրբեջանն է, սակայն կարծում եմ, որ այս պարագայում ոչ միայն Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր գործադրեն, այլ, առհասարակ, երկրներ, որոնք գործընթացի մեջ չեն, սակայն անուղղակիորեն կարող են ազդել Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու տեսանկյունից։ Սակայն Ադրբեջանի հանցագործ գործողություններին ոչ միայն որեւէ արձագանք չկա, այլեւ այնտեղ անցկացվում են ֆորումներ, միջոցառումներ, սրանք անուղղակիորեն գոտեպնդում են այս պետությանը»,-ասել է Բաբայանը՝ հավելելով, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործող նախագահ Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու հարցում պետք է քննարկվի նաեւ Ադրբեջանից կաշառք ստանալու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ