ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առողջ փաստաբանական համայնք ունենալն անհրաժեշտություն է. Արա Զոհրաբյան 04/21/2017 20:32 | ԼՐԱՀՈՍ
Գործարար միջավայրում կարևոր է փաստաբանության նկատմամբ բարձր վստահությունը: Այս մասին «Միջազգային գործերի իրավական պաշտպանությունը. Օտարերկրյա գործարարները Հայաստանի Հանրապետությունում և հայ գործարարները արտերկրում» թեմայով այսօրվա միջազգային սեմինար-քննարկմանն ընդգծել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Ըստ ՓՊ կայքէջի, նա արձանագրել է, որ 2015թ. մայիս ամսին Փարիզի փաստաբանների միության նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Փարիզ-Հայաստան կոմիտեն այս կարճ ժամանակահատվածում արդեն թվով երրորդ միջազգային քննարկում-սեմինարն է նախաձեռնում:
Ըստ ՓՊ նախագահի, ինչպես յուրաքանչյուր զարգացող կամ զարգացած պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար տնտեսության շարունակական զարգացում ապահովելու գլխավոր նախապայմաններից մեկը գործարարության իրավական պաշտպանությանն անհրաժեշտ մեխանիզմների ներդրումն ու կիրառումն է։
Այս համատեքստում զարգացած փաստաբանական ինստիտուտ և առողջ փաստաբանական համայնք ունենալն անհրաժեշտություն է:
Արա Զոհրաբյանն գոհունակություն է հայտնել, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակած գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող Doing գործարարության 2016 թվականի զեկույցի շրջանակներում՝ 189 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը, այս ցուցիչն ևս, ըստ նրա, գրավիչ մթնոլորտ է Հայաստանի Հանրապետությունում գործարարությամբ զբաղվելու համար:
«Կարևոր է, որ փաստաբանը կարողանա նախականխիչ պայման ստեղծել ներդրողի համար։ Հարկային մարմինների հետ առնչության ժամանակ ևս փաստաբանը կարևոր նշանակություն ունի»,-հավելել է Պալատի նախագահը։
Արա Զոհրաբյանն անդրադարձել է նաև ներդրողների համար կարևոր հարկային և մաքսային մարմինների հետ հարաբերակցության ընթացքում փաստաբանի, որպես կարևոր գործընկերոջ, դերին: Նա նշել է, որ փաստաբանությանն առնչվող օրենսդրությունը հնարավորություն է տալիս փաստաբանին կանգնել և մինչև վերջ մնալ գործարարի կողքին՝ կարևորելով փաստաբանական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումները և գործուն մեխանիզմները, այդ թվում՝ փաստաբանի, նրա գրասենյակի, բնակարանի խուզարկության արգելքը և այլն:
Արա Զոհրաբյանը մեխանիզմների առումով կարևորել է, որ նախորդ տարի ՀՀ փաստաբանների պալատը հուշագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ: Նա տեղեկացրել է համատեղ հանձնախմբի մասին, որը կոչված է փաստաբանների իրավունքները պաշտպանել փաստաբան-վստահորդ-ՊԵԿ-ի աշխատակից հարաբերություններում, ինչը նույնպես կարևոր գործիք կարող է լինել գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար:
Ֆրանսիայի փաստաբանական համայնքների ազգային խորհրդի անդամ Ալեն Մարտերը խոսել է նախորդ դարի 70-ականներից Ֆրանսիայում գործող ֆինանսական ներդրումների «Կառպա» համակարգի մասին, որը ստեղծվել և ղեկավարվում է փաստաբանների կողմից: Համակարգը շուրջ 10 տարի առաջ ներդրվել է նաև Հայաստանում:
Ալեն Մարտերը նշել է, որ «Կառպան» բավական հաջողված գործիք է փաստաբանների համար. յուրաքանչյուր անգամ, երբ փաստաբանը պետք է որոշակի գումարի հոսքերի առնչվի, պետք է դա անի «Կառպա» կառույցի գումարային հաշիվներով։ Ըստ նրա, համակարգը երաշխավորում է փաստաբանի և նրա վստահորդի պաշտպանվածությունը: «Կառպա» համակարգը փաստաբանների փոխարեն որոշակի պարտավորություններ է ստանձնում պետական մարմինների հետ հարաբերությունների դեպքում, և արդյունքում՝ գումարային հոսքեր են ապահովվում փաստաբանական համայնքի համար:
Համակարգը ստուգում է գումարների աղբյուրներն ունի հակակոռուպցիոն և փողերի լվացման դեմ պայքարի կանխարգելիչ գործիքներ:
Ըստ Փարիզի փաստաբանների պալատի անդամ Սևակ Թորոսյանի, քրեականության գործընթաց կա աշխարհում հետևյալ ուղղություններով՝ փողերի լվացում, կոռուպցիա, հարկերից խուսափում:
«Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը Հայաստանից փողերի դուրսբերումն է։ Այսօր աշխարհում համաշխարհային բիզնեսի 9 տոկոսի չափով կոռուպցիա կա։ Կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար, և այս երեք հանցագործությունների մեջ ամենակարևորն է։ Փողերի լվացումը ևս խնդիր է»։ Նա անդրադարձել է նաև ներդրումների գրավչության իրավական բևեռներին՝ ներկայացնելով փոքր և մեծ շուկաներ ունեցող երկրների առավելություններն ու ռիսկերը:
«Մենեջմենթ Միքս» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը նշել է, որ Եվրոպայի հետ համեմատած՝ Հայաստանի հարկային դաշտը բավական գրավիչ է։ Նա նշել է, որ իրավական դաշտում բարելավումներ են անհրաժեշտ, դատարանները պետք է սկսեն ավելի պրոֆեսիոնալ աշխատել։ Նա համոզմունք է հայտնել, որ առավել գրավիչ պայմաններում միջազգային ներդրողներն իրենց ինքնավստահ կզգան, ավելի լավ կաշխատեն։ Նա անդրադարձել է նաև գործող օրենքների կատարելագործման անհրաժեշտությանը:
«Կոնցեռն դիալոգ» ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձել է Հայաստանում ներդրումների օրենսդրության դատական և արտադատական կարգավորումներին: Նա ներկայացրել է ոլորտի խնդիրները, շուկայի առանձնահատկությունները և զարգացման ներկա միտումները: Ա.Օրբելյանը նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանում ստորագրվել է ներդրումային 42 պայմանագիր, ինչը վատ ցուցիչ չէ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի