ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեզվաբանի ամուսնու սպանության գործով փակ վկայի նկատմամբ պաշտպանությունը դադարեցվեց. ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել 04/21/2017 15:56 | Դատական ռեպորտաժներ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերջապես սկսվեց Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատաքննությունը:
Մինչ այդ այսօր դատարանը վերանայեց իր որոշումը և թույլատրեց լրատվամիջոցներին տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնել առանց ժամանակի սահմանափակման, սակայն առանց լուսարձակման և ձայնային էֆեկտների:
Նախագահող դատավորը ներկաներին տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Հատուկ քննչական ծառայությունից գրություն, որով դատարանին հայտնել են, որ գործով պաշտպանության միջոց կիրառված վկա Արմեն Վաչագանի Սարգսյան կեղծանվամբ, հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ իր նկատմամբ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար կատարված ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ:
Այս կապակցությամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ:
Գրությամբ նաև ՀՔԾ-ից դատարանին հայտնել էին, որ վկան «shamshyan.com» կայքի միջոցով տեղեկություն է տարածել և բացահայտել իր ինքնության վերաբերյալ տվյալները:
Այս կապակցությամբ դատարանը դատավարության մասնակիցների կարծիքը հարցրեց, թե արդյոք նպատակահարմա՞ր է հետագայում ևս շարունակել պահպանել նրա պաշտպանության միջոցը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ պետք է շարունակել պահպանել:
Հարցի վերաբերյալ պաշտպանական կողմն այլ կարծիք ուներ: Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ քանի որ վկան բացահայտել է իրեն, հետևաբար անհրաժեշտությունը չկա փակ վկայի կարգավիճակում նրան պահելու: Պաշտպանը կրկին անգամ միջնորդեց իրենց տրամադրել վկայի վերաբերյալ գործում առկա նյութերը՝ դրանց ծանոթանալու և արդյունավետ պաշտպանություն իրականացնելու նպատակով:
Գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները համակարծիք էին փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ:
Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ կարծիք հայտնեց՝ եթե դատարանի համար կարևոր է, որ պաշտպանական կողմը կարողանա օգտվել իր իրավունքներից և արդյունավետ պաշտպանություն իրականացնել, իսկ դատարանն էլ արդար դատաքննություն ապահովվի, ապա այս տվյալից հետո, որը դատարանը ստացել է, անմիջապես պետք է վերացվի վկայի նկատմամբ պաշտպանության միջոցը և նյութերը տրամադրվի պաշտպանական կողմին:
Քանի որ վկան խոչընդոտել է իր նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցի կիրառմանը, կատարել է գործողություններ, որոնք բովանդակազրկում են կիրառված պաշտպանության միջոցը, հետևաբար դատարանը որոշեց դադարեցնել վկայի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը և վկայի ցուցմունքները տրամադրել պաշտպանական կողմին:
Սակայն դատարանը նշեց, որ առանձնացված նյութերում նաև առկա է ձայնագրությունը, որը փաթեթավորված և կնքված է: Այս ապացույցի վերաբերյալ դատարանն ասաց, որ այս պահին դա չի կարող տրամադրվել կողմերին, քանի որ պետք է հետազոտվի դատական նիստի կարգով՝ ապացույցների հետազոտման ժամանակ:
Սակայն պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց իր միջնորդությունը՝ վկային վերաբերող փաստաթղթերն անհրաժեշտ են ամբողջությամբ և եթե մեկ փաստաթուղթ չտրամադրվի, ապա իրենք պաշտպանությունը լիարժեք իրականացնել չեն կարող:
Նշենք, որ փաստաթուղթը, որը դատարանը չէր ցանկանում տրամադրել պաշտպանական կողմին, վկայի հարցաքննության ձայնագրությանն էր վերաբերում: Ուստիև՝ պաշտպանը պնդեց, որ նյութեր ամբողջությամբ տրամադրվեն իրենց, քանի որ չտրամադրելու դեպքում կխախտվի կողմեր հավասարության և պաշտպանության իրավունքը:
Դատարանը որոշեց պաշտպանության կողմին տրամադրել վկայի վերաբերյալ բոլոր նյութերը:
Այսպիսով, դատարանն անցավ դատաքննության, սակայն մինչ մեղադրող դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, տուժողի իրավահաջորդ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը դատական նիստերի դահլիճը լքեց, նրան հաջորդեց դուստրը: Կարճ ժամանակ անց, երբ լեզվաբանը վերադարձավ դահլիճ, նրա ձեռքին կար պոլիմերային շիշ, որով նա հարվածեց ամբաստանյալ Յուրի Հակոբյանի գլխին, ապա հանգիստ եկավ և նստեց դահլիճում իր համար նախատեսված աթոռին:
Տուժողի իրավահաջորդի վարքագիծն ամբաստանյալների հարազատների զայրույթն առաջացրեց, դահլիճում փոխադարձ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցին: Յուրի Հակոբյանի մայրը տուժողի իրավահաջորդի պահվածքի վերաբերյալ ասաց, որ դեռ հերիք չէ, որ այսքան ժամանակ որդին անօրինական պահվում էկալանքի տակ, դեռ լեզվաբանը նման պահվածք է դրսևորում և որդուն հարվածում է: Ամբաստանյալի մայրը մեղադրող դատախազների ուշադրությունը հրավիրեց տեղի ունեցածին:
Այս իրարանցման մեջ դատական նիստերի դահլիճից հեռացվեցին ամբաստանյալները, և մինչև կարգադրիչները ներկաներին հանդարտեցնում էին, նկատեցինք, որ դատավորը դահլիճը լքել էր, առանց որևէ բառ ասելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը