ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը 04/27/2017 15:24 | Ղարաբաղյան հակամարտություն
Ադրբեջանը երբեք չի հրաժարվել իր ահաբեկչական քաղաքականությունից և հիմա էլ շարունակում է նույն գործելաոճը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով վերջին օրերին առաջնագծում ադրբեջանական կողմի նկատվող ակտիվությանը, ինչի արդյունքում հայկական կողմը զոհեր ունեցավ:
«Ադրբեջանը պարզապես շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը, որ միշտ վարել է: Հիմա էլ տեսնում ենք, որ Թուրքիայի հետ զորավարժություններ են անցկացնում, իսկ այդ զորավարժությունների, այսպես ասած, PR կամպանիան սկսեցին անել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրերին: Սա էլ տեղեկատվական, քաղաքական ահաբեկչության մի ձև է: Նրանք այդ օրերին գովազդեցին իրենց զորավարժությունները, որոնք նախատեսում են անցկացնել մայիսին և ավարտել մայիսյան հաղթանակների եռատոնի նախօրեին: Մենք ուշադրությամբ հետևում ենք այս ամենին, բանակը բերված է ամենաբարձր պատրաստվածության աստիճանի»,- ասաց Բաբայանը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նման քաղաքականությունը պետք է լինի նաև միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում: Դավիթ Բաբայանը հիշեցնում է, որ 2016 թ. Թուրքիան և Ադրբեջանը կրկին համատեղ զորավարժություն անցկացրին, ինչից հետո նաև Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը սկսեց ապրիլյան քառօրյա պատերազմը:
Նրա խոսքով` Թուրքիան նման քայլերով վատ վիճակի մեջ է դնում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին, քանի որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ դեմ է ցանկացած հակամարտության ուժային տարբերակով լուծման և կողմնակից է միայն խաղաղ կարգավորմանը: Բաբայանը գտնում է, որ Թուրքիան վատ վիճակի մեջ է դնում ԱՄՆ-ին, որը ՆԱՏՕ-ի առաջատար երկիրն է, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից մեկը:
«Նման քաղաքականությունը պետք է համապատասխան գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից: Ընդհանրապես, եթե ժամանակին գնահատականներ հնչեին, համապատասխան քայլեր ձեռնարկվեին, միգուցե, իրավիճակն այսօր այլ լիներ: Եթե միջազգային հանրությունն աչք է փակում մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու վրա, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին կաշառելու դեպքերի վրա, որը վերջին օրերին լայնորեն քննարկվում է, օրինակ, Հունգարիային կաշառում են ու Սաֆարովին բերում հերոսացնում են և դրանից անուղղակի ձևով գոտեպնդում ագրեսորին ու հանցագործին»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա գնահատմամբ` Ադրբեջանը, տեսնելով, որ իր ահաբեկչական գործողություններին միջազգային հանրության ռեակցիա չկա կամ կա, սակայն շատ թույլ է, շարունակում են նույն գործելաոճը: Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցանկացած քայլի, որը կարող է սպառնալիք լինել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ