ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների ծեծկռտուքի հետևանքով դիմածոնոտային կոտրվածք է ստացել փաստաբան Արսեն Հարությունյանը 04/28/2017 12:56 | ԼՐԱՀՈՍ
Առաջինը հարվածող եղել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, և առաջին հայհոյողը ևս նա է եղել, տղայական հողի վրա տեղի ունեցավ այդ քաշքշուկը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը որպես պարզաբանում նախօրեին տեղի ունեցած միջադեպի ասաց Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը:
Բաբայանը, ներկայացնելով միջադեպի նախապատմությունը, նշեց, որ Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանը, Երվանդ Վարոսյանը և մի շարք այլ փաստաբաններ տևական ժամանակ իրենց անձանական էջերում, ինչպես նաև հրապարակային ֆեյսբուքյան այլ էջերում բազմաթիվ անգամներ վիրավորել են իրեն, պալատի աշխատակազմին և իր գործընկներին:
Հերթական վիրավորանքը, որը ուղղված է եղել Սիմոն Բաբայանի և նրա ընտանիքի հասեցին, որոնք պարունակել են սեռական բնույթի հայհոյանքներ, պարզաբանելու նպատակով Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանի, Գևորգ Մկրտչյանի և Վրեժ Խաչիկյանի հետ միասին, գնացել է Տիգրան Աթանեսյանի գրասենյակ՝ պարզաբանում ստանալու նպատակով:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր իսկ գրասենյակում հարձակման է ենթարկվել
Ըստ Սիմոն Բաբայանի՝ երբ փորձել է պարզաբանում ստանալ Աթանեսյանի արված հայհոյանքների վերաբերյալ վերջինս, կրկին հայհոյել է իրեն և հարվածել, տեղի է ունեցել քաշքշուկ, ինքը Արմեն Սողոմոնյանին չի հարվածել և նպատակ էլ չի ունեցել քաշքշուկ սարքելու, խնդիրը պարզապես պարզաբանումն է եղել:
Սակայն Արմեն Սողոմոնյանը հարվածել է Արսեն Հարությունյանին, ինչի հետևանքով վերջինս դիմածնոտային կոտրվածք է ստացել:
Այդ մասին պարզել են երբ միջադեպից հետո դիմել են բժշկի:
Ինչի՞ հետևանք է փաստաբանների միջև ձեռնամարտը
Բացի այդ Աթանեսյանի կողմից շրջանառության մեջ դրված այն լուրերը, թե ինչ որ կտրող-ծակող առարկայով են եկել իր գրասենյակ և հարվածել Արմեն Սողոմոնյանին, իրականության չի համապատասխանում. «մեզանից որևէ մեկը սուր-կտրող գործիք իր հետ չի ունեցել»:
Թե ինչ է տեղի ունեցել, նախաքննությամբ կպարզվի: Ասել է Բաբայանը՝ հավելելով, որ ցավում է կատարվածի համար և դատապարտում է ցանկացած բռնի գործողություն:
«Որպես փաստաբան՝ կարծում եմ, որ չպետք է հայտնվեի նմանատիպ իրավիճակում»,- ասաց Փաստաբանական դպրոցի տնօրենը՝ միևնույն ժամանակ միջադեպի մյուս կողմին հայտնելով, որ հրաժարական ներկայացնելու առիթ չունի և որ ստիպված է եղել առերես հասկանալ, թե ինչն է նրանց պահվածքի պատճառը:
Միևնույն ժամանակ Սիմոն Բաբայանը նաև տեղեկացրեց, որ այսօր պարտրաստվում է միջնորդություն ներկայացնել ոստիկանություն, որպեսզի նախապատրաստվող նյութերը տեղափոխվեն քննչական մարմիններ:
Բաբայանը տեղեկացել է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանն է, այս պահին որևէ առիթ չունի կասկածներ ունենալու, սակայն որպեսզի գործը բազամակողմի և օբյեկտիվ քննվի կցանկանա, որ քննչական մարմիններն այն քննեն:
Լուսանկարում՝ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ