Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ 04/22/2017   11:58  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում զարգացման ընթացքին, արձանագրված տնտեսական ցուցանիշներին, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլ ուղղություններով կատարված ու նախատեսվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Վարչապետին զեկուցվել է, որ  2017 թվականի առաջին եռամսյակում երկրում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ, մասնավորապես, տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, արդյունաբերական արտադրանքինը՝ 16,1, արտահանմանը՝ 16,5, զբոսաշրջային այցելություններինը՝ 18,2 տոկոս և այլն: Նշվել է, որ ունենք արտահանումն էապես ավելացնելու ներուժ, որը լինելու է տնտեսական աճ ապահովելու հիմնական շարժիչ ուժը:  Արտահանման աճի հիմնական ճյուղերն են՝ խտանյութերի և մետաղների, խմիչքների, ծխախոտի, ադամանդագործության, ոսկեգործության, թեթև արդյունաբերության և դեղագործության ոլորտները: Նպատակն է՝ ՀՀ-ում առաջիկա հինգ տարվա ընթացքում հասնել առևտրային հաշվեկշռի դրական մնացորդի:

Գերատեսչության պատասխանատուները 2017 թվականի համար իրատեսական են համարում ապահովել արտահանման 200 մլն դոլարի աճ, իսկ 2018-ին՝ 2017-ի համեմատ, ըստ կանխատեսումների, աճը կկազմի 450 մլն դոլար: Արտահանման լոգիստիկ ծառայությունների մասով ևս ընկերությունները սկսել են ցուցաբերել մեծ ակտիվություն: Դրանց թիվը հասել է 4-ի: Միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանի համար արտահանման ծավալներն ավելացնելու հիմնական շուկաներն են՝ ԵԱՏՄ երկրները, այնուհետև, ԵՄ պետությունները, ԱՄԷ-ն, Իրանը, Թուրքմենստանը, Չինաստանը և այլն: Մասնավորապես, ակնկալվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալն ավելացնել 400 մլն, ԵՄ շուկա՝ 100 մլն դոլարով:

«Ասում եք մինչև 2022 թվականն արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը, շատ լավ պնդում եք անում: Դրա տակից դուրս գալո՞ւ ենք, ու գիտե՞ք արտահանման համար որ արտադրանքն ենք ավելացնելու, ներմուծումից ինչն ենք պակասեցնելու»,- հետաքրքրվել է վարչապետ Կարապետյանը և ստացել դրական պատասխան:

Նշվել է, որ տարեկան արտահանման աճը պետք է կազմի ոչ պակաս, քան 20 տոկոսը, իսկ 2017-2018 թվականներին ակնկալվում է, որ թվարկված ճյուղերում կստեղծվի 15 հազար նոր աշխատատեղ՝ մեծ մասը թեթև արդյունաբերության ոլորտում:

«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բավարարված լինի իր ազատություններով, անվտանգությամբ, պաշտպանվածությամբ, սոցիալական ու կենցաղային վիճակով: Դրա համար պետք է աշխատատեղ ստեղծել, օրենք և այլն: Աշխատատեղերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի  արտահանումը, բայց երբ ասում ենք զբաղվածություն, աշխատատեղ, պետք է հասկանանք ողջ ծավալը, դասակարգենք, թե արտահանումն ի՞նչ ազդեցություն է ունենալու, ներմուծման փոխարինումը՝ ինչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:    

Տեղեկացվել է, որ օրինակ թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումների ու նոր ձեռնարկությունների բացման հետ կապված արդեն իսկ կան հստակ կանխատեսումներ ու համապատասխան ժամկետներ: Ակնկալվում է, որ 2018-ին ոլորտի արտահանումը կգերազանցի 56 մլն դոլարը, այն պարագայում, երբ 2016-ին ակնկալվում էր ընդամենը 12 մլն դոլարի արտահանում: Ընդգծվել է, որ ունենք թեթև արդյունաբերության արագ զարգացման հիմք և հնարավորություն:

Միաժամանակ նշվել է, որ արտահանողների թվի ու արտահանման ծավալների ավելացման պարագայում պարբերաբար բարձրացվում է շրջանառու միջոցների՝ սահմանին վճարվող ԱԱՀ-ի հետ վերադարձի ու արտահանողների համար հատուկ ռեժիմներ կիրառելու հարցը: Արձագանքելով խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պատրաստ ենք դրան, դրանից չենք խուսափում, և ցանկանում ենք այնպես անել, որպեսզի ՊԵԿ-ի բարեփոխումներով գանք դրան: Վստահ եմ, որ մեզ մոտ կստացվի»:

Այնուհետև    ներկայացվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Նշվել է, որ Համաշխարհային բանկի Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցում ընդգրկված 190 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Մեր երկիրը լավագույն 3-րդն է ԱՊՀ երկրների շարքում և 2-րդն է տարածաշրջանում: ՀՀ կառավարության ծրագրով 2017-ին նախատեսվում են 43 միջոցառումներ, որոնցից 16-ն ուղղակի ազդեցություն ունեն գնահատվող ցուցանիշների վրա:

Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե նախարարությանը  տարբեր հարցերով որքան պոտենցիալ ներդրող է դիմել: Ի պատասխան զեկուցվել է, որ տարեսկզբից մինչ օրս դիմել է 224 պոտենցիալ ներդրող: Հինգ ներդրողից յուրաքանչյուր մեկի գործունեությունը եղել է տրամաբանական ու ստացել շարունակություն: 

Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ներմուծման փոխարինման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այժմ տարբեր գերատեսչությունների հետ գնահատվում են հնարավորություններն ու ծավալները:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]