ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական դատավարության նոր օրենսգիրքը սկզբունքորեն կփոխի իրավակիրառ պրակտիկան կալանքների առումով. Արման Թաթոյան 04/13/2017 18:16 | ԼՐԱՀՈՍ
Կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց, Հայաստանում պետք է արմատավորված լինի ազատության կանխավարկածի գաղափարը, սակայն ուսումնասիրությունները և վերլուծությունները ՄԻՊ Արման Թաթոյանին հետևություններ անելու հնարավորություն են տալիս, որ Հայաստանում գործում է կալանքի միջնորդությունների բավարարման բավական բարձր շեմ, անթույլատրելի բարձր շեմ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից միջնորդությունների ներկայացման առումով նվազման միտում կա, ինչը շատ չէ, բայց այդ միջնորդությունների թվի 90 տոկոսից ավելին բավարարվում է դատարանների կողմից։
Ըստ պաշտպանի՝ այս ամենը բերում է հետևության, որ դատարանների կողմից կալանքի կիրառման հիմնավորվածության կանխավարկածն է կիրառվում՝ գործում է բոլորովին հակառակ սկզբունքը, և կալանը որպես վերջին միջոց կիրառելու կայուն պրակտիկա չկա այս ամենը գալիս է նաև օրենսդրական կարգավորումներից։
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կառուցված է այն սկզբունքով, որ դրդում է, որ դատավորը կամ վարույթն իրականացնող մարմինը սկզբում փորձեն հասկանալ՝ կալանքը կիրառելի է. թե ոչ, և հետո անդրադառնալ մյուս խափանման միջոցներին, սակայն իրականում հակառակը պետք է լինի:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի ընդունումը հրատապ համարելով՝ Արման Թաթոյանը ընդգծեց, որ նրանում առկա են նոր լուծումներ, որոնք սկզբունքորեն կփոխեն իրավակիրառ պրակտիկան կալանքների առումով։
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում կալանքի կիրառման պրակտիկան առաջին ատյանի դատարանների կողմից։ չի կիրառվում կամ բավարար չի կիրառվում վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան, մտահոգիչ է նաև կալանքի ժամկետի երկարացման հարցը։
Մարդու իրավունքների պաշտպանի նաև անդրադարձավ ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման հարցին: Ըստ Պաշտպանի՝ պետք է բացառել Ոստիկանության բաժիններ կամ ազատությունից զրկման որևէ այլ վայր անձի «հրավիրելու ինստիտուտը»:
Ազատությունից զրկման սկզբնական պահը պետք է համարել ցանկացած այնպիսի իրավիճակ, երբ անձը զրկված է սեփական կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից և ստիպված է հետևել ոստիկանի կամ իրավապահ որևէ այլ մարմնի աշխատակցի կամքին։
Հետևաբար ըստ ՄԻՊ-ի՝ այդ պահից սկսած պետք է առաջ գան իրավունքներ՝ անկախ նրանից՝ ինչ վարույթի տեսակ է իրականացվում՝ վարչական, քրեական, ընդհանրապես կա վարույթ, թե չկա, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակ ունի անձը՝ կասկածյալ է, մեղադրյալ, բերման ենթարկված՝ դա որևէ նշանակություն չունի։
Անձը զրկված է ազատությունից, հետևաբար՝ պետք է ունենա իր նվազագույն իրավունքները:
«Անցյալ տարվա պրակտիկան ցույց էր տալիս, որ ազատությունից զրկման ժամանակ հիմքերի պարզաբանման առումով անհատական մոտեցում չկա, ազատությունից զրկման յուրաքանչյուր դեպք անհատական է, և պետք է ամեն անգամ անձին ներկայացվեն հիմքերը, սակայն դեպքեր են արձանագրվել, երբ պարզապես հղում է արվել լրատվական ծառայությանը, և անձինք բերման են ենթարկվել։
Արման Թաթոյանը նաև անդրադարձավ փաստաբանների խուզարկության հարցին, ըստ նրա՝ հարկավոր է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացնել նոր մասով, որը պատասխանատվություն կնախատեսի փաստաբանին ազատությունից զրկման վայր մուտքն արգելելու համար։
«Օրենքը կատեգորիկ արգելում է փաստաբանի կողմից իր անմիջական պարտականությունները կատարելու ընթացքում խուզարկելը»,-ասաց ՄԻՊ-ը հավելելով, որ Արդարադատության նախարարության հրապարակային պարզաբանումն իրեն չի գոհացնում, քանի որ նախարարությունն ամեն դեպքում պետք է քննություն իրականացներ՝ պարզելու համար խոչընդոտների հնարավոր դեպքերը:
«Իհարկե, չափանիշները, որոնք դրվել էին, կարևոր էին, բայց դա բավարար չէ, որովհետև անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, ենթաօրենսդրական փոփոխություններ, քանի որ հակասություն կա «Փաստաբանության մասին» օրենքի և քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի միջև»,-նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ