ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մովսիսյանը թիմակիցների համար Խոստումը ֆիլմի փակ դիտում է կազմակերպել 04/28/2017 12:32 | ԼՐԱՀՈՍ
«Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:
Ֆիլմի դիտումից հետո Մովսիսյանը խոսել է վերջինիս պատմական կարևորության, իր արձագանքի և զգացողությունների մասին.
«Մենք պայքարող ազգ ենք: Մենք մի ազգ ենք, որը ցեղասպանություն է տեսել: Մեր հաղթանակը կլինի փրկությունը: «Խոստումը» ֆիլմի ստեղծմամբ՝ վերջապես մեծ էկրաններին ներկայացվեց Ցեղասպանության իրական պատմությունը, այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել 102 տարի առաջ:
Հայերիս համար սա շատ կարևոր է, քանի որ մենք տարիներ շարունակ պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Յուրաքանչյուր հայի պարտքն է անել այնպես, որ բոլորն իմանան այդ մասին:
Երբ դու երեխա ես, քեզ դաստիարակում են՝ այդ ամենի մասին պատմելով: Դու փրկվել ես ցեղասպանությունից: Մեր պարտքն է ամբողջ աշխարհին պատմել, թե որն է Հայաստանի պատմությունը: Հայաստանը պարզապես մի փոքր երկիր չէ, որը գտնվում է Արևելյան Եվրոպայում, դա մի երկիր է, որը ցեղասպանություն է տեսել: Դու հաղթում ես ապրելով և մյուսներին այդ մասին պատմելով: Հիանալի է, որ իմ ընկերներն ու թիմակիցներն այստեղ են և մի նոր բան են սովորում: Սա պարզապես պատմություն չէ հայոց Ցեղասպանության մասին: Սա դաս է պատմության մասին և նաև այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր: Դա կարող է օգնել աշխարհին:
Շատ դժվար է, դու իհարկե գիտես պատմությունը, բայց ամեն անգամ այդ մասին հիշելով՝ մեծ ցավ ես ապրում: Կարծում եմ՝ այս ֆիլմը ստեղծողները հիանալի աշխատանք են կատարել»,- ասել է Մովսիսյանը և շարունակել.
«102 տարի է անցել, բայց աշխարհի կեսը դեռ չի ճանաչել հայոց Ցեղասպանությունը: Մենք դեռ պայքարում ենք դա համար: Մենք պարզապես առաջ չենք գնում, մենք դա անում ենք՝ պայքարելով: Ես միշտ ստիպված եմ եղել պայքարել այն ամենի համար, ինչի հասել եմ կյանքում: Ես շատ բան չեմ ունեցել, բայց պրոֆեսիոնալ եմ դարձել մի երկրում, որը 300 մլն բնակչություն ունի: Իմ միակ նպատակը եղել է պրոֆեսիոնալ լինելը: Դա հենց այն պայքարող ոգին է, որը բնորոշ է մեր ազգին: Ոչինչ երբեք մեզ հեշտ չի տրվել: Ամեն ինչի համար մենք ստիպված ենք եղել պայքարել:
Ցանկացած հայ, որն աշխարհի որևէ մասում հանդիպում է մեկ այլ հայի, միանգամից մտերմանում է: Անմիջապես շատ ջերմ զգացողություններ ես ունենում: Մենք ենք, որ պետք է պաշտպանենք մեզ: Մենք ցեղասպանություն վերապրած կամ դրա ժամանակ սպանված մարդկանց թոռներն ու ծոռներն ենք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ