ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ մի ընտրախախտում չպետք է անուշադրության մատնվի. Սահմանադրական դատարան 04/28/2017 19:15 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես արդեն տեղեկացրել է «Փաստինֆո»-ն, Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի գործով որոշումը, որով ուժի մեջ է թողնվել ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի ապրիլի 9-ի որոշումը։
Գործը դատարանում քննվել է բանավոր ընթացակարգով, Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերը՝ հրապարակումը տևել է 40 րոպեից ավելի:
Ներկայացնում ենք Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները դիմումում բարձրացված հարցերի ու խնդիրների վերաբերյալ:
ՍԴ-ն իր որոշման մեջ արտահայտում է իր դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով առավել հստակ պետք է սահմանվեն Սահմանադրության 2015թ. փոփոխություններով 168-րդ հոդվածի 5-րդ կետով գործերի քննության առանձնահատկությունները, ընդհուպ նախատեսելով վեճի առարկա ակտի սահմանադրականության գնահատման ընթացակարգը:
Ընտրական գործընթացներում առավել հաճախ քննարկման ու վեճի առարկա հարցերից է վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահումը, ինչին առաջին հերթին անդրադարձել է նաև դիմողը: Այս խնդրի առնչությամբ տարատեսակ հայեցողական մոտեցումներից խուսփելու համար Սահմանադրական դատարանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մոտեցումները հիմք ընդունելը:
Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահմանն առնչվող
Վենետիկի հանձնաժողովը 2013թ. զեկույցում վարչական ռեսուրսը բնութագրում է որպես ընտրությունների ընթացքում գործող պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների մարդկային, ֆինանսական, նյութական և այլ ռեսուրսները հանրային զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ նրանց ունեցած վերահսկողության հանգամանքը, ինչպես նաև իրենց դիրքով պայմանավորված հանրային օբյեկտների և ռեսուրսների նկատմամբ ունեցած հասանելիությունը, ինչը կարող է վերաճել քաղաքական կամ այլ ձևաչափի աջակցության: Նման մոտեցումը տեղ է գտել նաև ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու և դրանց արձագանքելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2016թ. ընդունած համատեղ ուղեցույցում: Վերջինս, մասնավորապես, պահանջում է, որ իրավական կարգավորումները պետք է հստակ պահանջներ նախատեսեն քաղաքացիական ծառայողների համար, այն է՝ ընտրական գործընթացների ամբողջ ընթացքում իրենց պաշտոնական պարտականությունները իրականացնելիս գործել անաչառ:
Բացի դրանից, իրավական կարգավորումները պետք է երաշխավորեն քաղաքացիական ծառայության չեզոքություն, արգելելով քաղաքացիական ծառայողներին քարոզչական գործունեություն իրականացնել իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս ինչպես այն դեպքում, երբ իրենք թեկնածու են հանդիսանում, այնպես էլ այն դեպքում, երբ աջակցում են թեկնածուներին:
Միաժամանակ իրավական կարգավորումները պետք է հստակ նորմեր նախատեսեն այն մասին, թե ինչպես և երբ կարող է քարոզչություն իրականացվել, ինչպես նաև ընտրություններին մասնակցող որոշակի պաշտոնատար անձանց լիազորությունների կասեցման կամ հրաժարականի ներկայացման հնարավորություն նախատեսել:
Ուղեցույցը միաժամանակ չի բացառում պաշտոնատար անձ թեկնածուների կողմից ընտրություններին մասնակցելու և քարոզչություն իրականացնելու հնարավորությունը աշխատանքային ժամերից դուրս և առանց վարչական ռեսուրսների չարաշահման:
Սահմանադրական դատարանը բազմիցս շեշտել է, որ այն ընթացակարգերը, որոնք անմիջականորեն առնչվում են ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածուներին կամ կուսակցությունների ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու խնդրին, պետք է օրենքով սահմանված կարգով բողոքարկվեն և լուծում ստանան:
Ըստ ՍԴ-ի, սույն գործի քննությունը վկայեց, որ դիմողն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում տվյալ խնդրի առնչությամբ որևէ իրավաչափ գործողություն չի իրականացրել և գործում առկա չէ ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստական հիմք, մասնավորապես, վարչական կամ դատական ակտ հակառակը վկայելու կամ այդ հարցով դիմողի իրավունքների պաշտպանությանը խոչընդոտելու մասին:
Սահմանադրական դատարանը կարևորում է ընտրական գործընթացների առնչությամբ հատկապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության անդամ երկրների դիտորդների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ընդհանրացված ու անաչառ որոշ գնահատականներ:
Մասնավորապես, ընտրությունները եղել են լավ կազմակերպված, ընտրության արդյունքները հիմնականում արտացոլում են ժողովրդի իրական կամարտահայտությունը, ընդհանուր առմամբ պահպանվել ու հարգվել են հիմնարար քաղաքական ազատությունները, մասնավորապես, հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը: Հայաստանում չկա որևէ թեկնածուի կամ քաղաքական կուսակցության առաջադրմանը խոչընդոտող վարչական կամ դատական ընթացակարգ, տարածաշրջանի, ինչպես նաև եվրոպական լայն տարածքի որոշ երկրների հետ համեմատած դա լավ օրինակ է:
Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք հնարավորություն է ունեցել ԶԼՄ-ների միջոցով ընտրողներին փոխանցել իր ուղերձը, որևէ կուսակցության նկատմամբ չեն կիրառվել ընտրական արարքները խոչընդոտելու միջոցառումներ, ընտրացուցակների ճշգրտությունը բարելավվել է, այլ անձի փոխարեն և կրկնաքվեարկությունները հիմնականում բացառցվել են, նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ ընտրողների նույնականացման սարքավորումները լավ են աշխատել, ապահովվել են թափանցիկության, քվեարկության գաղտնիության և անանունության պահմանման աննախադեպ բարձր մակարդակ: Շնորհիվ նոր տեխնոլոգիաների զգալիորեն պակասել են անցյալի որոշ վատ դրսևորումներ՝ բազմակի քվեարկություն, լիազորագրով քվեարկություն, այսպես կոչված՝ կարուսելային քվեարկություն:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործի քննության շրջանակներում դիմողի կողմից բերված փաստարկները ընդհանրական այս գնահատականների բնույթի ու բովանդակության էական փոփոխության կամ դրանք կասկածի տակ առնելու իրավական հիմքեր չեն տալիս:
Միաժամանակ Սահմանադրական դատարանը կարևորում է նաև դիմողի և միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների կողմից բարձրացված մի շարք մտահոգիչ հանգամանքներ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների կողմից, մասնավորապես, ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսևորումների առնչությամբ: Ընդհուպ եվրոպական փորձագետների ու պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարական զարգացումներին և երկրի ազգային անվտանգության սպառնալիքին, դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության և երկրի իրավական անվտանգության ամրապնդման օրակարգային առաջնահերթություն պետք է դիտվի: Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի ու ընտրակարգի հետագա բարեփոխումների ճանապարհով, որով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսևորման իրավական ռիսկերը:
Միաժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրի արմատական լուծումը պահանջում է առավել ազնիվ ու հետևողական քայլերի իրականացում քայլերի իրականացում տնտեսական, վարչական և քաղաքական ներուժի սերտաճումը հաղթահարելու, գործատու-վարձու աշխատող փոխհարաբերությունները իրավունքի գերակայության սկզբունքի պահանջներին համապատասխան որակապես նոր աստիճանի բարձրացնելու և այդ փոխհարաբերություններում վարձու աշխատողին լիարժեք ու իրավական առումով հուսալիորեն պաշտպանված իրավասուբյեկտ դարձնելու, ընտրական գործընթացի բոլոր փուլերում քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը հաղթահարելու ուղղությամբ:
ՍԴ-ն իր մի շարք որոշումներում վերջինիս կապակցությամբ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, ըստ որի իրավական պետության համար ելակետային է ընտրական գործընթացներում հասարակության քաղաքական շահերի գերակայության օրենսդրական ու կառուցակարգային այնպիսի երաշխիքների ապահովումն է, որը «կբացառի առաջնային մանդատով օժտված իշխանության ներկայացուցչական մարմնի քաղաքական և գործարար շահերի անմիջական միահյուսման որևէ հնարավորություն»:
Հայաստանի քաղաքական համակարգի համար այս խնդրի լուծումը շարունակում է հրատապ մնալ, մասնավորապես, պահանջելով նաև օրենսդրական առավել հստակ կարգավորում:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ լուրջ ուշադրության առարկա պետք է դառնա նաև դիմողի և դիտորդական առաքելությունների արտահայտած այն մտահոգությունները, որոնք վերաբերվում են բաց քվեարկության, խմբակային քվեարկության, ուղղորդված քվեարկության դեպքերին և ընտրող կամ դիտորդ չհանդիսացող այլ անձանց ներկայությանը տեղամասերում, ինչպես նաև հանրային պաշտոնյաների կամ նույնիսկ մասնավոր ընկերությունների կողմից տեղ գտած ճնշումներին:
Ըստ ՍԴ-ի, հավասարապես կարևոր են նաև նման բոլոր դեպքերով օրենքով նախատեսված կարգով ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացի նախաձեռնումը, որով նաև սահմանադրաիրավական անհրաժեշտ ու լիարժեք նախադրյալներ կստեղծվեն ՍԴ-ում ընտրության արդյունքների արդյունավետ քննության և գնահատման համար:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ որքան էլ դիմողի կողմից ներկայացված ընտրախախտումների դեպքերը թեկուզ և ամբողջությամբ չգնահատվեն որպես հավաստի, ինչում պնդեցին պատասխանող և հարակից պատասխանող կողմերը, միաժամանակ թիվ 10/03 ընտրական տեղամասի առնչությամբ դիմողի ներկայացուցչի պնդումները «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով գնահատելով հավաստի, այնուամենայնիվ դրանք ընտրական տեղամասերի 5-7%-ին վերաբերելով հանդերձ, միևնույն է, նվազեցնում են հանրային վստահությունը ընտրական գործընթացի ու սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրում ժողովրդարական զարգացումների ուղղությամբ ձեռնարկված հետևողական քայլերի առնչությամբ: «Ուստի ոչ մի ընտրախախտում չպետք է անուշադրության մատնվի, խնդիրը պետք է վերաբերի դրանց իսպառ վերացմանը, իրավախախտների նկատմամբ օրենքով նախատեսված պատժի անխուսափելիությանը և դրանց հետ կապված հնարավոր չարաշահումների հաղթահարմանն այս երկրում»,- նշվում է ՍԴ որոշման մեջ:
Գործի քննության արդյունքներով Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ ընտրական գործընթացում առկա խնդիրների բացահայտման ու դրանց վերաբերյալ հանրային անհանդուրժողական մթնոլորտ ձևավորելու առումով առավել հետևողական են գործել քաղաքացիական հասարակության ինստիտուտները:
Անկախ նրանից, որ քննության առարկա վեճի իրավական բնույթի առումով քաղաքացիական հասարակության դիտորդների դիտարկումները ինքնին ապացուցողական նշանակություն չունեն, քանի դեռ չեն հաստատվել բողոքարկման օրենքով նախատեսված ընթացակարգերի արդյունքում, այդուհանդերձ, ըստ ՍԴ-ի, միայն նրանց ու լրատվամիջոցների օգնությամբ է հնարավոր եղել բացահայտել Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացում դեռևս առկա որոշակի բացերն ու խնդիրները:
Ակնհայտ է նաև, որ անբավարար են քաղաքական ուժերի, մասնավորապես, ՍԴ դիմած կուսակցությունների դաշինքի օրենքով իրենց վերապահված իրավական լծակների գործադրումը իրենց ընտրական իրավունքի պաշտպանության հարցում:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքն այս հարցում քաղաքական ուժերին առավել լայն հնարավորություններով է օժտել: Դրանց իրավաչափ գործադրումը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Մինչդեռ ՍԴ դիմած դաշինքը ընտրական գործընթացներում ունեցել է կոնկրետ իրավասուբյեկտների քանակական լուրջ ընդգրկվածություն, ըստ գործի նյութերի, նրանք օրենքով նախատեսված կարգով ու ժամկետներում գրեթե որևէ իրավական գործընթաց չեն ձեռնարկել իրենց իսկ դիմումում ներկայացվող բացասական դրսևորումների դեմ իրավական պայքար ծավալելու ուղղությամբ:
Որոշման մեջ նշվում է, որ վեճը քննելիս Սահմանադրական դատարանն իրավասու չէ ստանձնել քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին մասնակցող ավելի քան 34 հազար կոնկրետ իրավասուբյեկտների հնարավոր չիրացված գործառույթների իրականացում: «Որքան էլ որ դիմող կողմը պնդի,թե այս հանգամանքի վրա ուշադրություն դարձնելը ձևական մոտեցում է, այսուամենայնիվ սա է օրենքի պահանջը և այն անտեսելը զրկում է ընտրական գործընթացի մասնակցին իր իրավունքների արդյունավետ պաշտպանություն»: Միաժամանակ եթե նախկին իրավակարգավորումների պարագայում ընտրական վեճի նախաձեռնողները հիմնական խոչընդոտը համարում էին քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակման արգելքը, ապա ներկա քննության առարկա դիմումի շրջանակներում հիմնական պահանջը բոլոր ընտրական տեղամասերում ամբողջական տեսագրումների հատուկ ստուգումների կազմակերպումն է, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի առկա իրավակարգավորումների շրջանակներում
ՍԴ-ն համարում է բավարար չափով չհիմնավորված պահանջ:
ՍԴ-ն նկատում է, որ համաձայն գործի նյութերի, ՍԴ դիմած կուսակցությունների դաշինքի անդամ Հայ ազգային կոնգրեսի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների շուրջ 94 տոկոսում նշանակված բոլոր անդամները, առանց բացառության, ստորագրել են քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր արձանագրությունները, ըստ էության վավերացնելով այդ տեղամասերում քվեարկության արդյունքների հավաստիությունը, նրանք չեն ներկայացրել որևէ հատուկ կարծիք, չեն վիճարկել որևէ ընտրական տեղամասում ընտրության արդյունքները: Ըստ գործի նյութերի, ընտրախախտումներ չեն արձանագրել նաև Դաշինքի 1668 վստահված անձանցից 1667-ը: Դաշինքի կողմից վարչադատական կարգով որևէ բողոք չի ներկայացվել:
«Այս իրողությունն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև թերևս համապետական ընտրությունների միջազգային պրակտիկայում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավիճակներում ՍԴ-ում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս: Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը ՍԴ-ում վիճարկելու ժամանակ, երբ բացակայում են ընտրակեղծիքի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ու դատական անհրաժեշտ ընթացակարգերով հիմնավորված ապացույցներ ու առկա են տեղամասային ընտրական հանձնաժողովների դիմողի նշանակած անդամների կողմից քվեարկության արդյունքների միակարծությամբ վավերացված արձանագրություններ, բացառապես դիտորդների կողմից առերևույթ խախտում բնութագրվող գրառումների հիման վրա հնարավոր չէ արձանագրել ընտրության արդյունքները վիճարկողի իրավունքների խախտման փաստը»,- նշվում է ՍԴ որոշման մեջ:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրական գործընթացների իրավակարգավորման վերջին փոփոխությունները Հայաստանում կարևոր անդրադարձ ունեցան նաև ընտրական իրավունքի դատական պաշտպանության ոլորտում, ինչը, սակայն, դեռևս պատշաճ ձևով չի ընկալվել ու իրացվել ընտրական գործընթացի մասնակից իրավասուբյեկտների կողմից:
Օրենքով նախատեսված հնարավորությունների արդյունավետ օգտագործման փոխարեն ընդհանուր բնույթի դատողություններով ու քաղաքական մեղադրանքների ոճով դատական գործընթաց նախաձեռնելը արդյունավետ ճանապարհ չէ քաղաքական ուժի ընտրական իրավունքի պաշտպանության հարցում, նշվում է ՍԴ որոշման մեջ:
Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ չնայած Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվել է քաղաքական լայն փոխհամաձայնության պայմաններում, գործնականում ՀՀ ԱԺ պատգամավորների ձայների երեք քառորդից ավելի մեծամասնությամբ, այդուհանդերձ դրանում տեղ գտած առանձին լուծումները լիարժեք չեն իրացնում իրավական որոշակիության սկզբունքի սահմանադրական պահանջը և լայն հայեցողության հնարավորություն են թողնում: Մասնավորապես, դա վերաբերվում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ինստիտուտի ոչ բավարար հստակությամբ իրավակարգավորմանը, ԱԺ-ի ընտրված լինելու, պատգամավորներին մանդատների հանձնման և առաջին նստաշրջանի գումարման ժամկետների հստակեցմանը, ինչը հայեցողական մեկնաբանությունների առարկա է դարձել, ինչպես նաև կուսակցությունների համապետական ու տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուներից ընտրության արդյունքներով պատգամավորական մանդատ ստանալու հարցում հնարավոր քաղաքական հայեցողության հետագա դրսևորումների բացառմանը: Հետագա բարելավման անհրաժեշտություն ունի նաև վարչական վարույթների իրականացման ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից բողոքների սահմանված կարգով ու ժամկետներում ընթացք տալու հանգամանքը:
ՍԴ արձանագրում է, որ դիմումին կից ներկայացված փաստարկները գրեթե առանց բացառության վերցված են ԶԼՄ հրապարակումներից, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարկումների արդյունքներից:
«Ընդհանուր հետևությունն այն է, որ Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի կողմից Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների գործընթացում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձել ընտրախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք ներկայացնելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հիմք կարող էին ծառայել ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի այլ կետով որոշում կայացնելու համար»,- ասվում է ՍԴ որոշման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից