ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական գործիչները պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել. ՄԻԵԴ 04/19/2017 18:22 | Վերլուծություններ
Որտե՞ղ են տեղեկատվության ազատության և վիրավորանքի ու զրպարտության, մասնավոր կյանքի պաշտպանության, անմեղության կանխավարկածի «սահմանակից» իրավունքների թույլատրելի սահմանները։
ՄԻԵԿ 10-րդ հոդվածն ամրագրում է ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու ու տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։
Հանրության առավել լայն շրջանակները տեղեկություն ստանալու իրենց իրավունքն իրացնում են ԶԼՄ-ների միջոցով։ Վերջիններս առանձնահատուկ դեր են կատարում ժողովրդավարական հասարակությունում, որոնց առաքելությունն է տարածել տեղեկություններ հանրությանը հետաքրքրող ամենատարբեր հարցերի վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ մամուլն իրականացնում է հանրային հսկիչի դեր, ինչը ոչ միշտ է հաճելի՝ թե՛ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին և թե՛ քաղաքական գործիչներին։
Պետական, քաղաքական գործիչները հաճախ տեղեկատվության ազատություն ասելով հասկանում են միայն սեփական գաղափարների կարծիքի տարածումը և սվիններով ընդունում քննադատական ցանկացած խոսք։ Ընդ որում՝ նման սահմանափակ մեկնաբանությունը բնորոշ է հատկապես իշխանության մեջ չգտնվող գործիչներին, որոնց մասին ցանկացած ոչ գովաբանող հրապարակում կամ կարծիքի հնչեցում անմիջապես դիտարկվում է սև քարոզչության համատեքստում՝ թիրախ դարձնելով մամուլի տվյալ ներկայացուցչին։
Նման բազմաթիվ դրսևորումների ականատեսն ենք նաև մեր օրերում, ինչն ի դեպ բնորոշ չէ միայն հայկական իրականությանը։ Ոչ դրական լույսի ներքո հրապարակումները, քննադատությունները հաճախ նաև հանրային դաշտում գործող քաղաքական գործիչների կողմից փորձ է արվում ներկայացնել որպես զրպարտություն ու վիրավորանք կամ հեղինակության դեմ ուղղված քայլ՝ անմիջապես հիշելով 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները։ Այն է՝ տեղեկատվության ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
Այս հարցերը քննության առարկա են դարձել նաեւ ՄԻԵԴ-ում, որի հայտնած իրավական դիրքորոշումների համաձայն՝ թեև 10-րդ հոդվածի 2-րդ մասը թույլ է տալիս պաշտպանել բոլոր անձանց՝ ներառյալ քաղաքական գործիչների հեղինակությունը, այնումենայնիվ, այդպիսի պաշտպանության պահանջները պետք է հավասարակշռվեն քաղաքական հարցերի բաց քննարկման շահերով:
ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներում փաստել է, որ մասնավորապես, քաղաքական քննադատությունը հաճախ դուրս է գալիս իր շրջանակներից և մտնում անձնական ոլորտ: Դրանք են, ըստ ՄԻԵԴ-ի, քաղաքականության և գաղափարների ազատ բանավեճի վտանգները, որոնք միաժամանակ ժողովրդավարական հասարակության երաշխիքներն են և սեփական նախաձեռնությամբ քաղաքական ակտիվ գործունեության մեջ մտած անձինք պետք է ավելի հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ։
Քաղաքական գործիչների նկատմամբ ընդունելի քննադատության սահմանները, ըստ ՄԻԵԴ իրավական դիրքորոշման, ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում։ Ի տարբերություն վերջիններիս՝ քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի և գործի նկատմամբ լրագրողների ու հանրության լայն խավերի ընդգծված ուշադրության համար, և նրանք այդ կապակցությամբ պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել (Lingens v.Austria, գանգատ թիվ 9815/82, 8-ը հուլիսի 1986 թվական)։
Ավելին՝ բարձր դատարանը թույլատրելի է համարում նաեւ լրագրողական սադրանքները։ Lopes Gomes Da Siva v. Portugal գործով դատարանը նկատել է. լրագրողական ազատությունը նաև ներառում է չափազանցման որոշ աստիճան օգտագործելու հնարավորությունը կամ անգամ սադրանքի կիրառումը (գանգատ թիվ 37689/97, 27 սեպտեմբերի 2000 թ.):
«Փաստինֆո»-ն մտադիր է պարբերաբար անդրադառնալ ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներին, որոնք էապես շոշափում են լրագրողների՝ մասնագիտությունից բխող, շահերը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ