ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր ընտրական օրենսգիրքն ու ԱԺ ընտրությունների լուսաբանումը. «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» 04/28/2017 18:23 | ԼՐԱՀՈՍ
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը ներկայացրել է վերլուծություն՝ նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ:
Վերլուծությունը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.
2017 ԱԺ ընտրությունները քննություն էին նոր ընտրական օրենսգրքի բոլոր հատվածների համար, այդ թվում նաև լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանման օրենդսրական կարգավորումների համար: Արդյո՞ք նոր օրենսգիրքը բարեհաջող անցել է քննությունը լրատվամիջոցների մասով:
Անկողմնակալ և գնահատականներից զերծ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ «Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով» հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում ուղիղ եթերով) օգտվելու իրավունք», իսկ այնուհետև 3-րդ կետը պարզաբանում է «Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն»:
Քարոզչության սահմանված կարգի պահպանման վերահսկողություն իրականացնող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից մշակված ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման մեթոդաբանության 4-րդ կետի համաձայն՝ լրատվական թողարկումներում և հասարակական-քաղաքական հաղորդումներում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության միջոցառումների լուսաբանումըգնահատականներից զերծ և անկողմնակալ լինելու հանգամանքը, լուսաբանման հավասարության և ոչ խտրական սկզբունքի պահպանումը գնահատվում է ՀՌԱՀ-ի կողմից:
Օրենսդրական թերացո՞ւմ
Այդուհանդերձ, թե´ ընտրական օրենսգիրքը և թե´ ՀՌԱՀ-ի մեթոդաբանությունը հստակ չեն պարզաբանում, թե ինչպես պետք է հեռուստաընկերությունները անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն տրամադրեն: ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հանձնաժողովը գահատել է միայն տարբեր քաղաքական ուժերին հեռուստատեսությունների կողմից լրատվական և քաղաքական հաղորդումների ընթացքում հավասարաչափ ժամանակ տրամադրելը: Սակայն, սա դեռևս չի նշանակում անկողմնակալ և գնահատականներից զերծ լրատվություն, քանի որ օրենսդրական սահմանումները բավականին աղոտ են, հեռուստաընկերությունների համար կան հարմար պայմաններ շրջանցիկ ճանապարհներ հորինելու համար:
Տոնայնություն
Հիմնական խնդիրը տոնայնությունն է: Այսպես, օրինակ, Կենտրոն հեռուստաալիքի լրատվական թողարկումների ժամանակ «Ծառուկյան դաշինքին» նվիրված 2 րոպեանոց ռեպորտաժի ընթացքում հաղորդավարի տոնը հստակ տարբերվում էր Կոմունիստական կուսակցության քարոզարշավը լուսաբանելու տոնայնությունից: Նույնը նկատելի էր նաև Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումների ընթացքում, սակայն այս անգամ հօգուտ ՀՀԿ-ի:
Տոնայնության համար կարևոր է նաև օպերատորի աշխատանքը: Այսպես, օրինակ, քարոզարշավի ընթացքում երկու տարբեր կուսակցությունների հավաքի լուսաբանման վրա ազդում են նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են այդ կուսակցությունների հավաքների ընթացքում դահլիճում նստած մարդկանց դեմքերը կամ մարդկանց թիվը: Մի կուսակցության դեպքում ցուցադրվում էր դահլիճի դատարկ մասն ու դժգոհ հանդիսատես, իսկ մյուսի դեպքում՝ ակտիվ ծափահարող, լեփ-լեցուն դահլիճ: Բնականաբար, նմանօրինակ մանրուքները ազդում են ընտրողի ենթագիտակցության վրա: Մանրուքներից բացի անցած ընտրություններին կարելի էր նկատել նաև լուրջ թերացումներ:
Չլուսաբանելը ևս լուսաբանել է
Մյուս կողմից որոշ երևույթները չլուսաբանելը ևս կողմնակալության դրսևորում կարող է լինել: Մասնավորապես, ԵԱՀԿ Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելութան՝ ՀՀ Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացություններում նշվում է, որ հանրային հետաքրքրություն առաջացնող ընտրություններին առնչվող նորությունները, «այդ թվում, դպրոցների տնօրենների կողմից կազմված աջակիցների ցուցակների հրապարակումը, ԿԸՀ ներկայացվածընտրություններին առնչվող բողոքները չեն լուսաբանվել Հանրային հեռուստատեսության երեկոյան 21:00-ի լուրերի թողարկումներում»:
Հետևաբար, հավասարաչափ ժամանակ տրամադրելը դեռևս չի նշանակում ապահովել անկողմնակալ և գնահատականից զերծ լրատվություն: Գնահատականներ տալու տարբեր եղանակներ կան և ՀՀ օրենսդրությունը վստահաբար չի ապահովում համապատասխան մեխանիզմներ այդ եղանակները վերահսկելու և խախտումներ արձանագրելու համար: Հետևաբար, եթե 2017 ԱԺ ընտրությունները ստուգարք լինեին, ապա կարելի էր ասել, որ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի լրատվամիջոցների կողմից հավասար պայմանների ապահովման մասը մի կերպ կհանձներ այն, սակայն քննության դեպքում «3-ից հանած» կստանար:
Աննա Փամբուխչյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից