ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմի ժամանակ անգամ չնահանջեց. ապրիլյան հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է 04/27/2017 10:56 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված զինծառայող Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ծնված ու մեծացած հերոսի մասին հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին՝ Թերեզա Ավագյանը, մեծ ոգեւորությամբ է պատմում, թերթում է Քյարամի աշխատանքներն ու նորից վերհիշում: Տիկին Ավագյանը Քյարամին դասավանդել է 5-9-րդ դասարաններում. հետադարձ հայացք գցելով անցած տարիներին՝ մի բան է փաստում՝ Քյարամը յուրահատուկ մտածելակերպ ունեցող աշակերտ էր, նրա համար բոլորը հավասար էին, օգնելու դեպքում բոլորին հավասարապես պետք է օգներ:
«Շատ հետաքրքրասեր էր Քյարամը: Իմ ձեռքի տակ հիմա նրա ստուգողական աշխատանքներն են, որոնք հանձնարարել էի դեռեւս 2008 թվականին: Եթե մի բան պիտի սովորեր, անպայման միտքը պետք է հասկանար, ընկալեր. եթե չէր հասկանում, ասում էր՝ չեմ սովորելու :6-րդ դասարանում հանձնարարեցի Հայկ նահապետի բնութագիրը գրել, շատ էր սիրել այդ հերոսին, նրա կերպարը ու շատ լավ էր գրել: Սիրում էր գրականություն, այդ ժամանակ նրանց նաեւ հայոց եկեղեցու պատմություն էի դասավանդում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է ուսուցչուհին:
Տիկին Ավագյանը մեկը մյուսի հետեւից հիշում է Քյարամի դպրոցական տարիների հետաքրքիր ու լուսավոր դրվագները՝ կարծես չցանկանալով դրանցից մեկն անգամ բաց թողնել: Քյարամը շատ էր սիրում ձիեր. դասերից մեկի ժամանակ ուսուցչուհին ներկայացնում էր Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը, ուսուցչուհին սպիտակ ձիու նկար չունենալու պատճառով կարմիր ձիու նկար էր բերել դասարան, Քյարամը տեսել էր, հավանել ու խնդրել էր ուսուցչուհուն տալ իրեն:
«Դասարանում մրցույթներ հաճախ էինք կազմակերպում, մի օր աշակերտներին բաժանեցի երկու խմբի՝ մեկի անունը մանուշակ էի դրել, մյուսինը՝ հասմիկ: Դե, մայրենի լեզվի փոքր մրցույթ էր՝ ընթերցանություն, բառային աշխատանք:
Երբ իր անունը կարդաց «մանուշակ» խմբի տակ, ասաց՝ իյա, ես աղջիկ եմ, որ անունս մանուշակ խմբում եք գրել, հենց հիմա ջնջեք: Հետո իմացավ, որ հաղթող խումբը պիտի արժանանա Անդրանիկի դրոշին, ասաց՝ այ, դրա համար կարելի է: Այդ դրոշն ինձ հետ ծերացել է, դեռ 70-ականներից կա: Չէր սիրում պարտվել, միշտ տխրում էր, հոնքերը կիտում: Մի անգամ էլ պարտվեցին, հաջորդ օրը եկա, տեսա, որ Անդրանիկի դրոշը ոչ թե հաղթած շարքի մոտ է կախված, այլ Քյարամենց: Հարցրի՝ ով է տեղափոխել, ասաց՝ ես, տիկին Ավագյան, Անդրանիկն ինձ է նայում, թույլ տվեք՝ իմ շարքի առաջ լինի, ես էլ ընդդիմացա, ասացի՝ բայց ախր անարդար է, նա էլ շատ խնդրեց, ասաց՝ թող իմ շարքի առաջ լինի, որ Անդրանիկը միշտ ինձ նայի: Վերջերս էլ մեր մի միջոցառման տեսագրությունը դիտեցի ու նորից հուզվեցի՝ տեսնելով նրա պարը. արծվի նման վեր էր բարձրացնում թեւերն ու պարում: Այդ թռիչքով էլ նա գնաց»:
Ուսուցչուհին հետեւում էր նախորդ տարվա ապրիլյան օրերի լրատվությանը, բայց Քյարամի ու մյուս զինծառայողների հետ պատահած դեպքի մասին իմացել էր դպրոցի աշակերտներից:
«12-րդ դասարանի աշակերտներից մեր Մուշեղը եկավ, տխուր մոտեցավ ինձ, ասաց՝ գիտեք՝ մեր գյուղից մեկը զոհվել է, ես այլեւս չէի ուզում ոչինչ լսել, բայց լուրերը տարածվել էին գյուղում, բոլորն արդեն գիտեին: Հենց իմացա՝ Քյարամն է, ասացի՝ վախ, հաստատ չի ենթարկվել: Շատ դեպքեր են եղել, որ ես նրան համոզել եմ, որ այս մի բանը պիտի անի, բայց չէ, եթե սրտով չէր, ինչ ուզում է անեինք, չէր ենթարկվի: Պատերազմի ժամանակ էլ չենթարկվեց, չնահանջեց, մինչեւ վերջ էլ մնաց հրամանատարի կողքին ու անմահացավ»:
Քյարամ Սլոյանի հետ միասին Մարտակերտի դիրքը կյանքի գնով պաշտպանեցին ապրիլյան պատերազմի մյուս հերոսները՝ նրա հրամանատարը, կապիտան Արﬔնակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը:
Սյուզի Մուրադյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով