ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները կդիմեն ՍԴ. «Փաստ» 04/21/2017 09:39 | Մամուլ
«Փաստ»-ը գրում է, որ առաջիկա օրերին Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ավագանու նիստերի և դրանց որոշումների հակաիրավական լինելը: Այժմ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն աշխատում է ՍԴ դիմումի վրա: Նշենք, որ ընդդիմությունը նախկինում պնդում էր, որ ապրիլի 10–ից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները օրենքով դադարելու են, քանի որ լրանում է 6 ամիսը, ինչ նիստ չի գումարվել, իսկ օրենքով այդ դեպքում դադարում են լիազորությունները:
«Մարտի 31–ին Մամիկոն Ասլանյանը ոչ իրավազոր նիստ է հրավիրել և դրանով փորձել ազատվել ավագանու լիազորությունների դադարեցման վտանգից: Սակայն այդ նիստի իրավազորությունը վիճարկելու և բեկանելու պարագայում նաև այդ 6 ամսվա ժամկետն է գործողության մեջ մտնելու, որ պետք է ավագանու լուծարման և նոր ընտրությունների նշանակման ուղղությամբ քայլեր արվեն»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը: Ըստ նրա՝ Վանաձորի ավագանու ոչ մարտի 31–ին, ոչ ապրիլի 18–ին հրավիրած նիստերը չեն կարող իրավազոր լինել:
«Օրենքը հստակ սահմանում է, որ ավագանու անդամների կեսից ավելին պետք է ներկա լինի նիստին, և չի կարող օրենքի մի կետը մյուս կետին հակասել և չի կարող ավագանու անդամների կեսից պակաս թիվը համարվել բավարար՝ նիստ գումարելու համար: Օրենքի տարընթերցումներն են բերվում որպես հիմք, դրա համար պետք է վիճարկել հենց ավագանու նիստերի օրինականությունն ու իրավաչափությունը և նման միջոցներով կայացված որոշումների իրավական հիմքերը»,– ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ նիստերում որոշումներ է կայացվել, որոնք որևէ օրինական հիմք չեն կարող ունենալ: «Բյուջեի մասին օրենքն է խախտվել:
Մարտի 31–ին բյուջե են հաստատել, որը որևէ իրավական հիմնավորում չունի: Որոշումներ են կայացվել, որոնք որևէ օրինական հիմք չեն կարող ունենալ: Բյուջեն պետք է ընդունվեր մինչև բյուջետային տարին սկսելը, և օրենքը սահմանում է, որ եթե բյուջեն չի հաստատվում, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով, ինչը ևս խախտվել է, և համայնքի ղեկավարը որևէ նոր ներդրում կատարելու իրավասություն չունի»,– նշեց Մարուքյանը:
Անկախ, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի ՀՀԿ–ական քաղաքապետի գործողությունների առթիվ, ավագանու ընդդիմադիր անդամն ասաց, որ օրինական բոլոր լծակներն օգտագործելու են պայքարելու համար: «Օրենքով սահմանված բոլոր լծակները մենք պետք է կիրառենք: Թե ինչի կհասնենք, կտեսնենք իրար հետ միասին»,– ասաց նա՝ հավելելով, որ ՍԴ ներկայացվող հայցադիմումի տեքստն ավարտելուց հետո հարցը կքննարկեն մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ: Վանաձորի ՀՀԿ–ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, «Փաստի» հետ զրույցում հայտարարեց, որ եթե անգամ Սահմանադրական դատարանը իրենց նիստերն ու որոշումները ոչ իրավազոր ճանաչի, ինքը հրաժարական չի տա: «Բայց ո՞վ ասաց, որ ՍԴ–ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ: Չկա նման բան, դա ոմանց հաճելի մոլորության արդյունքն է: Երազ են տեսել, նման բան իրականության մեջ էսօր գոյություն չունի: Ինչի՞ համար հրաժարական տամ»,– հայտարարեց Ասլանյանը՝ հավելելով. «Որտեղ որ դիմել են, էնտեղ իրենք իրենց պատասխանները կստանան: Ես չեմ ուզում մեկնաբանել: Ես գործել եմ օրենքի տառին համապատասխան, գումարված նիստերն իրավազոր են»:
Հարցին, թե եթե նիստերում ավագանու անդամները կեսից քիչ են եղել, ինչպես կարող է նիստն իրավազոր լինել, Վանաձորի քաղաքապետը նման պատասխան տվեց. «Բայց որտե՞ղ ա գրած, որ կեսից շատ պիտի լինեն: Իրենք օրենքը սխալ են մեկնաբանում»: Դիտարկմանը, թե ասել է թե՝ վստահ է, որ իշխանությունն իր թիկունքին է կանգնած ու ՍԴ–ն հակասահմանադրական չի ճանաչի իր գործողությունները, Մամիկոն Ասլանյանը հայտարարեց. «Իշխանությունները ի՞նչ կապ ունեն, օրենքներն են իմ թիկունքին»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 21.04.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ