Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Հրապարակվել է «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի վերաբերյալ ՍԴ աշխատակարգային որոշումը 04/22/2017   12:50  |  ԼՐԱՀՈՍ

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ սահմանադրական դատարանը ապրիլի 18-ի աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը վիճարկելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումը:

ՀՀ ՍԴ պաշտոնական կայքէջում հրապարակվել է որոշումն ամբողջությամբ, ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

Այսպես, ըստ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման, «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումն ընդունվել է քննության` այն մասով, որով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ գործող` 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որոնց` Սահմանադրական դատարանում վեճի առարկա կարող են դառնալ ոչ թե ընտրությունների արդյունքներն ընդհանրապես, այլ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և դրա շրջանակներում` դիմողին, որպես ընտրական գործընթացին մասնակցած իրավասուբյեկտի, առնչվող հարցերը:

«Դրանից ելնելով` Սահմանադրական դատարանը վեճի առարկա է համարում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը, որով ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով որոշում է կայացվել Ազգային ժողով ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին»,- նշվում է ՍԴ որոշման մեջ:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ գործող 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` մերժվել է «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի քննության ընդունումն այն մասով, որն առնչվում է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը նշանակելու և դրան առնչվող իրավական ակտերի սահմանադրականության քննությանը: Այդ հարցը, ըստ ՍԴ աշխատակարգային որոշման, Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող էր դառնալ ՀՀ Ազգային ժողովի ընտրության օրը նշանակելու իրավական ակտի սահմանադրականության քննության` դրա համար օրենքով նախատեսված դատավարական ընթացակարգի շրջանակներում, որով Սահմանադրական դատարան կարող էին դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը կամ վերոնշյալ նորմերով սահմանված այլ իրավասուբյեկտներ, ինչպիսին չի հանդիսանում դիմողը:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի` «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործի դատաքննությունն, ՍԴ որոշմամբ, պետք է սկսվի 2017 թվականի ապրիլի 25-ին, ժամը 10.00-ին:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի` գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի անդամ Ա. Պետրոսյանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 9-րդ մասի` գործի դատաքննությունն պետք է իրականացվի բանավոր ընթացակարգով:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի` գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա պահանջել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել.

ա/ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունած որոշումը,
բ/ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների /բողոքների/ քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները,
գ/ ամփոփ տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող` ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն առանձին-առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների որքան անդամ, քարտուղար և նախագահ են ունեցել, ինչպես նաև քանի վստահված անձ են ունեցել,
դ/ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների, այդ թվում՝ առանձին դիմողի` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ ներկայացուցիչներից քանիսն են հատուկ կարծիքով ստորագրել քվեարկությունների արդյունքների արձանագրությունները, քանիսն են ներկայացրել քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջ, քանիսն են օրենքով սահմանված կարգով պահանջել անվավեր ճանաչել կոնկրետ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները,
ե/ տեղեկատվություն միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների վերաբերյալ: Մասնավորապես` ինչ կազմակերպություններ ներկայացնող և քանի դիտորդներ են մասնակցել տվյալ առաքելությունն իրականացնելու գործին, քանի ընտրական տեղամասում են նրանք դիտարկում կատարել:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա պահանջվել է.

ա/ ՀՀ դատախազությունից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի առնչությամբ դատախազության իրավասության շրջանակներում ձեռնարկած միջոցների, ընթացքի ու արդյունքների մասին տեղեկատվություն,
բ/ ՀՀ դատական դեպարտամենտից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող դատական ակտերը,
գ/ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ամփոփ տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող` ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասության շրջանակներում քննվող /քննված/ գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ,
դ/ ՀՀ քննչական կոմիտեից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ամփոփ տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող` ՀՀ քննչական կոմիտեի իրավասության շրջանակներում քննվող /քննված/ գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ,
ե/ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ամփոփ տեղեկանք` ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավասության շրջանակներում արձանագրված իրավախախտումների ու դրանց առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի` գործով որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվել են ՀՀ դատախազությանը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնախմբեր ձևավորելու առնչությամբ դիմողի միջնորդությանը ՍԴ-ն կանդրադառնա Սահմանադրական դատարանի կողմից պահանջված նյութերն ուսումնասիրելուց և գործի դատաքննության ընթացքում կողմերի բացատրությունները լսելուց հետո: 

Ի գիտություն է ընդունվել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի զեկույցը, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով վերադարձրել է դիտորդական առաքելություն իրականացրած` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ հասարակական կազմակերպության, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության /որոնք գործել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում/ և Հայաստանի Հանրապետության թվով ութ քաղաքացիների ու մեկ 6 հավատարմագրված անհատ դիտորդի կողմից համատեղ 14.04.2017թ. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումը` 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները վիճարկելու վերաբերյալ` որպես տվյալ հարցով ՀՀ սահմանադրական դատարան օրենքով սահմանված կարգով դիմելու իրավասություն չունեցող սուբյեկտների կողմից ներկայացված դիմում:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]