Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Ամբողջ կյանքը դեժավյու է, երբ շարժվում եք ոչ թե առաջ, այլ՝ դեպի հետ. Տիգրան Մուկուչյան 04/28/2017   11:49  |  ԼՐԱՀՈՍ

Ապրիլի երկուսի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ՀՀ ԿԸՀ որոշման դեմ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի գործով այսօր ՀՀ սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի պատրաստ լինելուն պես: 

Մինչ այդ ՍԴ-ում եզրափակիչ խոսքով հանդես եկան կողմերը՝ յուրաքանչյուր կողմը 30 րոպե տևողությամբ:

Մինչ եզրափակիչ խոսքի իրավունք տրամադրելը ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հիշեցրեց Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի դրույթն, ըստ որի կողմերն իրավունք չունեն իրենց խոսքն օգտագործել քաղաքական հայտարարությունների համար՝ հակառակ դրան քաղաքական հայտարարություններ եղան:

Դիմող կողմն՝ ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի,կարևորեց ՍԴ-ում եռօրյա լսումները, որով, ըստ նրա, հաստատվեցին պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության, իրավապահ մարմինների կողմից դրանք պարտակելու փաստերը: Սրա մասին, ըստ Լ.Զուրաբյանի «չգիտեն» ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունն ու ոստիկանությունը:

Ըստ դիմող կողմի, թեև ստացված են, մասնավորապես, ընտրողներին կաշառելու ապացույցները, սակայն իրավապահ համակարգը զբաղված է եղել ոչ թե դրանք բացահայտելով, այլ պարտակելով, այսինքն՝ դրսևորել է հանցավոր անգործություն:

Մասնավորապես, ստացվել են դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների կողմից իրենց աշակերտների կամ սաների ծնողների վրա ՀՀԿ-ի օգտին քվեարկելու ճնշման անհերքելի ապացույցներ՝ ձայնագրությունների տեսքով, ճնշումներ, ըստ Լ.Զուրաբյանի, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Ըստ նրա, առկա են եղել հիմքերը կուսակցության գրանցումը չեղյալ հայտարարելու համար:

Դիմող կողմը կասկած հայտնեց այդ փաստով ԿԸՀ-ի կողմից վարչական վարույթի օրինականության հետ կապված: Ըստ կողմի, վարչական վարույթ չի եղել և բացատրություններ էլ չեն վերցվել, այլ ՀՀԿ ընտրական շտաբից են դրանք ստացվել:

Ըստ Լևոն Զուրաբյանի, հանցագործությունը պարտակելու դրսևորում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը, թե որոշ ընտրակաշառք բաժանելու դեպքեր չեն ուղարկվել դատախազություն, քանի որ դրանք ընտրակաշառք բաժանելու խոստումներ են եղել, իսկ վերջինս քրեորեն հետապնդելի արարք չէ: Լ.Զուրաբյանը վկայակոչեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասն, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու համար, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը:

Դիմող կողմն խոսեց ընտրակաշառքների հանդեպ պետականորեն ոչնչով չբացատրվող հանդուրժողականության մասին՝ հիշատակելով ՀՀԿ առաջնորդների հայտարարություններն առ այն, որ կաշառք չէ, բարեգործություն է:

Ըստ Լևոն Զուրաբյանի, ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի ազատ կամքը և պետք է ճանաչվեն անվավեր: Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ ՍԴ-ն չի բավարարելու իրենց դիմումը, և խնդիրը ապացույցների անբավարարությունը չէ, այլ որքան հնարավոր է իշխող կուսակցությանն ու նրա ղեկավարին պաշտպանելու ցանկությունը:

Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ Հայաստանում առկա է ահաբեկված, վախեցած, հեռանկարներին չվստահող ժողովուրդ: Ելքն, ըստ նրա, ճշմարտության հաղթանակի համար ամեն ինչ անելն է՝ մի օր դա ազգովին անելու ենք, ասաց նա:

Դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն իր եզրափակիչ խոսքում անդրադարձավ «ՀՀԿ-ի միակուսակցական ամբողջատիրությանը»: Կուսակցությունը օրինական հիմունքներով վերահսկում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ճյուղերը, ինչը ծայրահեղ հակասահմանադրական է: Ըստ նրա, այդպիսով չի կարող ապահովվել Սահմանադրության իրացումը, և դա հանգեցնում է սահմանադրական ճգնաժամի:

Ելնելով դրանից՝ Վահե Գրիգորյանը նպատակահարմար համարեց, որպեսզի նույնիսկ մերժելով դիմումը, ՍԴ-ն անդրադառնա բարձրացված հարցերին:

Պատասխանող կողմն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ իրենք հեռու են այն մտքից, որ ընտրություններն անթերի ու իդեալական են եղել, սակայն դրանք եղել են ժողովրդավարական: Կողմն ընդգծեց, որ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ ջանքեր պետք է գործադրի ոչ միայն իշխանությունն, այլև ընդդիմությունը: Որպես ասվածի վկայություն ԿԸՀ-ն նշեց, որ դիմումատու ընդդիմադիր դաշինքը որպես ընտրակեղծարարություն է որակում ընտրական թերությունները:

Նշելով, որ դիմող կողմը ընտրախախտումների վերաբերյալ որևէ փաստարկված ապացույց չներկայացրեց, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ օգտագործելով դիմող կողմի արտահայտությունը, նշեց. «Ամբողջ կյանքը դեժավյու է, երբ շարժվում եք ոչ թե առաջ, այլ դեպի հետ»:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:21 27/04/2017  |  ԼՐԱՀՈՍԻրավապահ համակարգը ՍԴ-ում պատասխանում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հարցերին. 168.am
19:19 26/04/2017  |  Ընտրական իրավունքԴիմողը կողմը հարցեր կուղղի պատասխանողին, իսկ ՍԴ անդամները՝ երկու կողմերին էլ
14:29 26/04/2017  |  ԼՐԱՀՈՍՄոտավորապես, աչքաչափով, առանց իրավական հիմնավորումների՝ Տիգրան Մուկուչյանը ՀԱԿ-ՀԺԿ դիմումի մասին
20:00 25/04/2017  |  ԼՐԱՀՈՍԴիմող և պատասխանող կողմերը իրար չպետք է ապացուցեն, այլ դատարանին. Գ.Հարությունյան
15:14 25/04/2017  |  ԼՐԱՀՈՍԼևոն Զուրաբյանը՝ զինված ապստամբության հնարավորությունների մասին
12:33 25/04/2017  |  ԼՐԱՀՈՍԼևոն Զուրաբյանը դեժավյու է ապրում
12:50 22/04/2017  |  ԼՐԱՀՈՍՀրապարակվել է «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի վերաբերյալ ՍԴ աշխատակարգային որոշումը
17:58 18/04/2017  |  Ընտրական իրավունքՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը կքննվի բանավոր ընթացակարգով՝ ապրիլի 25-ին
15:04 14/04/2017  |  ՔաղաքականՄեր երկրի բնակչության 5 տոկոսը կույր է. Արամ Մանուկյան

Արխիվ

[]