ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ ճապոնական ընկերության հետ առաջին վիդիո-կոնֆերանսը 04/13/2017 22:04 | ԼՐԱՀՈՍ
Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել առաջին առցանց տեսակոնֆերանսը «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերության հետ, որը մասնագիտացված է իրականացնելու հողի, ջրի, օդային ավազանի և այլնի մշտադիտարկումներ և հետազոտություններ։
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանը,
առցանց տեսակոնֆերանսը նվիրված էր բնապահպանական բնագավառի արդի հիմնախնդիրներին, մասնավորապես՝
- Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիային, որը նպատակաուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը սնդիկի և նրա միացությունների անտրոպոգեն արտանետումներից, ինչպես նաև սնդիկի նյութական հոսքերի մշտադիտարկմանը Ճապոնիայում կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների օրինակով: Դրանք օգտագործվում են սնդիկի պարունակության որոշման համար սնդիկ պարունակող նմուշներում, ինչպես նաև այնպիսի արտադրական ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունահանությունը և ցեմենտի արտադրությունը,
- Ճապոնիայի բոլոր պրեֆեկտուրաներում ռադիոակտիվ նյութերի առկայությանը «Ֆուկուսիմա Դաինչի» ատոմային էլետրակայանի վթարից հետո, մասնավորապես, հողերի աղտոտվածության աստիճանի և ինտենսիվության ռադիոակտիվ ցեզիում-137-ով, ռադիոակտիվ մասնիկների մթնոլորտ անցման հաշվարկի համակարգչային մոդելներին, անալիտիկ սարքավորումներին, որոնք օգտագործվում են հողի աղտոտվածության որոշման համար՝ առաջին հերթին ցեզիում-137-ով, և այլն։
Այս կոնֆերանսը, Լ.Մշեցյանի հաղորդմամբ, 2015 թվականի նոյեմբեր ամսին Փորձաքննությունների ազգային բյուրոյում կայացած կլոր սեղանի տրամաբանական շարունակությունն է, որը նվիրված էր շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն և այլ ազդեցությունների ուսումնասիրություններին, մշտադիտարկումներին, հետազոտությունների տեխնոլոգիական ապահովման հետ կապված փորձի փոխանակման հիմնախնդիրներին։
Տեսակոնֆերանսին Ճապոնիայի կողմից մասնակցում էին «Environmental Control Center Co» ընկերության ներկայացուցիչները՝ Շոիչի Նիհելի և տեխնիկական հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Մասաշի Սուգիի գլխավորությամբ։
Հայաստանի կողմից մասնակցում էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի էկոլոգիական փորձաքննությունների բաժնի առաջատար փորձագետները՝ կազմակերպության տնօրենի գիտության գծով տեղակալ Պ.Ոսկանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարության ԹՄԱԿ գործակալության մթնոլորտ արտանետումների և օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների բաժնի պետ Հասմիկ Սարոյանը և այլ ներկայացուցիչներ։
Տեսակոնֆերանսի ընթացքում Ճապոնիայի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են վերը նշված երկու թեմայով երեսուն րոպե տևողությամբ շնորհանդեսներ։ Այնուհետև գործնական շփման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ներկայացված հիմնախնդիրների վերաբերյալ՝ նպատակ ունենալով մշակել մի ընդհանուր ամփոփ մոտեցում։
Տեսակոնֆերանսի ավարտին երկու կողմերի մոդերատորները ամփոփել են քննարկման արդյունքները։ Ձեռք է բերվել համաձայնություն, որ տվյալ տեսակոնֆերանսի արդյունքում մեկ ամսվա ժամկետում կմշակվի և կձևավորվի երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմատիկային նվիրված նախագիծ, որի շուրջ կրկին առցանց կոնֆերանսի միջոցով կկայանա իրատեսորեն մշակված ծրագրի քննարկում՝ նպատակաուղղված ճապոնական առաջավոր փորձի ներդրմանը Հայաստանի էկոհամակարգի պահպանության գործընթացում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից