ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սարգիսը հայրենիքում ծառայելու հաստատ որոշում ուներ. Թալիշում զոհված զինծառայողի ծննդյան օրն է 04/18/2017 11:56 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 18-ն ապրիլյան պատերազմի մասնակից, Թալիշում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է։ Հերոսի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել մշտական բնակության, երբ Սարգիսը դեռ 5 տարեկան էր։
Հերոսի հորաքույրը՝ Գայանե Սահակյանը ասում է, որ այս տարիներին Սարգիսը երբեք Հայաստանում չէր եղել, սակայն որոշել էր՝ հաստատ հայրենիքում է ծառայելու։ Դպրոցն ավարտելուց հետո վերադարձել էր Հայաստան ու զորակոչվել բանակ։
«Շատ խելոք ու հանդարտ երեխա էր, հատկապես աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ ու ճարպկությամբ։ Ամեն ինչում չափի մեջ էր, գիտեր իր տեղն ու դիրքը։ Դեռ փոքրուց շատ էր սիրում մեքենաներ ու հատկապես ֆուտբոլ։ Միակ նպատակը հենց ֆուտբոլն էր, այդ ուղղությամբ աշխատելն ու լավ ֆուտբոլիստ դառնալը։
Միշտ էլ մեզ հետ շատ դրական տրամադրվածությամբ էր խոսում բանակի մասին։ Արդեն ծառայության ընթացքում էլ, երբ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Արձակուրդի ժամանակ մեզ մոտ էր գալիս, հարցուփորձում էինք իր բանակայի կյանքի մասին: Ճիշտ է, հիմնականում չէր մանրամասնում, բայց համոզված նշում էր, որ տղայի համար ծառայությունը մեծ բան է կատարելագործվելու ,կոփվելու առումով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հորաքույրը։
Հայաստան վերադառնալուց հետո Սարգիսը թեպետ նոր միջավայրում էր հայտնվել, շատերին չէր ճանաչում, սակայն իրեն ոչ մեկից հեռու չէր պահում, շփման համար բաց էր ու ընկերասեր, ամեն հարցում կանգնած էր ընկերների կողքին։ Հորաքույրն ասում է՝ մարտի դաշտում Սարգիսն ու մյուս տղաներն, իրոք, մեծ գործ արեցին, հերոսաբար պայքարեցին հակառակորդի դեմ։ Սարգիս Սահակյանը զոհվել էր հակառակորդի դեմ թեժ մարտում՝ հետ շպրտելով նրանց ու կյանքի գնով պաշտպանելով Թալիշի՝ իրեն վստահված դիրքը:
«Իմ որդին նույնպես ծառայում է Արցախում, եւ, այո, որպես ծնող մենք էլ ենք ուզում, որ գնան, ծառայեն այդ երկու տարին, կոփվեն. պարզապես կարծում եմ՝ եթե անգամ պետությունը կանգնած է զինվորի կողքին, ապա թույլ է կանգնած։ Մեր տղաները շատ լավն են։ Հպարտ և ուրախ ենք, որ նման զավակներ ունենք… Ուղղակի շատ ավելի լավ կլինի, եթե պետությունը մի փոքր ոգեւորի, պնդացնի նրանց թիկունքը։
Հպարտ ենք, որ Սարգսի պես հարազատ ենք ունեցել, բայց շատ ցավալի է, որ հիմա մեզ հետ չէ»,-նշում է հերոսի հորաքույրն ու հավելում, որ ապրիլյան պատերազմի օրերին հատկապես ոգեւորվել է՝ տեսնելով հայ ժողովրդի համախմբվածությունը, զինվորի կողքին կանգնելու ,աջակցելու պատրաստակամությունը. «Մարդիկ, իսկապես, շատ լավն են։ Զինվորի կողքին կանգնած էին թե´ մեծահասակները, թե´ երիտասարդները, անգամ փոքրերը։ Մի ամբողջ ազգ ոտքի էր ելել, որ անպայման օգնի զինվորին։ Նույնիսկ 15-16 տարեկան դպրոցականներն էին ոգեւորված գնում զինկոմիսարիատներ, ուզում էին անպայման հասնել առաջավոր գիծ, թիկունք կանգնել զինվորներին։ Դա մեզ համար անչափ մեծ նշանակություն ունի»։
Սյուզի Մուրադյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ