ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհի երեխաների գրեթե կեսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը տրամադրում է կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ 04/26/2017 18:37 | Առողջություն
2016թ.-ին գրեթե 100 երկրների երեխաների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնել է 2.5 միլիարդ չափաքանակով պատվաստանյութեր՝ դրանով իսկ 5 տարին չլրացած աշխարհի երեխաների գրեթե կեսին պատվաստումները հասանելի դարձնելով: Պատվաստումների համաշխարհային շաբաթվա ընթացքում հրապարակված տվյալների համաձայն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատվաստանյութերի ամենամեծ գնորդն է աշխարհում:
Նիգերիան, Պակիստանն ու Աֆղանստանը շարունակում են պոլիոմիելիտի էնդեմիկ օջախներ համարվող երկրներ լինել: Այդ երկրներից յուրաքանչյուրը ստացել է պատվաստանյութերի ավելի մեծ չափաբաժին, քան որևէ այլ երկիր: Այդ թվում՝ 450 միլիոն չափաբաժին գնվել է Նիգերիայի, 395 միլիոն՝ Պակիստանի և ավելի քան 150 միլիոն չափաբաժին՝ Աֆղանստանի երեխաների համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պոլիոմիելիտի արմատական վերացման գլոբալ ռազմավարական ծրագրի առաջատար գնորդ կազմակերպությունն է:
Պատվաստումների հասանելիությունը հնարավորություն է ընձեռել նվազեցնել 5 տարին չլրացած երեխաների մահերի քանակը կանխարգելիչ պատվաստումների միջոցով, և աշխարհը մոտեցնել պոլիոմիելիտի ի սպառ վերացմանը: 2000-2015թթ.-ի ընթացքում կարմրուկի պատճառով մահացող 5 տարին չլրացած երեխաների թիվը նվազել է 85 տոկոսով, իսկ նորածնային փայտացումից՝ 83 տոկոսով: Թոքաբորբի պատճառով մահերի 47, իսկ փորլուծության հետևանքով 57 տոկոսով մահացիության նվազեցումը ևս վերագրվում է պատվաստումներին:
Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տարի աշխարհում 19.4 միլիոն երեխա չի պատվաստվում: Պատվաստում չստացած երեխաների մոտավորապես երկու երրորդը ապրում է հակամարտությունների գոտիներում: Թույլ զարգացած առողջապահական համակարգերը, աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը ևս նպաստում են, որ 5 տարին չլրացած յուրաքանչյուր 5 երեխայից 1-ին կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ չտրամադրվեն:
«Անկախ բնակության վայրից և հանգամանքներից՝ բոլոր երեխաները կյանքի պահպանման և զարգանալու իրավունք ունեն՝ զերծ մահացու հիվանդություններից»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվաստումների ծրագրի ղեկավար Ռոբին Նանդին (Dr. Robin Nandy):
«Չնայած այն հանգամանքին, որ 1990 թ.-ից ի վեր պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել է երեխաների մահացության թիվր, մինչ օրս ամեն տարի 1.5 միլիոն երեխա է մահանում այլապես պատվասումների միջոցով կանխարգելվող հիվանդություններից»:
Անհավասարություններն ակնհայտ են հարուստ և աղքատ երեխաների միջև: Որպես այդպիսին, 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերի 80% -ը տեղի է ունենում այն երկրներում, որտեղ աղքատ երեխաները պլանային բոլոր պատվաստումները չեն ստացել: Այսպիսով՝ 5 տարին չլրացած աղքատ երեխաների մահվան հավանականությունը երկու անգամ գերազանցում է հարուստ երեխաների մոտ հանդիպող մահվան դեպքերի քանակը:
«Գյուղական համայնքներում ապրող երեխաներից բացի, որտեղ ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է, գերբնակեցված քաղաքներում և ետնախորշերում ապրող ավելի ու ավելի շատ երեխաներ ևս կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ չեն ստանում»,-ավելացրեց Նանդին:
«Գերբնակեցումը, աղքատությունը, անբավարար սանիտարահիգիենիկ պայմանները, ոչ պատշաճ սնուցումն ու առողջապահական համակարգը այս համայնքներում բարձրացնում են այնպիսի հիվանդությունների ռիսկային գործոնները, ինչպիսիք են թոքաբորբը, փորլուծությունն ու կարմրուկը, - հիվանդություններ, որ հեշտությամբ կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով»:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների, մինչ 2030թ.-ը յուրաքանչյուր 4 մարդուց 1-ը, հիմնականում Աֆրիկայում և Ասիայում, բնակվելու է քաղաքային աղքատ համայնքներում, ինչը նշանակում է, որ պատվաստումներ մատուցող ծառայությունների մեջ ներդրումներ կատարելը պետք է համապատասխանեցվի այս համայնքների և երեխաների կարիքներին:
###
Իրավիճակը Հայաստանում՝
2002 թվականից Հայաստանի Հանրապետությունը համարվում է պոլիոմիելիտից ազատ գոտի, իսկ 2007 թվականից երկրում կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել: Երկրում չեն արձանագրվում նաև դիֆտերիայի և փայտացման դեպքեր:
Առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ժամանակին իրականացրած ռազմավարության շնորհիվ երկրում պատվաստումների ընդգրկվածությունը կազմում է ավելի քան 95 տոկոս, որը թույլ է տալիս վերահսկողության տակ պահել մի շարք այլ հիվանդություններ՝ կարմրախտ, կապույտ հազ և մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում Հեպատիտ B -ն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ