Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարության աշխատակազմի հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները 04/21/2017   11:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և մշակվել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց: Մանրամասներ են ներկայացվել ապահովագրական փաթեթների, այն գործողությունների ու մեխանիզմների վերաբերյալ, որոնք առաջարկվում է փուլ առ փուլ ներդնել: Մասնավորապես, 100 հազար պետական ծառայողի համար մշակվել է ստացիոնար բուժօգնության համապարփակ փաթեթ, որի շրջանակում պետական ծառայողները կկարողանան ընտրել իրենց բուժհաստատությունները, չեն լինի հերթագրումներ, կստանան պատշաճ կարգի ստացիոնար բուժօգնություն: Փաթեթն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Մյուսը 612 հազար անապահով և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պատկառելի չափի ստացիոնար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների փաթեթն է, որը նախատեսվում է կառավարություն ներկայացնել այս տարվա հուլիսին:

Օպերատիվ հարցերի շրջանակում վերանայվել են պետպատվերի ծառայությունների գները, կատարվել է բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատում: Ներկայացվել են նաև պետական մասնակցությամբ ընկերություններում գործարար ծրագրերի և եռամսյակային հաշվետվողականության, պետպատվեր իրականացնող բժշկական հաստատություններում ֆինանսական հաշվետվողականության համակարգերի և պարտադիր արտաքին աուդիտի իրականացման պահանջի ներդրման ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները:

Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են բաշխվում պետական պատվերի շրջանակում տրամադրվող միջոցները՝ ինչ մեխանիզմով և հայտանիշներով: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ և հասցեական չէ, և ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում: «Դուք մշակե՞լ եք հստակ, կոշտ ադմինիստրատիվ ծրագիր՝ պետպատվերով աշխատող բուժհաստատությունների համար, որի նպատակը պետք է լինի հետևյալը. քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան, եթե ոչ, մինչև ես գամ հասնեմ իդեալական համակարգին, հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց և պետպատվեր չեմ տալու: Եթե ես ձեր փոխարեն լինեի, հաջորդ տարի նրանց համար, ովքեր գալու են պետպատվեր վերցնելու, հայտանիշներով շատ կոշտ կոմերցիոն ծավալը կբարձրացնեի», - ասել է Կարեն Կարապետյանը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքները:

Վարչապետն անդրադարձել է նաև մարզային, համայնքային առողջապահական կլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ թե´ Երևանում, թե´ մարզերում կլինիկաները պետք է գործեն  միասնական առողջապահական քաղաքականության շրջանակում:

«Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը և քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձևակերպեք՝ ինչ պետք է լինի և վերահսկեք: Այստեղ կա դիսբալանս, որը պետք է կարգավորել», - նշել է Կարեն Կարապետյանը: Ի պատասխան Լևոն Ալթունյանը նշել է, որ հարցի լուծումը նախարարությունը տեսնում է նորմատիվների ներդրման մեջ. պետք է նորմավորվի և´ աշխատակիցների, և´ բժիշկների քանակը, և´ բժիշկների զբաղվածությունը, և´ ծառայությունների մատուցումը: Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Կարևորելով առկա իրավիճակի շտկումը և հավասարակշռված կառավարման ապահովումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»:

Վարչապետին զեկուցվել է նաև առողջապահական համակարգի կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման ընթացիկ արդյունքների մասին: Նշվել է, որ  վերլուծությունն իրականացվել է՝ որպես վերջնական նպատակ ունենալով բուժկենտրոնների, բժիշկների և մահճակալների օպտիմալ քանակի սահմանումը, ինչպես նաև ելնելով բժշկական ծառայության առանձնահատկությունից՝ հասանելիության նորմատիվի և բժշկի զբաղվածության սահմանումը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր  տնտեսման չափը կկազմի մինչև 30 տոկոս:

Պատասխանատուները հաշվետվություն են ներկայացրել նաև հիվանդությունների վերահսկման և կանխարգելման, դեղերի և բժշկական ապրանքների ոլորտներում, կենտրոնացված գնումների հարթակի, գործելակարգերի և ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահության (E-health) համակարգի ներդրման ուղղությամբ փաստացի իրականացված աշխատանքների, մինչև 2018 թ. նախատեսված աշխատանքների պլանի և առկա խնդիրների, առողջապահական ԾԻԳ-ի ծրագրերի վերաբերյալ:

Վարչապետի՝ դեղորայքի  շուկայի և էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ հարցերին ի պատասխան զեկուցվել է, որ դեղերի կենտրոնացված գնումների համակարգի ներդրման արդյունքում որոշ դեղերի գինը նվազել է: Իսկ E-health-ն էլ նախատեսվում է ներդնել 2 փուլով՝ նախ պետպատվեր իրականացնող բուժհաստատություններում, ապա ողջ հանրապետության մասշտաբով լիցենզավորված բոլոր հաստատություններում և դեղատներում: Այս շաբաթվանից արդեն 6 մարզ աշխատանքները կազմակերպում է այս համակարգով, իսկ արդեն ողջ երկրով E-health-ի մեկնարկը նախատեսվում է տալ 2017 թ. հոկտեմբերին: Ընդ որում, 100 հազար պետական ծառայողի և 612 հազար անապահով քաղաքացիների համար մշակված վերոնշյալ ծրագրերը 100 տոկոսով ընթանում են էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկմանը զուգահեռ:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ առողջապահության նախարարությունը բարեփոխումների ճիշտ ուղիով է ընթանում և հորդորել է արագացնել աշխատանքների տեմպերը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:03 05/04/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը «Sevan Startup Summit 2017»-ը համարում է նոր բիզնես գաղափարներ բացահայտելու հնարավորություն
18:31 26/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ներկայացրեց Գյումրու զարգացման տեսլականը՝ 40-­45 մլն դոլարի ներդրում, 2 հազ. աշխատատեղ
13:48 24/03/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիների մեծ մասը ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին կրկին ուզում է տեսնել վարչապետի պաշտոնում. հարցում
16:52 23/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀստակ տրամադրված ենք բիզնեսի համար ապահովել առավել բարենպաստ պայմաններ. Կարեն Կարապետյան
09:23 21/03/2017  |  ՄամուլԿարեն Կարապետյանի՝ փակման եզրին գտնվող գործարանը նոր շունչ է ստացել. «Ժամանակ»
16:32 16/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը շնորհավորել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին
15:11 09/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի բնակչությունը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը. հարցում
12:15 07/03/2017  |  ՔաղաքականԿարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել  ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ
13:48 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍGallup-ի հարցման մասնակիցների 82.2 տոկոսն ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել Կարեն Կարապետյանին
16:47 03/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը վստահ է՝ որոշ ժամանակ անց ունենալու ենք երկիր, որով հպարտանալու ենք

Արխիվ

[]