ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վերաբերյալ գործը դատարանում է 04/15/2017 13:54 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ԱԱԾ քննչական մարմնի կողմից քննված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վերաբերյալ աղմկահարույց գործն արդեն դատարանում է: Այն մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին: Գործով մեղադրվում է վեց անձ:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ, ըստ մեղադրանքի, Արտյոմ Գալստյանը, ունենալով «HEIDELBERG GTO 52» մոդելի պոլիգրաֆիական տպագրության համար նախատեսված սարքավորում և զբաղվելով ապօրինի տպագրությամբ, ինչպես նաև տեղեկացված լինելով Հրաչ Մանգասարյանի կողմից խարդախության եղանակով` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների այլ անձանց իրացման միջոցով միասնական դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակությունը կազմակերպելու մտադրության մասին, 2015թ. սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին վերջինիս հետ հանցավոր համաձայնության է եկել` նշված գործունեությանն օժանդակելու վերաբեյալ, և տպագրելով տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1.200 կեղծ ձևաթուղթ, դրանք փոխանցել է Հրաչ Մանգասարյանին, յուրաքանչյուրի համար ստանալով պայմանավորված 1.000 ՀՀ դրամ գումարը:
Այնուհետև այն իրագործելով՝ ՀՀ տարբեր մարզերում խաբեության եղանակով պատճառել է առանձնապես խոշոր չափերի, նվազագույնը 10.650.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Ըստ Սամվել Բարխոյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Վիկտորիա-Արման» ՍՊԸ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից, շահադիտական դրդումներով, իրավունք վերապահվող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ` օրինական կերպ կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից, առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 7.046.750 ՀՀ դրամի»:
Ըստ Սարգիս Հակոբյանին առաջադրված մեղադրանքի, նա՝ հանդիսանալով «Դավիթ և Էլինա» ՍՊԸ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից, շահադիտական դրդումներով, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ` օրինական կերպ կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից խաբեության եղանակով հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով Դավիթ Մնացականյանի հետ, ձեռք են բերել կեղծ կտրոններ՝ հափշտակելով ստացված ընդհանուր 612.375 ՀՀ դրամ գումարը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նույն` խոշոր չափերի գույքային վնաս:
Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Օրդուխանյանը շահադիտական դրդումներով, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ օրինական կերպ կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից խաբեության եղանակով հափշտակել է 887.500 ՀՀ դրամ գումար, ինչի հետևանքով պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:
Իսկ Արմեն Օրդուխանյանը մեղադրվում է այն բանի համար, որ «նա տեղեկացված լինելով, որ Արտյոմ Օրդուխանյանը ցանկություն ունի շահադիտական դրդումներով, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների իրացմամբ` օրինական կերպ կտրոններ ձեռք բերելու համար դիմած քաղաքացիներից խաբեության եղանակով հափշտակություն կատարելու եղանակով պետությանը պատճառել է խոշոր չափերի` նվազագույնը 887.500 ՀՀ դրամ գույքային վնաս»:
Արտյոմ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ Փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը, 38-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն օժանդակելը:
Սամվել Բարխոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ, 38-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Սարգիս Հակոբյանին և Դավիթ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով խարդախություն կատարելը, 38-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն օժանդակելը:
Արտյոմ Օրդուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 34-184-րդ հոդվածի 1-ին մասով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու փորձ:
Արմեն Օրդուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով՝ Փաստաթղթեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն օժանդակելը, 38-34-184-րդ հոդվածի 1-ին մասով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու փորձին օժանդակելը:
Մեղադրյալներից երեքի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորումը, իսկ երեքի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
- 01/25/2025 23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել