ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բողոքներից 167-ը վերաբերում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումներին, իսկ 158-ը՝ սուբյեկտիվ. «Քաղաքացի դիտորդ» 04/14/2017 13:16 | Ընտրական իրավունք
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել՝ համապետական ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք տեղեկատվությունն ամբողջությամբ.
2017 թ․ ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրական տեղամասերում: Դիտորդների հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց։
Բողոքարկման գործընթացը տարածքային ընտրական հանձնաժողովներում
Ապրիլի 3-ին և 4-ին 325 բողոք է ներկայացվել 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ (բողոք չի ներկայացվել միայն 6-րդ տարածքային ընտրական հանձնաժողով)․ բողոքներից 167-ը վերաբերում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումներին, իսկ 158-ը՝ սուբյեկտիվ։
Առկա են եղել բողոքարկման արդյունավետությանը խոչընդոտող բազմաթիվ արգելքներ՝ պայմանավորված օրենսդրությամբ և տարածքային ընտրական հանձնաժողովների գործողություններով։
Օրենսդրությամբ պայմանավորված խոչընդոտները հետևյալներն են․
1․ բողոքները փոստով ուղարկելու արգելք և դրանք ՏԸՀ-ներ առձեռն մուտք անելու պահանջ,
2․ բողոքների ներկայացման վերջնաժամկետների սահմանափակում․ քվեարկության օրը բողոքները կարող են ներկայացվել մինչև ժամը 22։00-ն, ընտրության հաջորդ օրը՝ 12։00-ից 18։00-ն, ընտրությանը հաջորդող երկրորդ օրը՝ ժամը 9։00-11։00-ն,
3․ լիազորագրերը բողոքներին չկցելու իրավական հետևանքները,
4․ դիտորդի վկայականի պատճենը բողոքին կցելու պահանջը։
Այս պահանջների պատճառով անհնար է եղել բողոքներ ներկայացնել թե՛ ընտրության օրվա ընթացքում, թե՛ հաշվարկի և արդյունքների ամփոփման ընթացքում, քանի որ օրենքը թույլ է տալիս տարածքային ընտրական հանձնաժողովներին այդ ընթացքում բողոքներ չընդունել։
Տարածքային ընտրական հանձնաժողովները ևս խոչընդոտել են բողոքների ընդունման և քննարկման գործընթացը՝ չընդունելով բողոքը՝ այն տանողի լիազորագրի բացակայության պատճառով, կամ նիստեր նշանակելով բողոքը տանելու նույն կամ հաջորդ օրը՝ այդպիսով չծանոթանալով դրանց բովանդակությանը։ Ըստ օրենսդրության՝ տարածքային ընտրական հանձնաժողովները բողոքների վերաբերյալ կայացրած որոշումները պետք է 24 ժամվա ընթացքում կախեն ՏԸՀ շենքի պատին՝ տեսանելի վայրում, սակայն մի շարք դեպքերում նախաձեռնության իրավաբանական թիմը արձանագրել է, որ դա ևս արված չէ։
Բողոքարկման որոշ արդյունքների մասին
Թվով 4 ՏԸՀ-ներ բավարարել են դիտորդների իրավունքների սահմանափակումների վերաբերյալ բողոքներից մի քանիսը:
Ներկայացված դիմում-բողոքների հիման վրա թիվ 26, 14, 16, 17 տարածքային հանձնաժողովները կայացրել են մեկական որոշում, որոնցով անհրաժեշտ են համարել դիմել ԿԸՀ՝ տեղամասային հանձնաժողովների նախագահներին արտոնագրերից զրկելու պահանջով։ Ընդ որում՝ թիվ 26 ընտրական հանձնաժողովի դեպքում խոսքը 3 հանձնաժողովների նախագահների մասին է։
Թիվ 5 և թիվ 12 տարածքային հանձնաժողովները կայացրել են մեկական որոշումներ, որոնցով համապատասխան գործերի նյութերը ուղարկել են ստուգման դատախազություն և ոստիկանություն։
Բողոքարկման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում
Նախաձեռնության իրավաբանական թիմը հընթացս բողոքարկում է տարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումները՝ բողոքները ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ապրիլի 9-ին իրավաբանները 50 բողոք են ներկայացրել ԿԸՀ, սակայն վերջինս դրանք ընդունել է միայն հաջորդ օրը՝ պատճառաբանելով, որ օրը ոչ աշխատանքային է, չնայած նրան, որ ԿԸՀ-ում այդ պահին ընթանում էր ընտրությունների արդյունքները վիճարկող նիստ։
Ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին
Քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է մեզ և ասել, որ իր փոխարեն քվեարկել են։ Նա լրացրել է հայտարարությունն այդ մասին և տարել ԿԸՀ, սակայն հաջորդ օրը այցելելով մեր գրասենյակ՝ հայտնել է, որ լավ չի հիշել՝ իրականում մասնակցել է քվեարկությանը։ Տարածքային ընտրական հանձնաժողովն այնուամենայնիվ որոշել է, որ Արմինե Ամեխյանի փոխարեն կատարվել է քվեարկություն, և գործն ուղարկել դատախազություն։ Այս դեպքի մանրամասների մասին տես «Քաղաքացի դիտորդ»-ի հայտարարության տեքստը այս հղումով՝ https://citizenobserver.am/hy/news/view/dkpt2017-04-12-11-50 ։
Ֆեյսբուքի և էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով 3 անձ հայտնել է, որ իրենց ազգականների փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նրանց ուղարկել ենք հայտարարության ձևը՝ այն լրացնելու և համապատասխան մարմին ներկայացնելու համար։
Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ մահացած քաղաքացու անվան դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն և դրա մասին հայտարարություն տալու պատրաստակամություն հայտնել, սակայն այնուհետև զանգահարել է և հրաժարվել ստորագրել հայտարարությունը։
Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ իր հարևանի տան հասցեում (վերջինս արդեն 25 տարի է՝ Հայաստանում չէ) նկատել է գրանցված անծանոթ մարդկանց, որոնց անունների դիմաց կան ստորագրություններ։ Այս քաղաքացին ևս հրաժարվել է դեպքի մասին հայտարարություն ստորագրել։
Դիտորդ Հայկ Տիգրանյանը հայտնել է, որ 7/12 տեղամասում ստորագրությունների թիվը 905 է, այնինչ պաշտոնական թիվը 917 է։
Ուշագրավ դեպքերի մասին են հայտնել ընտրության մասնակցած 3 անձ։ Նրանցից 2-ի անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, իսկ մեկն ասել է, որ իրեն չեն առաջարկել ստորագրել իր անվան դիմաց։
Ընտրությանը մասնակցած քաղաքացիներից մեկը, ում անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, դեպքի կապակցությամբ հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ, սակայն ԿԸՀ-ից նրան հայտնել են, որ նա սխալվում է՝ իրականում նա ստորագրել է ընտրողների լրացուցիչ ցուցակում, որը չի սքանավորվել և հրապարակվել, և խնդրել են հետ վերցնել հայտարարությունը։ Դիմողը, սակայն, ասել է, որ ինքը հիշում է՝ ստորագրել է ընտրողների հիմնական ցուցակում, և հետ չի վերցրել իր հայտարարությունը։
Այժմ նախաձեռնությունն ուսումնասիրում է ընտրողների ստորագրած ցուցակները։ Արդյունքները հանրությանը կներկայացնենք աշխատանքներն ավարտելուց հետո։
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հաղորդագրությունը որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից