Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան 01/24/2025   14:58 Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել 01/24/2025   14:45 Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել.Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը 01/24/2025   14:34 AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ 01/24/2025   14:20 Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը. ԱԳ փոխնախարարը՝ ռուս սահմանապահների՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից դուրս բերման մասին 01/24/2025   14:16 ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան 01/24/2025   14:10 Ինչ կլինի այս կամ այն փուլում՝ թողնենք ապագային. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության մասին 01/24/2025   13:53 Երկրաշարժ՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում 01/24/2025   13:32 Նոր նշանակում Քննչական կոմիտեում 01/24/2025   13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com 01/24/2025   13:13 ԵԱՏՄ-ն հանդուրժելու՞ է ԵՄ-ի ինտեգրման գործընթացը․ Գևորգյանը՝ Զեյնալյանին 01/24/2025   13:10 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները 01/24/2025   13:07 ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից 01/24/2025   13:02 Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը 01/24/2025   12:38 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 01/24/2025   12:12 Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է 01/24/2025   11:48 Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը. Դավիթ Հարությունյան 01/24/2025   11:43 Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր՝ պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից 01/24/2025   11:22 Զեկույցից տպավորություն է, որ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ պարունակել. Աբրահամյան 01/24/2025   10:55 Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել.կալանքի միջնորդությունը մերժվել է 01/24/2025   10:45 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել․ դատավորների միության հայտարարությունը 01/24/2025   10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 01/24/2025   10:37 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 01/24/2025   10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները 01/24/2025   10:19 Սա աննախադեպ և բացառիկ երևույթ. շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի 01/24/2025   08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 01/24/2025   08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ» 01/24/2025   08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» 01/24/2025   08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» 01/24/2025   08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը

Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը վնասվածքներ ունի. նա տարվել է դեպքի վայր. «Հայկական Ժամանակ» 04/25/2017   09:36  |  Մամուլ

«Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է ապրիլի 22-ին Գյումրիում ռուս զինծառայողի սպանությանը. սպանվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւը:

Վերջինս սպանվել է ժամը 17:15-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: 21-ամյա ռուս զինծառայողի սպանության գործով նույն օրը ձերբակալվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արման Ջանջուղազյանը:

Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածին տրամադրվել է հանրային պաշտպան: Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

– Պարոն Հայրապետյան, այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի Արման Ջանջուղազյանը: Նրան մեղադրանք առաջադրվե՞լ է:

– Ձերբակալված է, ունի կասկածյալի կարգավիճակ: Վաղը նրա ձերբակալման 72 ժամը կլրանա, այսինքն՝ պետք է վաղը մեղադրանք առաջադրելու հարցը քննարկվի:

– Որպես կասկածյալ ընդունո՞ւմ է իր մեղավորությունը:

– Ցուցմունք տվել է, դեպքը նկարագրել է, սակայն իր դիրքորոշումը չեմ կարող ես հայտնել, որովհետեւ նրա ասած տվյալները նախաքննական գաղտնիք են: Ինֆորմացիա իրավասու չեմ տալ:

– Այնուամենայնիվ, ինքն ասում է՝ ինչի՞ է դանակով հարվածել, վիճաբանությո՞ւն է եղել:

– Ջանջուղազյանը դեպքը նկարագրում է, սակայն բովանդակությունը թե ինչ է եղել, ես իրավասու չեմ հրապարակելու:

– Սպանության շարժառիթը նույնպե՞ս չեք կարող ասել:

– Ես չեմ կարող դա հրապարակել, նախաքննական մարմինը պետք է հրապարակի:

– Պարոն Հայրապետյան, ձեզ հայտնի է, թե քանի՞ վնասվածք է հասցվել ռուս զինծառայողին:

-Մեկից ավելի:

– Մոտավոր քանի՞ հարված է եղել:

– Երկու հարվածը ֆիքսված է, մնացածը դատաբժշկական փորձաքննությամբ կպարզվի:

– Ձերբակալված Արման Ջանջուղազյանն այժմ որտե՞ղ է պահվում:

– Երեկ տեղափոխեցին քաղաք Երեւան, որովհետեւ գործը քննվում է Երեւանի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում:

– Դեպքի պահին մենա՞կ է եղել, ձեզ ի՞նչ տվյալներ են հայտնի:

– Ըստ իմ տվյալների, այո, միայնակ է եղել:

– Պարոն Հայրապետյան, դեպքից անմիջապես հետո ՔԿ-ն տարածեց, որ ձերբակալված անձը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Ձեզ այս մասով ի՞նչ մանրամասներ են հայտնի:

– Ես քրեական գործում ներգրավվել եմ հենց այդ հիմքով, նախաքննական մարմինը տվյալներ ունի, որ նա հոգեկան առողջության խնդիրներ ունի: Իմ ունեցած տվյալները հետեւյալն են՝ նա 2016 թ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Կապանում, այնուհետեւ 3 ամիս անց բժշկական հանձնաժողովը հայտնաբերել է հոգեկան առողջության խնդիրներ, հենց այդ հիմքով էլ ինքը զորացրվել է:

– Հիմա դեպքի պահին մեղսունա՞կ է եղել:

-Մեղսունակ է եղել, թե՝ անմեղսունակ, այդ հարցին կարող է պատասխանել միայն քրեական գործով նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունը:

– Իսկ նա ստացիոնար բուժում ստացե՞լ է:

– Որեւէ բուժում չի ստացել, այս տեղեկությունները՝ ծառայության ընթացքում իրականացված փորձաքննության արդյունքներից են հայտնի:

– Դուք տեղյա՞կ եք հոգեկան առողջության խնդիրները ծառայության ընթացքում է ձեռք բերել, թե՞ մինչ զորակոչվելը:

– Մանրամասները դեռ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում պիտանի է ճանաչվել ծառայության համար եւ հետո հայտնաբերել են, որ խնդիրներ ունի:

– Պարոն Հայրապետյան, սպանված ռուս զինծառայողին, ձեր վստահորդը նախկինում ճանաչե՞լ է, ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել:

– Որքան ես տեղյակ եմ, ոչ, չի ճանաչել:

– Նրա մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են տեղի ունեցել:

– Քննչական փորձարարություն է կատարվել:

– Այսինքն՝ տարե՞լ են դեպքի վայր:

– Այո, գնացել է, նկարագրել է դեպքը:

– Նա նախկինում դատված եղե՞լ է:

– Ոչ:

– Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա նախկինում ինքնավնասումներ է կատարել: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

– Նրա մոտ դեպքի օրը վնասվածքներ են հայտնաբերել, սակայն դա պատճառվել է տուժողի՞ կողմից, թե՞ իր գործողությունների հետեւանքով, չեմ կարող ասել: Դեպքից հետո նրա մարմնի վրա վնասվածքներ են առկա եղել:

– Մարմնի ո՞ր հատվածում են վնասվածքները:

– Ձեռքի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախկինում էլ արված ինքնավնասումները կապված են հենց հոգեկան առողջության հետ:

– Արման Ջանջուղազյանը ինչո՞վ է զբաղվել, աշխատե՞լ է:

– Ոչ մի զբաղմունք չի ունեցել:

– Նա Գյումրիո՞ւմ է ապրում:

– Ոչ, Արման Ջանջուղազյանը Ստեփանավան քաղաքից է, որքան ես տեղյակ եմ Գյումրի հենց դեպքի օրն է եկել՝ առաջին անգամ:

– Ամուսնացա՞ծ է:

-Ոչ, ապրում է պապիկի հետ: Ծնողները բաժանված են, թե՝ մահացած են չգիտեմ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի՝ 25.04.17թ. համարում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]