ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ararat» ապրանքանիշի անվերապահ հաղթանակը ռուսական շուկայում 04/15/2017 11:03 | Քաղաքացիական իրավունք
Մարտի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը «Մալբորո»-ն ընդդեմ «Արարատ»-ի գործով վճիռ է հրապարակել՝ մերժելով «Արարատ» սիգարետը ՌԴ ներմուծող «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի դեմ Philip Morris Brands Sarl ընկերության հայցը:
«Grand Tobacco» ընկերության իրավաբան Նիկոլայ Հակոբյանը համոզված է, որ Philip Morris Brands Sarl-ը փորձել է արհեստական խոչընդոտներ ստեղծել՝ ռուսական շուկայում հայկական սիգարետների շրջանառությունն արգելելու նպատակով:
Խնդիրն այն է, որ «Ararat սիգարետները լայն սպառում ունեն ռուսական շուկայում եւ «Philip Morris Brands Sarl»-ի ներկայացուցիչների կարծիքով որքան շատ են վաճառվում «Ararat սիգարետները», այնքան քիչ է իրացվում «Marlboro»-ն: Ն.Հակոբյանի դիտարկմամբ՝ դա ներկայացվում էր որպես կորուստ իր ընկերության համար: Ընդդեմ «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի ակցիան փորձ էր արվում արդարացնել ապրանքանիշերի նմանությամբ։Բայց, կշռադատելով բոլոր փաստարկները, դատարանը եզրակացրել է, որ «Ararat» ու «Marlboro» սիգարետների դիզայնի շփոթության աստիճանի նմանություն իրականում չկա:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը իր խոսքում նշեց, որ Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայության հետ սկսել են վարույթ իրականացնել, արդյունքում եկել են հզրահանգման, որ Philip Morris ընկերության մեղադրանքները «Գրանտ Տոբակո»-ի նկատմամբ անհիմն են:
«Սա իսկապես աննախադեպ որոշում էր, որովհետև մենք կարողացանք հայկական արտադրող ընկերության շահերը պաշտպանել ՌԴ տարածքում, հաշվի առնելով, որ բողոք կողմը՝ Philip Morris-ն է և ծխախոտի դաշտում գերիշխող դիրք է զբաղեցնում»:
Իր ռեսուրսներով իր ազդեցությամբ Philip Morris-ը հնարավոր ամեն բան անում էր, որ Գրանտ Տոբակոն ճանաչվեր անօրինական, սակայն հայկական արտադրողի շահերը պաշտպանել են:
ՌԴ հակամենաշնորհային ծառայության փոխնախագահ Անդրեյ Կոշեվարովի խոսքով էլ՝ պաշտոնապես եզրակացություն են ստորագրել, որը փաստում ենք՝ Մալբորոյի և Արարատ ապրանքանշանների միջև շփոթության աստիճանի նմանություն չկա, հետևաբար ՌԴ տարածքում Արարատ ծխախոտների իրացաման խոչընդոտներ չպետք է լինեն:
Այսինքն՝ հայկական արտադրողն իրավունք ունի ռուսական շուկայում իրացնել իր սիգարետները բարեխիղճ մրցակցության պայմաններում: Սա կարելի է կոչել հերթական հաղթանակ:
Այսպիսով, հայցի առրկան հանդիսացել է այն, որ «Philip Morris Brands Sarl» ընկերությունը գտել է, որ «Ararat» և «Marlboro» սիգարետների տուփերի դիզայնը շփոթելու աստիճանի նմանություն ունեն, ուստիև դեմել էր Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի, պահանջով՝ արգելել «Ararat» ապրանքանշանի կիրառումը Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև ոչնչացնել այդ սիգարետների ողջ քանակությունն ու վճարել 5 մլն. ռուբլու փոխհատուցում:
Այս գործն աննախադեպ չէր, քանի որ նմանօրինակ դատական վեճեր ծագել էին նաև մյուս երկրներում և հայկական արտադրողը հաջողությամբ պաշտպանել է իր իրավունքները նաև Լիբանանում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Թայվանում՝ վճիռները կայացվել է հօգուտ հայկական արտադրողի ր արգանագրվել է, որ ծխախոտի տուփերը սպառողին շփոթեցնելու աստիճան նմանություն չունեն:
Թեմային անդրադառնալով ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությունը, որը որպես երրորդ կողմ է ներգրավված եղել դիրքորոշում է հայտնել համաձայն որի «Ararat» և «Marlboro» ապրանքանշանների միջև շփոթության աստիճանի նմանություն չկա: Հետևաբար, ՌԴ-ի տարածքում Ararat սիգարետների իրացման խոչընդոտներ չպետք է լինեն:
Այսպիսով, Մոսկվայի արբիտրաժային դատարանը, գնահատելով կողմերի ներկայացված ապացույցները եզրահանգել է՝ «Philip Morris Brands Sarl»-ի և «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի սիգարետների տուփերի փաթեթավորման պատկերի մասերի համեմատական վերլուծությունը թույլ է տալիս հաստատել, որ «Marlboro» և «Ararat» սիգարետների տուփերի պատկերների տարրերի շփոթության աստիճանի նմանության բացակայում է, թե՛ առանձին վերցված, թե՛ համակցված:
Դատարանն անհիմն է համարել Marlboro-ի «Ռուֆթոփ» տարրի բացառիկության և Marlboro-ի ապրանքանշանի հետ կապ ունենալու պատրանք ձևավորելու «Ararat» սիգարետների արտադրողի մտադրության մասին Philip Morris Brands Sarl-ի պնդումը:
«Ararat» սիգարետի տուփերի վրա պատկերված տարրը ներկայացնում է հայ ժողովրդի համար սուրբ համարվող լեռան ոճային պատկերն ու միասնականորեն համակցված է «Ararat» բառային տարրի հետ:
Բացի այդ դատարանը ուշադրության է արժանացրել նաև այն փաստը, որ «Շրջապատող ծխախոտի ծխից ու ծխախոտի օգտագործման հետևանքների ազդեցությունից քաղաքացիների առողջության պաշտպանության» մասին դաշնային օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, 23.02.2013 թվականից սիգարետ գնելիս գնորդը չի կարող տեսնել սիգարետի փաթեթավորումը և, համապատասխանաբար, նաև սիգարետի տուփի պատկերը: Նա ստիպված է սիգարետ ընտրել բացառապես անվանումով՝ խանութի կողմից ներկայացված ցանկից:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ