ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Զուրաբյանը՝ զինված ապստամբության հնարավորությունների մասին 04/25/2017 15:14 | ԼՐԱՀՈՍ
ՀԱԿ-ն այն ուժն է, որ մշտապես հանդես է եկել զինված ապստամբության, ահաբեկչության եւ այլ նման միջոցների դեմ, բայց համակարգային եւ զանգվածային ընտարկեղծիքներն այսպես շարունակվելու դեպքում ոչ մեկի հորդորները չեն կարող կանգնեցնել ժողովրդին, ով չի տեսնում իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու հնարավորություն։ ՍԴ-ում նման հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ պատիգամավոր Լեւոն Զուրաբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր սկսվել է ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ ապրիլի 9-ի որոշումը վիճարկող ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը։
Լ.Զուրաբյանը ՍԴ-ում նշեց, որ ՀՀ ԿԸՀ-ի 7 անդամները 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընտրական հանձնաժողովի անդամներն են, ովքեր թե՛ հանրաքվեի ժամանակ եւ թե՛ ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ ներկայացված ընտրախախտումներ փաստող՝ 40 էջ կազմող նյութերի վրա աչք են փակել։
Լ.Զուրաբյանը ԿԸՀ անդամներին որակեց որպես ընտրակեղծարարներ եւ հանցագործներ, ինչի կապակցությամբ արժանացավ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նկատողությանը։
Վերջինս ընդհատեց դիմումատուի ներկայացուցչին եւ հիշեցնելով անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին՝ նախագզուշացրեց «հանցագործ» բառն օգտագործելու անթույլատրելիության համար։
Դատարանում դիմումատուի անունից բացատրություններ ներկայացրեց նաեւ փաստաբան Տիգրան Եգորյանը, ով հիմնականում անդրադարձավ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին, այդ թվում՝ ԶԼՄ-ների հրապարակումներին՝ թվարկելով նաեւ դեպքերը, որոնք վերաբերում են ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՎԿ կուսակցության կողմից ինչ-ինչ ծառայություններ մատուցելուն, նման առաջարկներին կամ ընտրակաշարքներին, դրանց մասին խոստումներին։ Ըստ Տ.Եգորյանի՝ այդ հաղորդումներն արդյունավետ քննության առարկա չեն դարձել գլխավոր դատախազության, ՀՔԾ-ի եւ ոստիկանության կողմից։ Հարուցվել է ընդամենը մի քանի քրեական գործ եւ վերջ։
Նա մանրամասն անդրադարձավ դիտորդների հաշվետություններին՝ դրանցի յուրաքանչյուրը ներկայացնելով առանձին-առանձին, ինչի կապակցությամբ ՍԴ նախագահն առաջարկեց ասելիքը ամփոփ ներկայացնել՝ նշելով, որ քննության առարկա են ոչ թե դիտորդների հաշվետությունները, այլ՝ ԿԸՀ որոշումը։
Տ.Եգորյանը ներկայացրեց գրանցված խախտումներն ըստ տեսակների՝ կուտակումներ, ընտրատեղամասերի սխալ կահավորում, ընտրողների կազմակերպված տեղափոխում դեպի ընտրատեղամասեր, ընտրողներին՝ քվեարկության ընթացքում օգնություն ցուցաբերող անձանց չգրանցվելու դեպքեր, կրկնաքվեարկություն, ՔԿՀ եւ հոգեբուժական հիմնարկներում քվեարկության մասնակցության բարձր ցուցանիշ, ովքեր հիմնականում քվեարկել են ՀՀԿ-ի օգտին, տեխնիկական սարքերի խափանում, գաղնիության խախտում եւ այլն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից