Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Մենք պահում ենք գոյություն չունեցող երկրի նորմեր, ո՞րն է տրամաբանությունը. ՀՀ վարչապետ 04/27/2017   19:08  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, լուծման տարբերակներն ու ծրագրերը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Վարչապետին զեկուցվել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտը կարգավորող 997 նորմատիվ փաստաթղթերի (շինարարական նորմեր, կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր, կանոններ) մշակման, վերանայման և տեղայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ արդիականացվել և գործողության մեջ է դրվել 436 փաստաթուղթ, նախկին ԽՍՀՄ տարիներից դեռևս գործում է 561-ը: Կոմիտեն առանձնացրել է առաջնահերթ վերանայման և արդիականացման ենթակա 36  նորմատիվ փաստաթուղթ, որի համար անհրաժեշտ է 257 մլն ՀՀ դրամ: Այդ նպատակով քայլեր են կատարվում նաև դրամաշնորհային միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ արդիականացնել նորմատիվատեխնիկական դաշտը՝ ազատվելով հնացած, չօգտագործվող նորմերից: «257 մլն ՀՀ դրամ հենց այնպես չենք տալու: 25 տարի է՝ մենք անկախ պետություն ենք, 561 նորմ ԽՍՀՄ-ից ինչո՞ւ ենք պահպանում, ինչո՞ւ չենք փոխում: Մենք պահում ենք գոյություն չունեցող երկրի նորմեր, ո՞րն է տրամաբանությունը: Գույքագրեք, թե ինչն է մեզ պետք, դասակարգեք ֆինանսական աղբյուրները, դրամաշնորհային հնարավորությունները, միջազգային փորձը, որ նորմատիվային դաշտը գոնե բազիսային մակարդակով արդիականացնենք: Այս ոլորտի դրայվերը դուք եք, մշակույթ մտցնողը դուք եք», - ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է բազմաբնակարան շենքերում համատիրությունների ստեղծման հետ կապված գործընթացի մասին: Վարչապետին զեկուցվել է, որ այս ոլորտում արված վերլուծությունը վեր է հանել համատիրությունների կողմից շենքերի շահագործմանը, կանոնների պահպանմանը, համատիրությունները կառավարող ընկերությունների և բնակչության իրավունքների ու պարտականություններին առնչվող մի շարք խնդիրներ, և անհրաժեշտ է այդ հարցերն ու մեխանիզմները հստակեցնել օրենքի ուժով։ Այդ նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունների փաթեթ, որը ներկայում քննարկման փուլում է:  «Կոլեկտիվ պատասխանատվությունը չաշխատող մեխանիզմ է: Համատիրության կառավարիչը պետք է լինի պրոֆեսիոնալ: Այդ պրոֆեսիոնալների մեջ պետք է լինի մրցունակություն: Պետությունն այս ինստիտուտի կայացման մեջ չափազանց ակտիվ դերակատարություն պետք է ունենա: Մենք առավելագույնս պետք է աջակցենք, որպեսզի այդ մասնավոր կառավարիչները ծնվեն և խոշորանան: Պետք է մշակենք պետական աջակցության մեխանիզմ, որով խնդիրները լուծելուց հետո արդեն կառավարումը հանձնենք մասնավորին: Մենք խնդիրները ֆունդամենտալ լուծում ենք, ինստիտուտը տալիս ենք, այնուհետև համայնքի բնակիչը, սեփականության մասնաբաժին ունենալով, ինքը պետք է վճարի, որպեսզի խնդիրը լուծվի: Եթե այս ինստիտուտի հիմքը լավ և տրամաբանորեն ճիշտ դնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտ ենք ստանալու՝ և´ ներդրող է հայտնվելու, և´ հետաքրքիր մշակույթ է ձևավորվելու», - ասել է վարչապետը: Ընդգծելով, որ համատիրությունների ոլորտի բարեփոխումը չափազանց կարևոր է՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապարփակ լուծման տարբերակներ՝ ռեֆորմը հաջողելու համար:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել կառուցապատման բնագավառի հաստատված և կանխատեսվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ. կոմիտեի հաշվարկով՝ այս տարեվերջին շինարարության ոլորտում ակնկալվում է 15 տոկոս աճ՝ ՀՆԱ-ի մեջ մոտ 1-1.5 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Անդրադառնալով ներդրողների հետ աշխատանքների կանոնակարգման հարցին՝ կոմիտեի նախագահն առաջարկել է ստեղծել կառավարման գործուն օղակ, հանձնաժողով, որը պարբերաբար կքննարկի ընթացիկ հարցերը և լուծում կտա։ Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Եթե կառավարման համակարգը չի աշխատում, այն պետք է փոխվի: Եթե մենք կանոնավոր գործող հանձնաժողովի անհրաժեշտություն ունենք, ես դեմ չեմ, որ այդ ինստիտուտը ձևավորենք, բայց ակնկալում եմ ձեզնից առաջարկություններ բոլոր նեղ տեղերի վերաբերյալ, որոնք այսօր մեր պոտենցիալ ներդրողին խանգարում են: Այդ հարթակում, բացի առօրյա հարցերից, մի քանի ամսվա աշխատանքի վիճակագրության հիման վրա կվերացնենք նաև համակարգային խանգարող խնդիրները»:

Վարչապետ Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև ՀՀ տարածքում բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման և հաստատման, շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման, նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրդման, գնումների գործընթացի բարելավման, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների պահպանման, շահագործման, հուսալիության բարձրացման և սեյսմիկ անվտանգության բարելավման համալիր միջոցառումների մշակման, քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունավետության բարձրացման, լիցենզավորման գործընթացի և պետական վերահսկողության խնդիրների կարգավորման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը կարևորել է այս ուղղություններով աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկությունների փաթեթ:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]