ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ին արձագանքեց նաեւ ՀՔԾ-ն 04/25/2017 21:06 | ԼՐԱՀՈՍ
ՄԻՊ-ի զեկույցը բացասաբար կանդրադառն իրավական գնահատականների նկատմամբ հասարակության առանձին հատվածների վստահության վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՔԾ-ն` չթաքցնելով իր դժգոհությունը ՄԻՊ-ի զեկույցում հնչած գնահատականների առնչությամբ:
ՀՔԾ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խիստ կարևորում է հասարակական հարաբերությունների բոլոր հարթություններում օրինականության հաստատման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին արագ և համարժեք արձագանքելու, այդպիսով դրանք հետագայում կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող՝ օրենքով կարգավորված գործունեությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում, հրապարակումներում արված քննադատական եզրահանգումները (այդ թվում, ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին) ընդունվել և հետագա գործունեության արդյունավետության բարձրացման առումով վերլուծվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այն գիտակցումով, որ պաշտպանի գործունեության, նրա արտահայտած կարծիքների, հրապարակումների նպատակը երկրում օրինականության, իրավունքի գերակայության, անաչառ գնահատականներով հասարակական տարբեր խավերի համերաշխության, փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտի հաստատումն է, քանի որ միայն այս պարագայում է հնարավոր երաշխիքներ ապահովել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է» դրույթի կյանքի կոչման համար:
Այդուհանդերձ, ցավում ենք, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցը, առանձին վերլուծությունների, գնահատականների առումով, մեղմ ասած, հեռու է օբյեկտիվ համարվելուց: Զեկույցում տեղ են գտել կարծիքներ, եզրահանգումներ, փաստական հանգամանքների նկարագրություններ, որոնք ոչ միայն զուրկ են որևէ հիմքից, ոչ միայն թերի են և հիմնված ոչ համապարփակ, անկանխակալ տեղեկատվության վրա, այլ՝ հաճախ ընդամենը ենթադրություններ են, ինչի մասին մի քանի անգամ բառացիորեն նշվում է նաև հենց զեկույցի տեքստում (էջ 82, 83, 91 և այլն):
Հասարակական կյանքում տեղի ունեցած այնպիսի բարդ, վտանգավոր իրադարձություններին, ինչպիսին 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի զավթումն ու ոստիկանների, քաղաքացիների պատանդառումն էր, ինչպիսին դրանից հետո կատարված սպանություններն էին, գույքի հրկիզումները, զենք-զինամթերքի և առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակությունները, բազմաթիվ անձանց մարմնական վնասվածքներ պատճառելը, գնդի հարակից տարածքում զինյալների աջակիցների և նրանց օժանդակողների հրահրմամբ օրեր շարունակ հասարակական կարգի խախտումներն ու զանգվածային անկարգությունները, Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է հանցագործությունները խափանելուն և հասարակական կարգի վերականգնմանն ուղղված իրավապահ մարմինների գործողություններին գնահատականներ տալ հիմնականում հիմնվելով իր կամ աշխատակազմի դիտարկումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վրա: Այն դեպքում, երբ նույն զեկույցում պաշտպանն ինքը, միանգամայն իրավացիորեն, կասկածի տակ է դնում այդ լրատվամիջոցների օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը:
Պաշտպանն անտեսել է այն հանգամանքը, որ վերը նշված հանցագործությունների դեպքերի, իրադարձությունների, գործողությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացվող նախաքննությունն ավարտված չէ, օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերվող տվյալների, ապացույցների վերլուծությամբ դեռևս չեն տրվել զեկույցում հիշատակված բոլոր իրադարձությունների վերջնական իրավական գնահատականները:
Մասսայական անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների գործողությունների համարժեքության վերաբերյալ արտահերթ զեկույցում տեղ գտած սուբյեկտիվ ենթադրությունները ոչ միայն կարող են ապակողմնորոշել հասարակության լայն շրջանակներին, այլև բացասաբար ազդել հետագայում նախաքննության արդյունքներով կատարված իրավական գնահատականների նկատմամբ հասարակության առանձին հատվածների վստահության վրա:
Առավել անընդունելի է, երբ մի շարք դեպքերում Զեկույցում անտեսվել են, նույնիսկ ՊՊԾ գնդի զավթումից ժամեր անց զանգվածային լրատվության միջոցներով զինյալների հրապարակած՝ դեպքի վայրում հավաքվելու, բռնություններ կատարելու վերաբերյալ նրանց կոչերը, տեսագրություններն ու հայտարարությունները: Արդյունքում՝ Զեկույցում տեղ են գտել վաղաժամ եզրահանգումներ առաջին օրերի հավաքների խաղաղ նպատակների ու բնույթի, հետևաբար՝ իրավապահ մարմինների կտրուկ արձագանքի ոչ իրավաչափ լինելու մասին:
Զերծ մնալով մինչև նախաքննության ավարտը գնահատականներ տալուց և նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները քննության այս փուլում հրապարակելուց, այնուամենայնիվ, հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների գործունեությանը վերաբերող՝ Զեկույցում տեղ գտած մի քանի դիտարկումներին:
Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով նկարագրված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ նրանց ազգականների հանդիպումները, տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները սահմանափակելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումներին, եզրահանգել է, որ «մեծ է կամայական սահմանափակումների ռիսկը, որոնք … կարող են ունենալ ազատությունից զրկված անձին լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ…»:
Հարկ է նկատել, որ սահմանափակումներ կիրառելու քննիչի որոշումները թելադրված են եղել քրեական գործերի առանձնահատկություններով և, առաջին հերթին, միտված են եղել հնարավոր բռնության նոր դեպքերը կանխարգելելուն: Ընդ որում, այդ որոշումների գերակշիռ մասը կողմերը բողոքարկել են հսկողություն իրականացնող դատախազին, ապա առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ: Գրեթե բոլոր ատյաններում քննիչի որոշումները ճանաչվել են հիմնավոր և օրինական: Այս պարագայում Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները ոչ միայն կասկածի տակ են դնում վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիմնավորվածությունը, ստվեր գցում արդարադատություն իրականացնող միակ մարմնի՝ դատարանի ակտերի վրա, այլև անհիմն, զգայական լինելու պատճառով բացասաբար են ազդում հենց Զեկույցի հանրային ընկալման վրա:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս «օրենսդրական նախաձեռնությամբ»` առաջարկելով քննություն իրականացնող մարմնին ընդհանրապես զրկել ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցությունը սահմանափակելու լիազորությունից: Որպես հիմնավորում, բերվում է այն փաստարկը, թե «Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հանգեցնում է չարաշահումների…»:
Նախ, ամբողջ զեկույցում այս առումով ենթադրաբար չարաշահում թույլ տալու գոնե մեկ դեպք նշված չէ, երկրորդ՝ այս առաջարկությունը դուրս է գալիս ոչ միայն արտահերթ հրապարակային զեկույցի առարկայի շրջանակներից, այլ իրավական համարժեքության, օրենսդրության սկզբունքների և արդյունավետ քննության ապահովման տրամաբանությունից:
Անդրադառնալով դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով նախաքննության ժամկետներին՝ քննությունն ավարտված չլինելը Մարդու իրավունքների պաշտպանը համարում է «անընդունելի», «…քանի որ դա ազդում է քննություն իրականացնող մարմինների նկատմամբ վստահության վրա, ինչպես նաև չի նպաստում հնարավոր խախտումներն ապագայում կանխարգելելուն»:
Առավել արտառոցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, պատշաճ տեղեկատվություն չունենալով քրեական գործերով իրականացվող նախաքննության ամբողջական ծավալների, մի քանի հարյուրի հասնող վկաների, ավելի քան 245 տուժողների, 78 մեղադրյալների հարցաքննությունների, նրանց առնչվող բազմատեսակ քննչական և այլ դատավարական գործողությունների, բազմաթիվ փորձաքննությունների, զննությունների մասին, ըստ էության, խոսում է քննության ժամկետների ձգձգման մասին:
Այս առումով պատկերն ավելի խոսուն կլինի, եթե նկատի ունենանք, որ վերը նշված քրեական գործերին զուգահեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության 26 քննիչների վարույթում քննվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ այլ քրեական գործեր. միայն 2016 թվականի ընթացքում ծառայության փոքրաթիվ քննիչների վարույթում քննվել են 757 քրեական գործեր:
Սրանով հանդերձ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վստահեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, հնարավոր սեղմ ժամկետում ավարտելու է հիշյալ դեպքերի վերաբերյալ քննվող բոլոր քրեական գործերով իրականացվող նախաքննությունը, հանցանք կատարողների արարքներին տրվելու են օբյեկտիվ իրավական գնահատականներ՝ անկախ մինչ այդ և հետագայում տարբեր անձանց ու կառույցների կողմից տրվող զգայական, սուբյեկտիվ գնահատականներից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան