ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվել են հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր 04/28/2017 16:01 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ֆարաոնի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-լիբանանյան խորը արմատներ ունեցող հարաբերություններին, բիզնես կապերի զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նշելով, որ ներկայում ՀՀ-ում գործում է լիբանանյան կապիտալով 211 ընկերություն՝ Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ առկա է տնտեսական փոխգործակցության զարգացման մեծ ներուժ, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել լիբանանյան բիզնեսին ոչ միյան իր, այլ նաև Եվրասիական տնտեսական միության ու իրանական շուկա մուտք գործելու տեսանկյունից:
Այդ առումով, վարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ շուկայի առավելություններին, Իրանի հետ սահմանին Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին: Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի ու Լիբանանի համագործակցության ոլորտները կարող են լինել բազմաթիվ՝ առողջապահություն, դեղագործություն, հանքարդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ենթակառուցվածքներ և այլն: Գործադիրի ղեկավարը կարևորել է հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը՝ երկկողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու համատեքստում: Կարեն Կարապետյանը խնդրել է նաև իր ջերմ ողջույնները փոխանցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին:
Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարարը ևս կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանումը և հավելել, որ տպավորված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ու արտաքին ներդրողների համար բարենպաստ պայմանների տրամադրման ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած քայլերից: Մայքլ Ֆարաոնն ընդգծել է, որ այդ ամենը ներկայացվելու է լիբանանյան գործարար հատվածին, որը շահագրգռված է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկա մուտք գործելու հարցում: Նա տեղեկացրել է, որ հայաստանյան գործընկերների հետ արդեն իսկ քննարկվում է լիբանանյան կապիտալով Հայաստանում երկու ներդրումային ծրագրի իրականացման հարցը, որոնք ուղղված են առողջապահության ոլորտին և կենցաղային իրերի արտադրության գործարանի հիմնմանը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ առողջապահության ոլորտում կառավարությունը իրականացնում է համարձակ ու տրամաբանական բարեփոխումներ: Վարչապետի խոսքով, կառավարությունը շահագրգռված է ոչ միայն լիբանանյան կապիտալի, այլ նաև բիզնես մշակույթի մուտքով Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ