ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազությունը՝ ՄԻՊ զեկույցի մասին 04/25/2017 15:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Գլխավոր դատախազությունը պատասխան հաղորդագրությամբ է հանդես եկել՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի առնչությամբ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ ուղղված պետական մարմինների հետ հարաբերություններում, այդ թվում՝ քրեական դատավարության տիրույթում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, միևնույն ժամանակ գիտակցելով, որ խախտման կոնկրետ փաստերի վերհանումն ու բարձրաձայնումը դրանց վերացմանն ու ապագայում նմանատիպ խախտումների կանխմանն ուղղված գործուն միջոց է, այնուամենայնիվ, «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած մի շարք դատողություններ և որակումներ զուրկ են իրավական հիմնավորումից, հիմնված են դեպքերի և իրադարձությունների միակողմանի գնահատման վրա, իսկ տվյալ իրադարձությունների վերաբերյալ իրականացվող քննության վերաբերյալ եզրահանգումները չեն բխում քննությամբ հաստատված հանգամանքներից և, հաշվի առնելով դեռևս ընթացող քննությունը, առնվազն, վաղաժամ են։
ՀՀ գլխավոր դատախազությունը, պահպանելով հուլիսյան իրադարձությունների մասնակիցների անմեղության կանխավարկածը, ինչպես նաև հաշվի առնելով նախաքննության շահերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է համարում անդրադառնալ արտահերթ զեկույցում տեղ գտած որոշ գնահատականների՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ տրված միակողմանի գնահատականներին հակադրելով իրականության օբյեկտիվ նկարագիրը։
Նախ, ամբողջ զեկույցում պաշտպանի կողմից մարդու իրավունքների խախտման տարբեր դրսևորումների վերաբերյալ արվող վերլուծությունների և դատողությունների հիմքում ընկած է հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հավաքների (սահմանափակ բացառությամբ) խաղաղ բնույթ ունենալու մասին ոչնչով չհիմնավորված գնահատականը, առանց կազմակերպված հավաքների, երթերի և դրան նախորդած՝ զինված խմբի կողմից պարեկապահակային ծառայության գնդի գրավման միջև պատճառական կապի վերհանման և առանց հաշվի առնելու հավաքի մասնակիցների՝ իրենց իսկ կողմից բարձրաձայնված նպատակները։
Հավաքների խաղաղ բնույթի մասին պաշտպանի հետևությունները չեն կարող անաչառ և իրավական տեսանկյունից ընդունելի լինել այն պարզ պատճառով, որ դրանք «խաղաղ» են որակվել առանց գնահատելու այդ հավաքները նախորդող, դրանք կանխորոշ իրադարձությունների և հենց հավաքների նպատակի «ոչ խաղաղ» բնույթը։
Զերծ մնալով ողջ իրականության կրկնակի նկարագրությունից, ինչը քաջ հայտնի է մայրաքաղաքում այդ օրերին գտնված ցանկացած անձի, ՄԻՊ դիրքորոշումների սին լինելը հավաստենք միայն խիստ մասնագիտական հետևյալ պարզագույն փաստարկներով.
1. Քրեական վարույթների ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերը նշված ժամանակահատվածում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար, ՄԻՊ կողմից «խաղաղ» գնահատված միջոցառումների 23 մասնակիցների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Նշված անձանցից 12-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Ընդ որում, մեղադրյալներից 11-ը, համաձայնելով առաջադրված մեղադրանքի հետ, միջնորդել են կիրառել դատական քննության արագացված կարգ:
2. Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա զանգվածային միջոցառումների մասնակցած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը խոչընդոտելու և այլ եղանակներով հանցագործությունների կատարմանն օժանդակելու, ինչպես նաև պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինյալներին միանալուն և նրանց գործողությունները համատեղ շարունակելուն անմիջականորեն ուղղված գործողություններ կատարելու համար:
Իրավապահ մարմինների տրամադրության տակ եղած տվյալների մասին մակերեսային և ոչ ամբողջական տեղեկություններ ունենալու պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում գնահատականներ են տրվել ոչ միայն կազմակերպված հավաքների, երթերի բնույթին, դրանց մասնակիցների նպատակներին, այլ նաև նշված միջացառումների ընթացքում իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցներին և դրանց իրավաչափությանը:
Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերին, ապա կազմակերպված խմբի կողմից Երևանի Մ․ Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շինությունները զավթելուց հետո՝ հուլիսի 29-ից 30-նն ընկած ժամանակահատվածում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով ի սկզբանե դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր, որոնցով Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 8 անձանց, որոնցից 5-ն արդեն իսկ մեղավոր են ճանաչվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար և դատապարտվել ընդհուպ ազատազրկման, 2-ի մասով գործը գտնվում է դատական, իսկ 1-ի մասով՝ նախաքննության փուլում։
Անընդունելի է զեկույցում տեղ գտած մոտեցումն առ այն, որ «լրագրողը չպետք է ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների, դեպքերի կապակցությամբ, որոնք լուսաբանել է»։ Սրանով փորձ է արվել, նաև հղում կատարելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, հիմնավորել լրագրողներին որպես վկա հարցաքննելու անիրավաչափությունը։ Մինչդեռ, Սահմանադրական դատարանի որոշումը (խոսքը 2015 թվականի հոկտեմբերի 20-ի ՍԴՈ-1234 որոշման մասին է), որին հղում է անում պաշտպանը, վերաբերում է բոլորովին այլ խնդրի, այն է՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով լրագրողի հարցաքննության իրավաչափությանը, ինչը որևէ կերպ չի առնչվում պաշտպանի բարձրացրած հարցին, այն է՝ դեպքին ականատես լրագրողին որպես վկա հարցաքննելու իրավաչափությանը, որի իրավական արգելք նախատեսված չէ։
Ինչ վերաբերում է ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների արգելք սահմանելու վերաբերյալ զեկույցում տեղ գտած մոտեցմանը՝ թեև այն ամբողջությամբ վերաբերվում է առկա օրենսդրական կարգավորումների քննադատությանը, այնուամենայնիվ, Գլխավոր դատախազությունը բազմիցս պարզաբանել է, որ նշված որոշումները կայացնելիս հաշվի են առնվել քրեական գործով անցնող մեղադրյալներին վերագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, վերագրվող հանցանքների կատարման ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում մեղադրյալների դրսևորած վարքագիծը, նրանց միջև կայուն և տևական կապի առկայությունը, տեսակցելու ցանկություն հայտնած անձանց հետ նախկինում ունեցած շփումները:
Նախաքննության մարմինը յուրաքանչյուր մեղադրյալի մասով որոշում կայացնելիս դրսևորել է անհատական մոտեցում, իսկ արգելքների կիրառման անհրաժեշտությունը վերանայվում է ոչ թե մեկ կամ երկու ամիսը մեկ, այլ՝ պարբերաբար, ինչի արդյունքում արդեն իսկ վերացվել են մեկ տասնյակից ավել մեղադրյալների նկատմամբ կիրառված սահմանափակումները:
Ընդ որում, դատական ակտերով ևս հաստատվել է վարույթ իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը լիարժեք և պատշաճ կերպով իրականացրել է և իրականացնում է Երևան քաղաքում հուլիսյան դեպքերի փաստերով իրականացվող քննության նկատմամբ դատախազական հսկողություն՝ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիության և դատավարության մասնակիցների իրավունքների անշեղ պահպանման սկզբունքների պահանջներին համապատասխան և այդ համատեքստում, ՄԻՊ հարցումների հիման վրա պարբերաբար տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվություն, որը բավարար կլիներ զեկույցում օբյեկտիվ գնահատականներ ներկայացնելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունը կարևորելով քաղաքացիների օբյեկտիվ, լիարժեք և համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքը, միաժամանակ բարձր գնահատելով ՄԻՊ ինստիտուտի հեղինակության նշանակությունը, Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում է իրավական գործընթացների վերաբերյալ հրապարակային զեկույցներում գնահատողական կարծիք հնչեցնելիս հիմնվել բացառապես ստուգված և օբյեկտիվ փաստերի վրա` այդ կերպ զերծ մնալով իրավապահ կառույցների աշխատանքի նկատմամբ հանրային ոչ ճշգրիտ կարծիք ձևավորելու արատավոր երևույթից:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից