ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ թորած օղին հաշտեցնող է...». Նախկին դատավորը վիճաբանած փաստաբաններին հրավիրում է իր ամառանոց 04/28/2017 18:35 | ԼՐԱՀՈՍ
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը վիճաբանած և ծեծկռուքի մասնակից փաստաբաններին հրավիրում է իր ամառանոց. «իմ թորած օղին հաշտեցնող է...»: Այսպիսի գրառում է կատարել նախկին դատավորը իր ֆեյբուքյան էջում:
Պարգև Օհանյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» համաձայն՝ իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված՝ փաստաբանը հասարակության մեջ հատուկ դեր է ստանձնում: Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին և նրա /միմյանց/մասնագիտական գործունեության հանդեպ հարգանքը կարևոր պայման է հասարակության մեջ իրավունքի գերակայության և ժողովրդավարության համար /կետ 1.1/:
Մասնագիտական,հասարակական,հրապարակախոսական գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը /2.2.3/; Իսկ մասնագիտության ընդհանուր բնութագիրը պահանջում է փաստաբանների միջև վստահություն /չգիտեմ ֆրանսերենում ի՞նչ բառ է եղել,որ թարգմանվել է «վստահություն».մինչդեռ ըստ իս պետք է լինի ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ, солидарность/ և վստահորդի շահերից բխող համագործակցություն,որի նպատակն այն է,որ փաստաբանները խուսափեն ավելորդ դատավեճերից և այլ այնպիսի գործողություններից,որոնք կարող են բացասաբար անրադառնալ մասնագիտության հեղինակության վրա:Փաստաբանը պարտավոր է մյուս բոլոր փաստաբաններին ընդունել որպես գործընկերների և քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ /5.1.1 5.1.2/:
Թեև փաստաբանական ինստիտուտը /շատ կուզեի առանց վերապահման՝ ընտանիք ասեի/ դեռ նոր է կայանում, ինչին ուղղված շատ մեծ ու արդյունավետ աշխատանք է կատարվում Փաստաբանների պալատի և փաստաբանական դպրոցի կողմից, ցավոք գործնականում փաստաբանները ոչ միայն քաղաքավարի չեն՝ իրար հեգնում, վիրավորում են. և ոչ միայն, որովհետև ոչ մեկը չի ցանկանում ընկճել իր հպարտ Եսը և զիջել ճնշող փաստերի առաջ...այլև համերաշխ չեն՝իրար չեն հարգում,խանդում,նախանձում են...բանը հասել է «իշխանություն-ընդդիմության»...Երկու կողմում էլ հարգարժան փաստաբաններ են,սակայն հպարտությունն ում ասես կկործանի.
հպարտությունը,նախանձը «մահացու» մեղքեր են. փոխարենը մեզ պատվիրվեց «Սիրել ընկերոջը,ինչպես քո անձը»:
Փաստաբանի կողմից այլ անձի հասցեին հրապարակային վիրավորանքները կարգապահական պատասխանատվության հիմք են,իսկ հայհոյանքները՝ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության,որպես խուլիգանություն,այսինքն՝ դիտավորյալ գործողություններ,որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հասարակության նկատմամբ:
Ֆեյսբուքը հասարակական հարթակ է և նման արարքը ոչ մի կերպ չի կարող գնահատվել որպես անձնական անբարյացակամության հողի վրա կատարված: Դա անթույլատրելի է.պետք է սթափվել:Անթույլատրելի է նաև դրան պատասխանելը.արդյունքը՝ իմաստուն Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրի պատմությունը».երևույթ,որ մտած է մեր տղայական հոգեբանության,կարելի է ասել, հասարակության մեջ,քանի դեռ հոգևոր համապատասխան կրթություն չենք ստացել:Համոզված եմ,որ Բաբայանի այցելության նպատակը եղել է հարաբերությունների պարզաբանումը,այլ ոչ թե տղայական «ռազբորկան»,սակայն չարն իր գործն արել է:Լավ կլինի շուտ հաշտվեն և գործին ընթացք չտրվի. ամոթ է. և հաղթող չի լինելու:
Ահա թե ի՞նչ է խրատում Պողոս առաքյալը.«Սեր՝ առանց կեղծիքի. ատելով չարը ընթանալ բարու հետևից.եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ լինել գթասիրտ. պատիվ տալու մեջ՝ միմյանց գերազանցել...համերաշխ եղեք միմյանց հանդեպ. մի՛ մեծամտացեք,այլ խոնարհ եղեք խոնարհների հանդեպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք. մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք. խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարավոր է ձեզ համար,բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցեք. ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք,այլ թույլ տվեք,որ Աստծու բարկությունը կատարի այն,որովհետև գրված է.«Իմն է վրեժխնդրությունը,և ես կհատուցեմ»,-ասում է Տերը. այլև ՝«Եթե քաղցած է քո թշնամին ,հաց տուր նրան,և եթե՝ծարավ,ջուր տուր նրան. այս անելով կրակի կայծեր կկուտակես նրա գլխին»:Թույլ մի տուր,որ չարը հաղթի քեզ,այլ բարիով հաղթիր չարին: /Հռոմ.16-21/:
Հ.Գ. «Կողմերին» հրավիրում եմ ամառանոց. իմ թորած օղին հաշտեցնող է...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից