ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անօրինական միգրացիայի կազմակերպում՝ անգամ մոսկվաբնակ անձի ներգրավմամբ 04/17/2017 13:10 | Քրեական խրոնիկոն
Դատարան է մուտք գործել անօրինական միգրացիա իրականացնելուն ուղղված կաշառք ստանալու գործը. ութ մեղադրյալի շարքում կան ԱԱԾ աշխատակիցներ:
Այսպես, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա համառոտ մեղադրական եզրակացության, տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանը՝ Ֆրանսիայում բնակվող` քննությամբ չպարզված Նաիրիի ծանոթ Կ. Ենգոյանի կոմից անօրինական միգրացիայի կազմակերպմանն օժանդակելու դիտավորությամբ, 2016թ. մայիսին վերջինիցս նախապես տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Պետրոսյանը և Ծ. Փիլոյանը մտադրություն ունեն մշտական բնակության մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, շահադիտական նպատակով, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ անձանց ուղևորության կազմակերպմանը:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա հանդիսանալով «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանի ծանոթը և նրա հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, «նրանից տեղեկանալով, որ նրա տուրիստական ընկերություն դիմած հինգ քաղաքացիներ, ՂՀ Լատվիայի Հանրապետության դեսպանատնից ստացել են «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրեր, սակայն ՂՀ տարածք մուտք չեն գործել և անձնագրերում սահմանահատման վերաբերյալ դրոշմակնիքներ չկան, նշված անձանց սահմանահատման ժամանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ վերահսկողության աշխատակիցների կողմից խոչընդոտներ չառաջացնելու համար համաձայնվել է երեք դրվագով կատարել կաշառքի միջամտություն»:
ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի նա տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանից, նրա տուրիստական ընկերության ծառայություններին դիմած հինգ քաղաքացիների անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգությամ հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանի միջնորդությամբ, ստացել է կաշառք:
Իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետ Սամվել Աղաջանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա իր անմիջական ենթակայության տակ ծառայող Արամ Գրիգորյանից, նրա ներկայացրած անձանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար վերցրել է կաշառք:
Տուրիստական բնագավառում գործունեություն իրականացնող անձ Էդգար Նազարյանն, ըստ մեղադրանքի, շահադիտական նպատակով, Հայաստանում գտնվող և մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող, Մ. Նավոյանի և ևս 31 քաղաքացիների անօրինական միգրացիան` «ՀՀ-ից ԳԴՀ մուտքը, կազմակերպելու դիտավորությամբ ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Ալեքսեյ Կրյուկովի միջոցով, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նշված քաղաքացիների ուղղությունն Եվրոպա»:
Տուրիստական գործունեությամբ զբաղվող «Կոսմոս տուր» ՍՊԸ տնօրեն Ալեքսան Մովսիսյանն, ըստ մեղադրանքի, շահադիտական նպատակով, Հայաստանում գտնվող և մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող Հ. Կարապետյանի, Ս. Ստեփանյանի և Հ. Իգիթյանի անօրինական միգրացիան` «ՀՀ-ից Նիդերլանդների Թագավորություն մուտքը, կազմակերպելու դիտավորությամբ»:
Ըստ համառոտ մեղադրական եզրակացության, Արմեն Ոսկանյանը՝ տեղեկացված լինելով, որ իր ծանոթներ Հ. Իգիթյանի, Ս. Ստեփանյանի և Հ. Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար` վերջիններիս անձնագրերում ՂՀ մուտքի կնիք չլինելու պայմաններում ՂՀ տարածքում «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագիր ստանալու կապակցությամբ նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ` պաշտոնատար անձ հանդիսացող` Արսեն Տավարածյանի հետ` վերը նշված երեք անձանց յուրաքանչյուրի համար վերցրել է կաշառք:
ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ Արսեն Տավարածյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի նա ՀՀ քաղաքացի Արմեն Ոսկանյանի ծանոթներ` Հ. Իգիթյանի, Ս. Ստեփանյանի, Հ. Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար` վերջիններիցս վերցրել է կաշառք:
Արուսյակ Մանասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելը, 312-րդ հոդվածով՝ կաշառք տալը:
Միքայել Ղասաբօղլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը:
Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ համապատասխանաբար՝ կաշառք ստանալը և կաշառք տալը:
Սամվել Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, Էդգար Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով, Ալեքսան Մովսիսյանին՝ 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արմեն Ոսկանյանին՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արսեն Տավարածյանին՝ 311-րդ հոդվածի 1-ին մասով:
Մեղադրյալներից չորսի նկատմամբ կիրառվել գրավը, ևս չորսի նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրությունը:
Գործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ